ՖԻՆԱՆՍԱԿԱՆ // 

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»
31 դեկտեմբերի 2010թ. դրությամբ

 

  Հազար դրամ
   
Գործառնական եկամուտներ՝ այդ թվում 297,159
Շնորհներ 297,159
Գործառնական այլ ծախսեր՝ այդ թվում (295,000.6)
Գործառնական շահույթ (վնաս) 2,158.4
Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս) (2,154)


ՄԶՄԿ եկամուտներ (աուդիտ անցած, հազար ԱՄՆ դոլար)

Google Chart


ՄԶՄԿ ծախսերի կառուցվածք

Google Chart

1 - Հետազոտություններ և զարգացում
2 - Հանրային քաղաքականության ուղղորդում
3 - Վերապատրաստում և կրթություն
4 - Սեմինարներ, կոնֆերանսներ և ֆորումներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.04.2017

17.02.2017

Զանգվածային լրատվության առցանց միջոցներում սեռի ընտրության թեմայի մշտադիտարկում

Սույն համառոտագրի նպատակն է եղել վերլուծել մշտադիտարկված էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերը, որոնք լուսաբանել են պտղի սեռի խտրական ընտրության թեման, և ընդհանուր առմամբ կանանց և աղջիկների արժևորմանը վերաբերող հոդվածները: Մանրակրկիտ ուսումնասիրվել է էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերի բովանդակությունը՝ կանանց կամ տղամարդկանց վերաբերյալ ոչ ճշմարտացի, խեղաթյուրված կամ կանխակալ պնդումները կամ հաղորդումները բացահայտելու համար: Կատարվել է այս բոլոր հարցերի առանձին-առանձին վերլուծություն, չափագրում, ինչպես նաև առանձնացում, ինչը թույլ է տվել վերլուծել լրատվամիջոցի կողմից դիտավորությամբ կամ առանց դիտավորության կարծրատիպային լուսաբանման մակարդակը, որը հանգեցրել է հասարակության մեջ շրջանառվող կանխակալ մտքերի ազատ ներթափանցմանը ներս՝ վերահաստատելով առկա իրավիճակը:

 ավելին >>
24.08.2016

Իրական պատմություններ

Պատմությունները մշակվել են «Տեղական մասնակցության և ոչ խտրականության» փորձի և գիտելիքի փոխանակման ցանցի (Փոխցանց) անդամների մասնակցությամբ 2015-2016թթ. ընթացքում իրականացված աշխատանքային հանդիպումների ընթացքում:

 

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

24.08.2016

Համայնքային քննարկումներ Երևանում ( մարզերում ՀՀ ՊՆ ծրագրերի շուրջ

Երևանում և 5 մարզերում իրականացրած հանրային քննարկման վերաբերյալ «Պոստֆակտում» հեռուստածրագրի տեսանյութը։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

27.09.2018

Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման նպատակով վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ընդլայնման պետական քաղաքականության բարեփոխումների ծախսերի և իրատեսականության վերլուծություն

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նոր հետազոտությունը՝ «Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման նպատակով վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ընդլայնման պետական քաղաքականության բարեփոխումների ծախսերի և իրատեսականության վերլուծությունը»։ Վերլուծության նպատակը «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը, համայնքներին և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ձեռնարկություններին և այլ առանցքային շահառուներին փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման գործընթացում խորհրդատվություն տրամադրելն է։

Վերլուծությունն իրականացվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանն ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակներում: