Հայերեն տարբերակը թարգմանության փուլում է:

2000թ.-գործող

2000թ. ի վեր ՄԶՄԿ-ն ջանքեր է ներդնում' նպաստելու ավտորիտար առաջնորդության մշակույթը ժողովրդավար և նպատակաուղղված առաջնորդության մշակույթի վերափոխելու գործին: Խորհրդային հասարակությունում հիմնախնդիրների հաղթահարման գերիշխող մոտեցմանը, որն իրենից ներկայացնում էր «զրոյական հանրագումարով խաղ», անհրաժեշտորեն պիտի փոխարինման գային առավել կառուցողական՝ խնդիրների խմբային քննարկման և համագործակցությամբ շահելու մեթոդները: Շուկայական տնտեսություն և ժողովրդավորություն կառուցելու համար անհրաժեշտ է կայացնել ժողովրդավարական, բազմակարծություն պարունակող քաղաքական նոր մշակույթ, որն իր մեջ կպարունակի նաև խնդիրների լուծման ամենատարբեր մոտեցումների հիմնական գործիքակազմերի ամբողջություն: Նոր մշակույթը Հայաստանի երիտասարդ առաջնորդներին հասանելի դարձնելու և համապատասխան հմտություններ հաղորդելու նպատակով ՄԶՄԿ-ն, համագործակցելով Կոնֆլիկտների կառավարման խմբի (ՍԻԷՄՋԻ, որը ներկայում գործում է Mercy Corps-ի կազմում) հետ, նախաձեռնեց «Մոմենտում» ծրագիրը: ՍԻԷՄՋԻ -ն շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1984թ.՝ նպատակ հետապնդելով զարգացնել և լայն կիրառության մեջ ներդնել Հարվարդի իրավաբանական դպրոցի «Հարվարդի բանակցությունների ծրագրի»  մշակած խնդրի համատեղ լուծման տեխնոլոգիաները:

«Մոմենտում» ծրագրի նպատակն է օգնել տարածաշրջանի երիտասարդ և առաջադեմ որոշում կայացնողներին ձեռք բերել իրենց երկրները ժողովրդավար և բարգավաճ դարձնելու, համաշխարհային տնտեսական և քաղաքական մրցակցության մեջ իրենց ուրույն տեղն ապահովելու համար անհրաժեշտ առաջնորդական հմտություններ, ինչպես նաև  կիրառել նոր բանակցային և առաջնորդության հմտությունները միջտարածաշրջանային համագործակցության փոխշահավետ ծրագրերի մշակման և իրականացման  համար: Ծրագրի նպատակներն իրագործելու համար ԱՄՆ-ում կազմակերպվել և իրականացվել են պատշաճ ծրագրված ու մշակված մի շարք աշխատանքային հանդիպումներ և ուսուցում, տրվել է հետևողական օժանդակություն և ձևավորվել սոցիալական ցանց: Իրականացված աշխատանքի շնորհիվ «Մոմենտում» ծրագիրը Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների երիտասարդ առաջնորդներին օժտել է համապատասխան հմտություններով, գիտելիքներով ու կապերով, ծանոթացրել քաղաքականության և ռազմավարության մշակման, ինչպես նաև ինքնակառավարման առավել արդյունավետ մոդելներին:

2000թ. ապրիլից ի վեր ՍԻԷՄՋԻ -ն ՄԶՄԿ-ի հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների, Քարնեգի հիմնադրամի, Հայաստանում ԱՄՆ Զարգացման գործակալության օժանդակությամբ մշակել և Հայաստանում հաջողությամբ իրականացրել են «Մոմենտում» ծրագրի յոթ փուլ: Ծրագրի հիմնական ձեռքբերումներից մեկը Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների հարյուրից ավելի նոր գիտելիքներով ու մտածելակերպով օժտված երիտասարդ առաջնորդների սոցիալական գործուն ցանցն է:

