- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
ՄԶՄԿ-ում աշխատանքային փորձառության ձեռքբերման ծրագիրը ժամանակավորապես դադարեցված է։
ՄԶՄԿ-ն հնարավորություն է ընձեռում ուսանողներին և հետազոտողներին մասնակցելու իրականացվող ծրագրերին՝ առաջարկելով մասնագիտական աճի և աշխատանքային փորձառության ձեռքբերման հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են կամավորական աշխատանքով: Աշխատանքային փորձառության ձեռքբերման ծրագիրը կարող է լինել եռամսյա կամ կիսամյակային՝ երկարաձգման հնարավորությամբ: Փորձառության ձեռքբերման ընթացքում մասնակիցների աշխատանքը չի վարձատրվում: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվում է վկայական, իսկ անհրաժեշտության դեպքում Կենտրոնը տրամադրում է նաև երաշխավորագիր:
Կենտրոնի հետաքրքրությունը ներկայում սևեռված է հետևյալ հիմնական ոլորտների վրա ՝
Մենք մեր ծրագրերի շրջանակներում համագործակցում ենք քաղաքականություն կերտող բարձրաստիճան պաշտոնյաների, հասարակական կարծիքն առաջնորդողների, պետական և մասնավոր հատվածի նորարարական գաղափարներ կրող այլ շահառուների հետ:
Աշխատանքային փորձառության ձեռքբերման մեր այս ծրագրի օգնությամբ մասնակիցները ձեռք են բերում գործատուների արդի պահանջներին բավարարող մասնագիտական փորձ, ինչպես նաև հնարավորություն են ստանում կատարել հետազոտություններ և կազմել հաշվետվություններ, ներկայացնել կատարված աշխատանքները համաժողովների ընթացքում և մասնակցել այլ ծրագրային միջոցառումների: Մասնակիցներին կարող է հանձնարարվել նաև կատարել վարչական և կազմակերպական աշխատանքներ:
Մասնակիցները կցվում են ծրագրերն իրականացնող մեկ կամ մի քանի խմբերին կամ ուղղակիորեն աշխատում են մեր առաջատար հետազոտողների, ուսուցանողների և խորհրդատու մասնագետների հետ՝ հնարավորություն ստանալով փորձառության կարճ ժամանակահատվածում ներգրավվելու կենտրոնի բոլոր բաժինների աշխատանքներում:
Մենք խրախուսում ենք երիտասարդ մասնագետների նախաձեռնողականությունը և օժանդակում նրանց նորարարական մտահղացումների իրագործման հարցում:
Այս ծրագրի թեկնածուները պետք է՝
Ծրագրին դիմել ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրքրվածության նամակ հետևալ էլ. փոստին՝ mail[at]ichd.org կամ զանգահարել (+37410) 582-638 հեռախոսահամարով:
ՄԶՄԿ-ն Բըրթրայթ Արմենիա և Դեպի Հայք հիմնադրամի հետ համատեղ աշխատանքային փորձառության ձեռքբերման հնարավորություն է առաջարկում բոլոր այն անձանց, ովքեր՝
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV և մոտիվացիոն նամակ ՄԶՄԿ-ին և դիմել Բըրթրայթ Արմենիա / Դեպի Հայք հիմնադրամին ճանապարհածախսի փոխհատուցման համար: Մանրամասների համար այցելեք http://birthrightarmenia.org/
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: