- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Մեր ապագան մենք ենք կերտում։ Կորոնավիրուսով կամ ցանկացած այլ իրադարձությամբ պայմանավորված տնտեսական ցնցումներից պաշտպանվելիս նույնպես ապագան մենք ենք կերտում։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։
ավելին >>Հայաստանում բարձր տոկոսով, ոչ-բանկերի կողմից տրված, փոքր ու արագ վարկերի դիմաց բնակչության աղքատ խավի կողմից վճարվող տարեկան տոկոսներն ու կոմիսիոն վճարները գումարային առումով այլևս համադրելի են այն միջոցներին, որոնք պետությունը ընտանեկան նպաստի համակարգի միջոցով ուղղում է աղքատ խավին։ Ավելի պարզ՝ այն գումարները, որոնք պետությունն ուղղում է աղքատության դեմ, գրեթե նույն չափով և ենթադրաբար նույն խավի կողմից գնում են վարկային կազմակերպություններ՝ տոկոսների մարման տեսքով։
ավելին >>2018 թվականից աճում է համաշխարհային անորոշության ինդեքսը։ Դրան զուգահեռ նվազում է բիզնեսի տրամադրվածությունը։ Աշխարհը խոսում է տնտեսական անորոշության մասին: Իսկ Հայաստանը՞...
ավելին >>«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը: Սրանք անընդհատ հայտնվում են ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց էկրաններին: Ինչպե՞ս է ընկալում կարիքի մեջ գտնվող անձը, ում գովազդում են այսպիսի վարկ. «տրամադրում ենք 200 հազար դրամ` զրո տոկոսադրույքով»։ Ձրի փող են տալիս՝ ինչու՞ չվերցնել։ Ահա պատասխանը։ Մարդը միանգամից ենթադրում է, որ վարկ վերցնողը «օդից» ստանում է ակտիվներ՝ կարծես նվեր լինի։ Իսկ պա՞րտքը։ Մեկ ամիս հետո փողը ծախսվում է, ու վարկ վերցնողը` արդեն իսկ փող չունեցողը, պետք է վերադարձնի 200000 դրամ. «0 – 200000 դրամ = - 200000 դրամ»։ Վարկ վերցնողը, կարիքի մեջ գտնվողն այդ պահին տեսնում է միայն փողը, տեսնում է, որ առձեռն ստացավ գումար ու չի նկատում, որ միաժամանակ ձեռք բերեց պարտք։
ավելին >>Քաղաքական դաշտում համագործակցության անհրաժեշտության մասին շատ է խոսվել: Իհարկե, հենց հիմա համալիր համագործակցային միջավայր ակնկալելը միամտություն կլիներ` հաշվի առնելով այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Սակայն ակնհայտ է նաև, որ սկսել պետք էր երեկվանից: Միշտ կան թեմաներ, որոնք կարող են լինել միավորող, թեմաներ, որոնք անսակարկելի են յուրաքանչյուր հայաստանցու և բոլոր քաղաքական ուժերի համար: Մեր երկրի արտաքին քաղաքականության առնվազն երկու գերակայությունների՝ Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնախնդիրների շուրջ քաղաքական ուժերի միջև պետք է առկա լինի համաձայնություն, պայմանավորվածություն: Անկախ ներքին քաղաքական խնդիրներից, քաղաքական ուժերի պայմանավորվածությունների ճակատագրերից՝ բոլորը պետք է հավատարիմ լինեն երկրի ազգային շահերի պաշտպանության այս փոխհամաձայնեցված շրջանակին: Այս դիտարկման հետ, թերևս, այսօր համաձայն են բոլորը կամ գրեթե բոլորը:
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: