- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2001-գործող
Զարգացման գենդերային չափումները ՄԶՄԿ հետաքրքրության հիմնական առարկաներից մյուսն է: ՄԶՄԿ-ն միջոցներ է ձեռնարկում նպաստելու գենդերային հավասարության կայացմանն ու կանանց հնարավորությունների ու ազդեցության հզորացմանը՝ իր գործունեության շրջանակներում հատուկ տեղ հատկացնելով գենդերային խնդիրներին և նախաձեռնելով և իրականացնելով գենդերային ուղղվածությամբ ծրագրեր, ինչպես նաև կիրառելով կանանց և տղամարդկանց հավասարության սկզբունքը կազմակերպության կադրային քաղաքականության և, ընդհանրապես, իր գործունեության մեջ:
Հավասարությունը և ոչ-խտրական մոտեցումը ՄԶՄԿ հիմնական արժեքներից են: Մեր աշխատակազմը գենդերային առումով հավասարակշռված է, ավելին, մենք օժանդակում ենք կանանց՝ ստանձնելու ղեկավար պաշտոններ մեր կազմակերպությունում: ՄԶՄԿ մշտապես հետևում է "համարժեք աշխատանքի դիմաց՝ հավասար վարձատրություն" սկզբունքին: ՄԶՄԿ աշխատանքային հրահանգներն ու գործունեության մեթոդաբանությունը չեն պարունակում խտրական մոտեցումներ, եթե իհարկե, չկա հատուկ անհրաժեշտություն ազդեցության գործիքները հասցեագրելու գենդերային առանձին խմբերի կամ գենդերային առանձնահատուկ կարիքների բավարարմանը: ՄԶՄԿ-ն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված գենդերային հավասարության խթանմանը, տնտեսության և քաղաքականության մեջ կանանց դերի ու հնարավորությունների հզորացմանը, Հայաստանում գենդերային բռնությունների կանխարգելմանը:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: