ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 
15.01.2019

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ոլորտում ներդրումները կենսական նշանակություն ունեն աշխատաշուկայում կանանց մասնակցությունն ապահովելու, աշխատանքն ու անձնական կյանքը հավասարակշռելու համար հնարավորությունների շրջանակն ընդլայնելու, ինչպես նաև գենդերային հավասարությանը նպաստելու առումով: 2014-2017թթ. Եվրոպական միությունում ՎՄՇԽԿ քաղաքականությունների զարգացման, աշխատուժում կանանց մասնակցության և գենդերային ճեղքվածքների վրա դրանց ազդեցության վերլուծությունը փաստում է, որ ԵՄ անդամ երկրները (ընդ որում, որոշները ավելի մեծ հաջողությամբ, քան մյուսները) զգալի ջանքեր են գործադրում երեխաների ներգրավվածությունը ՎՄՇԽԿ-ում ընդլայնելու համար, և դրանց արդյունքում երկրների մեծ մասին հաջողվել է շարունակաբար մեծացնել ՎՄՇԽԿ ծառայությունների մատուցման շրջանակը: Հայաստանում ՎՄՇԽԿ արդյունավետ քաղաքականության իրականացումը թույլ կտա ոչ միայն նպաստել աշխատաշուկայում կանանց մասնակցության աճին, այլև միևնույն ժամանակ կանխարգելել սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրությունը՝ կանանց համար ապահովելով ընտրության ավելի լայն շրջանակ և տնտեսական հզորացման ավելի լայն հնարավորություններ: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունների արդյունքները, այս առումով թերևս առանցքային նշանակություն ունեն ՎՄՇԽԿ և աշխատաշուկայում կանանց մասնակցության աճին միտված քաղաքականությունները: Այսպիսով, Հայաստանը պետք է բազմապատկի իր ջանքերը ՎՄՇԽԿ ապահովելուն միտված ընդգրկուն և արդյունավետ քաղաքականություններ ձևավորելու, իրականացնելու և դրանք մշտադիտարկելու ուղղություններով:

 ավելին >>
24.12.2018

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ), Եվրոպական Միության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) աջակցությամբ 2015թ. մշակված և ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանով հաստատված« Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. միջոցառումների ծրագրի իրականացման, 2017-2018թթ. ՄԱԲՀ և ՄԶՄԿ ջանքերով իրականացված մի շարք միջոցառումների, ինչպես նաև հայաստանյան առանձին հասարակական կազմակերպությունների ջանքերի արդյունքում հնարավոր դարձավ նշանակալիորեն նվազեցնել պտղի սեռի խտրական ընտրության դրսևորումները։ Այդուհանդերձ, ձեռքբերումները դեռևս փխրուն են և կարող են չդիմանալ ներկայում երկրի առջև ծառացած քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև անվտանգության մարտահրավերներին։ Այսպես, անորոշությունների կառավարման մի շարք կարևորագույն համակարգերի, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման և զբաղվածության ծառայությունների գործունեության արդյունավետության մարտահրավերների, առողջապահության ապահովագրության համակարգի բացակայության, ինչպես նաև աղքատության բարձր մակարդակի պայմաններում ցանկացած ճգնաժամ կարող է հանգեցնել ծնելիության մակարդակի հետագա կրճատմանը, ինչը գենդերային առկա կարծրատիպերի և աղջիկ երեխայի թերարժևորման ներկա պայմաններում՝ սեռի խտրական ընտրության խորացմանը, նորածինների սեռերի անհամամասնության վատթարացմանը և դրանց կործանարար հետևանքներին։ Կատարածով բավարարվելու և ձեռքբերածի դափնիները վայելելու շքեղությունը մեր երկիրը չունի։

 ավելին >>
07.12.2018

2013 թվականին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հանձնարարական-ուղերձ ուղղեց պտղի սեռի խտրական ընտրության հիմնախնդրին բախված մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին: Հանձնարարականում, մասնավորապես, առաջարկվում էր քայլեր ձեռնարկել խնդրի իրավական կարգավորման և աբորտի իրականացման ընթացակարգերում փոփոխություններ կատարելու, այդ թվում՝ սելեկտիվ աբորտները օրենսդրորեն արգելելու ուղղությամբ։

 ավելին >>
07.11.2018

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, թերևս, ավելորդ չի լինի ևս մեկ կամ միլիոներորդ անգամ վերհիշել հայտնի ճշմարտությունները. գրոհեք միտքը, ոչ թե այն արտահայտողին, տարանջատե՛ք մարդկանց խնդիրներից, մրցեք ապագայի վերաբերյալ պատկերացումներով, ոչ թե հայհոյանքների ուժգնությամբ։ Ահա և կրկին վերհիշեցինք։ Հավատո՞ւմ ենք, որ կրկնելն այս անգամ գոնե կօգնի։ Անկեղծ ասած՝ ոչ։

Մինչդեռ։ Կարմիր գծեր պահելն ընտրապայքարի համար չեն։ Կարմիր գծերն ընտրվելու ու պայքարելու ընթացքի համար էլ չեն։ Կարմիր գծերն ընտրություններից հետո ապրելու, աշխատելու համար են...

 ավելին >>
01.11.2018

Անցումն ակտիվ հանրային գործչից, ով վեր էր հանում կրթության քաղաքականության և պրակտիկայի անարդարությունները, դեպի կրթության քաղաքականություն մշակողի, նշանավորվեց կրթության քաղաքականության մեջ սոցիալական արդարության սկզբունքը գերակա ճանաչելով կամ առնվազն այդ սկզբունքին հանրային հնչեղություն տալով: Սակայն մեկ այլ առանցքային անցում՝ անարդարության դրսևորումներին գնահատականներ տալուց դեպի ավելի արդար կրթական համակարգի ձևավորումը, շատ ավելի մեծ ջանք է պահանջում, առնվազն այն պատճառով, որ նման անցումը լի է հակասություններով, իր տարբերություն միանշանակ գնահատականների, որոնց հետ դժվար է չհամաձայնվել: Սակայն այս հակասությունների և դժվարությունների մասին գրեթե լռում են թե՛ քաղաքականություն մշակողները, թե՛ սոցիալական արդարության սկզբունքն առաջնահերթություն համարող հասարակական կազմակերպությունները: Վերջիններս թերևս նաև այն պատճառով, որ ներկայում հենց իրենք են քաղաքականություն մշակողները:

 ավելին >>
<<  <  | 5 | 6 | 7 | 8 | 9 | ... | 34 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։