- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
«Նախագահը գնաց բանակցելու` չիմացանք ինչ է ասվել: Ու՞մ և ի՞նչ բողոքենք. ոչինչ չգիտենք: Տեղեկատվության պակաս կա»: «Իշխանավորները ժողովրդից շատ հեռու են, մեզ ոչ ոք չի հարցնում` ինչ անել»: «Վստահ չեմ, որ այսօրվա մեր հավաքի ու մեր այս խմբի կողմից հայտնած կարծիքները, օրինակ, նախագահը կարդալու է ու հետո էլ հաշվի է առնելու բանակցային գործընթացում. հասարակության կարծիքը ե՞րբ են հաշվի առել որ...»...
ավելին >>Կասեք «նոնսենս» է. մենք նավթ չունենք: Կասեմ ունե՜նք, մեր «նավթը» երևակայական է, ոչ շոշափելի: Մեր «նավթը» սեր է, ընտանիքի հանդեպ նվիրում, ծնողի հանդեպ պատասխանատվություն, մեր «նավթը» կարեկցանք է, խնդրանք, պետական մակարդակով հայց, որ արտահանում ենք լիուլի ու վարձատրվում: Իսկ փոքր տնտեսության ծավալներին համեմատական «նավթային» դոլարների ներհոսքը շարունակաբար խորացնում(ելու) է պաթոլոգիական միտումները...
ավելին >>Ս.թ. մայիսի 3-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի (ԵՀՔ ԳԾ) շուրջ ՀՀ և ԵՄ բանակցությունների երրորդ փուլը...
ավելին >>Գաղտնիք չէ, որ մամուլի անդրադարձները կոռուպցիոն դրսևորումներին ոչ-միանշանակորեն են ընկալվում հասարակության կողմից: Ոմանք դա ընկալում են որպես ինչ-որ մեկի «գլխին սարքելու» գործընթաց, ոմանք` որպես քաղաքական պատվեր, ոմանք վստահ են, որ լուսաբանումն ու փաստերն անհետևանք կմնան...
ավելին >>Ս.թ. մարտի 6-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի (ԵՀՔ ԳԾ) շուրջ ՀՀ և ԵՄ բանակցությունների երկրորդ փուլը...
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։