Ծրագրի մասնակիցների ընտրության ընթացքում մեծ ուշադրություն էր դարձվում թեկնածուների պատրաստակամությանը՝ օժանդակելու գործընկերոջն ինչպես ծրագրի ընթացքում, այնպես էլ դուրս: Այս մոտեցումը թույլ պիտի տար ՄԶՄԿ-ին և իր գործընկերներին ձևավորել հասարակական մի ցանց, որը մեծապես կօժանդակեր մշակույթի վերափոփման գործընթացին: Ծրագրի հիմնական խնդիրներից մեկը հանրային և հասարակական ոլորտների տարբեր շերտերից կադրերի անհրաժեշտ կրիտիկական զանգվածի ձևավորումն էր: Ծրագրի յուրաքանչյուր փուլում շահառուների համար տեղերում կազմակերպվել են վերապատրաստման երկու դասընթացներ՝ հիմնական ծրագրով, որից հետո նրանք մասնակցել են առավել խորացված վերապատրաստման Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ):

Մոմենտումի յուրաքանչյուր խմբի ուսումնական ծրագիրը մշակելիս հաշվի էր առնվում մասնակիցների մասնագիտությունը և երկրին բնորոշ խնդիրները, ծրագրի մեջ ներառվում էին դրանց կարգավորման ուղղությամբ միջազգային հաջողված փորձի տիպային օրինակներ: Հնարավորության դեպքում խնդիրները ներկայացվում էին մասնակիցների կողմից դերային խաղերի միջոցով, այլ դեպքերում հիմնախնդրի քննարկումն ու վերլուծությունն իրականացվում էր ուսուցանողների կողմից:  Ծրագրի շրջանակներում մասնակիցների հետ իրենց փորձով, գիտելիքներով ու հմտություններով են կիսվել փորձառու առաջնորդները, զարգացող ժողովրդավարական հասարակություններում բարեփոխումներ նախաձեռնած և հաջողած անհատները, առանձին ոլորտների մասնագետները: Համատեղ ուսուցում է կազմակերպվել որոշումների կայացում և միջմշակութային հարաբերություններ թեմաներով: Ուսուցումն իրականացվել է ինտերակտիվ և մասնակցային մեթոդներով:

«Մոմենտում» ցանցի կազմավորումը

«Մոմենտում» փորձնական ծրագրի (Մոմենտում I) մասնակիցներն էին տասներկու երիտասարդ առաջնորդներ Հայաստանից, որոնք ՍԻԷՄՋԻ -ի և ՄԶՄԿ-ի փորձագետների հետ 2000թ. ապրիլին մասնակցեցին Մոմենտում ծրագրի մեկնարկի արարողությանը:

Այնուհետև, 2000թ. օգոստոսին հայաստանցի և սփյուռքահայ մի խումբ երիտասարդ առաջնորդներ (Մոմենտում II) մասնակցեցին ՍԻԷՄՋԻ -ում Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցի «Հոսթեր» սրահում և Մոնիթոր ընկերությունում կազմակերպված մտքերի փոխանակմանն ու քննարկումներին:

ՄԶՄԿ-ի և ՍԻԷՄՋԻ -ի միջև համագործակցությունը տվեց իր առաջին գործնական արդյունքը, երբ մի խումբ երիտասարդ լրագրողներ Հայաստանից (Մոմենտում III) 2001թ. մարտին Քեմբրիջի (Մասաչուսեթս) ՍԻԷՄՋԻ  կենտրոնում մասնակցեցին վերապատրաստման դասընթացների: «Հաղորդակցություն մամուլի միջոցներով և պետականաշինություն» աշխատանքային քննարկումների թիրախը բանակցությունների և առաջնորդության նոր  մշակույթի ձևավորման և ներդրման միջոցներով հետխորհրդային հասարակություններում բարեփոխումներ իրագործելու դժվարին գործընթացն էր:

