- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հայ-ադրբեջանական ճակատում արդեն շուրջ մեկ տասնամյակ շարունակվող զինադադարը երկու կողմերը յուրովի են մեկնաբանում` վերագրում հօգուտ: Իրավիճակը նպաստավոր է գնահատում հայկական կողմը. Ղարաբաղում նոր սերունդ է աճում, որ չգիտի ինչ բան է Ադրբեջանի կազմում ապրել, ի վերջո` ժամանակակից հայտանիշերով օժտված պետական նոր միավոր է կայանում, որ անպայման պիտի իր դերակատարումն ունենա հնարավոր լուծումներում: Ադրբեջանը գիտակցում է սա և անում հնարավորը դրան խոչընդոտելու համար...
ավելին >>Ակնհայտ է` ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը չի կարող իր տեղը չունենալ: Եթե հակաահաբեկչական քաղաքականության առանձին ուղղություններում մեր երկրի կողմից քայլեր ձեռնարկվել են, ապա միջազգային կոալիցիաներին, մասնավորապես Իրաքում ընթացող գործընթացներին, Հայաստանի ուղղակի մասնակցությունը լուրջ մտորելու թեմա է: Մի բան պարզ է. 2 մարդ ուղարկել, 30, 50, թե հարյուրներ` կարևոր չէ: Քայլն ազդակ է...
ավելին >>Եվրոպա ասելով, թերևս, կարելի է պատկերացնել եվրոպական արժեքային համակարգի (հիմքում հռոմեական իրավունքը, հունական մշակույթը, քրսիտոնեական բարոյականությունն ու բողոքական էթիկան) և մարդու ու սեփականության իրավունքների իրական պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա խարսխված համակարգ, որը ժամանակի ընթացքում ապացուցել է իր կենսունակությունն ու հասել էական նվաճումների...
ավելին >>Արևմտյան հետազոտողները, որպես կանոն, պնդում են, որ Հարավային Կովկասը միշտ էլ գտնվել է Արևմուտքի քաղաքականության գերակայությունների ցանկում: Այնուամենայնիվ աշխարհում միշտ էլ գոյություն ունեն խնդիրներ, այլ հակամարտություններ կամ վտանգներ, որոնք շեղում և թույլ չեն տալիս, որպեսզի իրագործվող արևմտյան քաղաքականությունն ամբողջապես կենտրոնանա Հարավային Կովկասի շուրջ: Իրականությունն այն է, որ մեր տարածաշրջանը միշտ էլ դուրս է մնում արևմուտքի թիվ մեկ գերակայություն լինելուց...
ավելին >>Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության արդի մակարդակի վերաբերյալ գնահատականը կարծես միանշանակ է. եռակողմ հարաբերություններում լուրջ զարգացումներ չեն արձանագրվել, սակայն արձանագրվում են զուգահեռ զարգացումներ միջազգային ամենատարբեր ծրագրերի համատեքստում: Այդ են վկայում Սևծովյան համագործակցությունը, Տրասեկայի և Ինոգեյթի շրջանակներում զարգացումները, Եվրաինտեգրացումը և երեք պետությունների առանձին-առանձին ինտեգրումը միջազգային կառույցներին...
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: