- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Առկա է վերլուծականի միայն անգլերեն տարբերակը։
2019թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշումը, որը հիմք է դնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ վարչական տվյալների հավաքագրման համակարգին։ Ներդրվող համակարգը, փաստորեն, փորձ է անում լուծել ընտանեկան բռնության դրսևորումների և դրանց հասցեագրմանն ուղղված ծառայությունների մասին պատշաճ, արդիական և վստահելի տեղեկատվություն ունենալու խնդիրը, ինչն էլ արդյունավետ և գիտելիքի վրա հիմնված հանրային քաղաքականության մշակման կարևորագույն նախապայման է:
Ընտանեկան բռնության մասին համապարփակ տեղեկատվության հավաքագրումը, սակայն, ենթադրում է մեծածավալ ջանքեր՝ գործունեության տարբեր ոլորտներ ներկայացնող մարմինների միջև արդյունավետ համագործակցություն և կոորդինացիա, վերջիններիս կողմից միասնական մոտեցումների կիրառում, վերապատրաստված մասնագետների, անհրաժեշտ գործիքների ու մեխանիզմների առկայություն: Ուստի, համակարգը գործարկելուց և վարչարարական նշանակալի բեռ ստանձնելուց առաջ կարևոր է հասկանալ՝ արդյոք գտել ենք լավագույն լուծումները, արդյոք հաշվի ենք առել պոտենցիալ խոչընդոտներն ու դրանց հաղթահարման տարբերակները, և վերջապես՝ արդյոք ընտանեկան բռնության բազմաոլորտային արձագանքման համակարգը բավականին կայացած է տեղեկատվության հավաքագրման գործառույթները պատշաճ կերպով իրականացնելու համար, թե ոչ:
ավելին >>Իսկ ովքե՞ր են ընտրում ուսուցչի մասնագիտությունը Հայաստանում: Որքանո՞վ է հրապուրիչ այս մասնագիտությունը լավագույն շրջանավարտների համար: Մասնագիտության գրավչության հանրային ընկալումը ենթադրում է մասնագիտական համայնքին միանալու համար լավագույնների միջև մրցակցություն, որն իր հերթին նպաստում է հնարավորինս որակյալ մասնագիտական արդյունքի ապահովմանը:
ավելին >>Առկա է վերլուծականի միայն անգլերեն տարբերակը։
ավելին >>2019 հոկտեմբերի 15-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:
ավելին >>2019 սեպտեմբերի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:
Միջոցառմանը մասնակցում էին պետական (տարածքային) կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները, համապատասխան ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունները, ԶԼՄ և ՔՀԿ ներկայացուցիչները: Աշխատաժողովն իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
ավելին >>Գյուղատնտեսական գործունեությամբ եկամուտների ավելացման և պարենային անվտանգության բարձրացման հնարավորությունների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը ՀՀ երեք մարզերում 2020թ. սեպտեմբերին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: Վերլուծությունը մշակվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ: