- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Միգրացիայի գործընթացն առաջ է բերում մի շարք մարտահրավերներ, որոնք ինչ-որ պահի կարող են միգրանտի համար դառնալ դժվար հաղթահարելի խոչընդոտներ, հատկապես եթե նա տեղյակ չէ դրանց: Շատ դեպքերում միգրանտների ավելի արագ ինտեգրումն աշխատանքային միջավայրում և հաջողություններն ու ձեռքբերումները կախված են պատրաստվածության մակարդակից:
ավելին >>21-րդ դարում` նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների գերիշխանության օրերում շատ գործառույթների իրականացվում են բջջային հեռախոսների և հաղորդակցության այլ սարքերի միջոցով: Հաղորդակցության սարքերն ու սարքավորումներն օգտագործվում են ոչ միայն զվարճանքի և հաճույքի, այլև լուրջ և պատասխանատու գործառույթների համար, այդ թվում՝ հեռակառավարմամբ ֆինանսական գործառնությունների, ապահովագրական և ֆինանսական այլ ծառայություններ մատուցելու նպատակով:
ավելին >>Շրջանառու աշխատանքային միգրացիայի գործընթացում միգրանտների ապահովության և անվտանգության հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, քանի որ օտար երկրում ապրելու և աշխատելու ընթացքում միգրանտը կարող է հայտնվել մի շարք անցանկալի և անկանխատեսելի իրավիճակներում:
ավելին >>Այն ամենը ինչ կատարվում է Արևելյան Եվրոպայում և Կովկասում իր ազդեցությունն է թողնում Եվրոպական միության (ԵՄ) վրա: ԵՄ-ի Հաջող ընդլայնումը այս երկրներին ավելի մոտ բերեց և այս երկրների անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը զգաց նաև ԵՄ-ն:
Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի արտաքին քաղաքականության համակարգի մեջ ներդրված առաջին համապարփակ նախաձեռնությունն է, որն ուղղված է Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային: Արևելյան գործընկերությունը նախատեսված է Արևելյան Եվրոպային և Կովկասի այս երկրներին Եվրոպական միություն տանող ճանապարհին օգնելու և ավելի հեշտ ինտեգրելու համար:
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: