- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2005 - գործող
Հայաստանի և Հարավային Կովկասի ապագայի մասին ՄԶՄԿ տեսլականը ենթադրում է եվրոպական արժեքներ կրող մարդիկ, եվրոպական չափանիշներին համապատասխանող կանոնակարգեր ու կառույցներ, եվրոպական ժողովրդավարությանը հարիր քաղաքական և գործարար մշակույթ և մարդու իրավունքների եվրոպական սկզբունքները որդեգրած պետություններ: Այն իրականության վերածելու ճանապարհին ՄԶՄԿ ջանում է խթանել Հայաստանի և ողջ տարածաշրջանի ինտեգրումը եվրոպական համայքին՝ քարոզելով եվրոպական արժեքներ, ձևավորելով եվրոպական չափանիշերին համապատասխանող որակյալ հանրային ծառայությունների պահանջարկ, օժանդակելով իրավական դաշտը ԵՄ օրենսդրությանը մոտարկման գործընթացին և նպաստելով եվրաինտեգրումը ազգային և տարածաշրջանային քաղաքական օրակարգերի կիզակետում պահելուն:
Այս համատեքստում ՄԶՄԿ գործի է դնում իր ողջ զինանոցը. կազմակերպում է առանց հղումների իրավունքի հանդիպումներ, մշակում և տարածում է քաղաքականության մասին առաջարկներ՝ համառոտագրեր, օգտագործում է հասարակական ցանցերի և ԶԼՄ հնարավորությունները, կազմակերպում է համաժողովներ, սեմինարներ և այլն: Եվրոպական հարևանության քաղաքականության մեկնարկի ազդարարումից և ԵՀՔ գործիքները ներդնելու մասին հայտարարելուց անմիջապես հետո ՄԶՄԿ-ն եվրաինտեգրման ուղղությամբ իր ջանքերը կենտրոնացրեց նոր խնդիրների լուծման վրա:
ավելին >>Հայերեն տարբերակը մշակման փուլում է և պատրաստ կլինի շուտով: Խնդրում ենք կրկին այցելել այս էջը մոտ օրերս:
Հայցում ենք ձեր ներողամտությունը
2001-2004
ՄԶՄԿ-ն տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների շարքում առաջատարներից է, որը ջանքեր է գործադրում ժողովրդական դիվանագիտության նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ:
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա հիմնախնդիրները տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական մարտահրավերներն են: 1993թ. ի վեր Թուրքիայի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանային հաղորդակցության ընդհատումը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների չգոյությունը ենթադրում ու թելադրում են, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված որևէ ջանք պիտի ուղղված լինի երկու երկրների քաղաքացիական հասարակություններին ժողովրդական դիվանագիտության նախաձեռնությունների շրջանակ ուղղակիորեն ներգրավմանը: Ամերիկյան համալսարանի Համընդհանուր խաղաղության կենտրոնի (Վաշինգտոն) օժանդակությամբ և Նյու-Յորքի Նյու սքուլ համալսարանի Միլանո ինստիտուտի անմիջական մասնակցությամբ 2001թ. հոկտեմբերից 2003թ. օգոստոսը ՄԶՄԿ-ի և Հասարակական խնդիրների հետազոտությունների կենտրոնի (ՀԽՀԿ՝ TOSAM) կողմից իրականացված համատեղ ծրագիրը տարածաշրջանային ինստիտուցիոնալ համագործակցության առաջին նախաձեռնություններից էր:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: