ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 
20.12.2005

Դեպի Եվրոպա ճանապարհը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում: «Դառնանք Եվրոպա, որ ավելի բարեկեցիկ ապրենք» մոտեցումը, թերևս, տիրապետողը պիտի լինի եվրոջատագովների մոտ, ինչը եթե նույնիսկ չի բարձրաձայնվում, ապա առնվազն ներքուստ ենթադրվում է: Իսկ թե ինչպես պիտի այդ բարեկեցությունը մեր «գլխին թափվի» եվրոճանապարհի վերջում, թերևս, քչերս ենք մտորել...

 ավելին >>
21.11.2005

Ժողովրդավարությունը սոսկ հռչակագրային հասկացություն չէ. այն նախ և առաջ օրենքի գերակայությունն է, մարդու իրավունքների պաշտպանվածությունը և էլի շատ ու շատ առաջնահերթություններ, որ կոչված են ապահովել մարդկանց բարեկեցիկ և արժանավայել համակեցությունը: Սրանք նաև այն գերակայություններ են, որ դրված են ԵԱՀԿ գործունեության հիմքում...

 ավելին >>
11.11.2005

ՀՀ Կառավարությունն իր կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հայեցակարգում ամրագրում է, որ կենսաթոշակային համակարգը նախկին տեսքով պահպանելը ոչ միայն կարող է խորը ճգնաժամի հանգեցնել, այլև երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը խոչընդոտել: Այսօր իրավամբ կարող ենք արձանագրել, որ կենսաթոշակային համակարգին մեզանում համակողմանի անդրադարձ, ըստ էության, մինչև այսօր չի կատարվել: Արդյունքում այն շարունակում է դոփել հիմնականում մերժված, իսկ ներկայում նաև կենսաթոշակային «արդարությունը» խաթարող սկզբունքներով...

 ավելին >>
21.10.2005

Պետական ամենատարբեր զարգացման ծրագրեր մշակելով, միջազգային կոնվենցիաների միանալով, նորանոր օրենքներ ու նորմատիվ ակտեր ընդունելով` մենք ամրագրում ենք հանրային կյանքի խաղի կանոնները, կանոններ, որ պիտի իրողություն դարձնեն ապագայի այն տեսլականը, որ մենք ընտրում ենք իբրև մեր զարգացման նպատակ...

 ավելին >>
14.10.2005

«Ի՞նչ առավելություն կա եվրոպացի լինելու մեջ, որ ուզում ենք եվրոպացի դառնալ: Սա պարզապես բարդույթ է»: «Ես հայերին որպես եվրոպացիներ երբեք չեմ կարող պատկերացնել: Մենք ասիացի էլ չենք, ինչ-որ «ուրիշ» տեսակ ենք»: «Առանց ընտրելու արդեն Եվրոպա ենք դարձել: Մեզ չհարցրեցին էլ»: «Ի՞նչ է Եվրոպան: Հասարակությունը պետք է տեղեկանա Եվրոպայի մասին, այլապես այն մեզ մոտ ընկալվում է որպես այլանդակություների համախումբ»: «Եվրոպան մեզ կարգելի մեր ազգային ԽԱՇ-ն ուտել, քանի որ այն չի համապատասխանում եվրոչափանիշներին»...

 ավելին >>
<<  <  | 29 | 30 | 31 | 32 | 33 | ... | 34 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։