Տեղական կառավարման մարմինները, համայնքահեն կազմակերպությունները, մամուլը, պետական և ոչ պետական կազմակերպությունները, տեղական կառավարման ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ներ ներկայացնող հիսուն երիտասարդ առաջնորդներ  2001թ. հոկտեմբերին Հայաստանում մասնակցեցին ՍԻԷՄՋԻ-ի և ՄԶՄԿ-ի կողմից համատեղ կազմակերպած «Բանակցությունների և առաջնորդության մշակույթի փոփոխում» թեմայով վերապատրաստման դասընթացին: Նրանց կազմից ընտրված առավել առաջադեմ տասնչորս երիտասարդ մասնագետներից բաղկացած խումբը (Մոմենտում IV) Բոստոնում մասնակցեց ՍԻԷՄՋԻ-ի կողմից կազմակերպած «Համակարգային բարեփոխումների իրականացում և լավագույն փորձը տեղական ինքնակառավարման ոլորտում» վերապատրաստման դասընթացին:

2002թ. մարտին Բոստոնում ՍԻԷՄՋԻ-ի կողմից իրականացվեց տասնչորս երիտասարդ ուսուցիչների վերապատրաստում (Մոմենտում VI), որի շրջանակներում մասնակիցներին հաղորդվեցին կրթական ոլորտի կառավարման առաջնորդության հմտություններ: Դասընթացի շրջանակներում մասնակիցները ստացան ոչ միայն գիտելիքներ ու գործնական հմտություններ, այլ նաև հաղորդակից դարձան կրթության ոլորտում հմտությունների գործնական կիրառման առանձնահատկությունների ու կառավարման փորձի հետ:

2003թ. մարտին Քեմբրիջում (Մասաչուսեթս) ՍԻԷՄՋԻ-կողմից կազմակերպված «Առաջնորդություն և բանակցություններ» խորագրով հերթական տասնօրյա վերապատրաստման դասընթացին մասնակցեցին հանրային և մասնավոր ոլորտները ներկայացնող տասներկու իրավաբաններ (Մոմենտում VI) Հայաստանից: Վերապատրաստման շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է նաև դատական նախադեպերի հետազոտության արդյունքներից, ինչպես նաև տարատեսակ իտերակտիվ գործիքներից օգտվելու առանձնահատկություններն ու կարևորությունը:

Պետական մարմինների, շահույթ չհետապնդող միջազգային և տեղական կազմակերպությունները ներկայացնող տասներկու երիտասարդ առաջնորդներ (Մոմենտում VII) 2004թ. հուլիսին մասնակցեցին Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ) կազմակերպված «Առաջնորդությունը սոցիալական վերափոխումների համատեքստում՝ հանուն բարգավաճ ապագայի» կլոր-սեղանին: Ինչպես նախորդ խմբերը, այս խումբը նույնպես անցավ վերապատրաստում առաջնորդության և բանակցային հմտություններ թեմաների շրջանակներում, սակայն առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ վերապատրաստման ծրագիրն այս անգամ հարստացվել էր կուտակած փորձից քաղված դասերով: Ծրագրի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց նաև հասարակական արդյունավետ մասնակցություն ապահովող մի մոդել, որը մշակվել և ներդրվել է «Խոսում է Ամերիկան» ամերիկյան կազմակերպության կողմից:

Հայաստանում գործող հանրային ցանցերի տասներեք անդամներ (Մոմենտում VIII), որոնք դրանց համախմբման նպատակով պիտի հանդես գային որպես կապակցող օղակներ, 2005թ. հոկտեմբերին մասնակցեցին Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ) Մերսի Քոփսի և ՍԻԷՄՋԻ-ի կողմից կազմակերպված տասնօրյա վերապատրաստման դասընթացների: «Ցանցերի կապակցում հանուն բարեփոխումների անշրջելիության» խորագրով վերապատրաստման դասընթացը նպատակ ուներ օժտել մասնակիցներին գործուն հասարակական ցանցեր ձևավորելու և առկա ռեսուրսներից օգտվելու հմտություններով և գիտելիքներով՝ ընթացող բարեփոխումները խթանելու համար:

Հանրային կյանքի սոցիալական, տնտեսական, քաղաքական ոլորտները ներկայացնող տասներեք երիտասարդ առաջնորդներ (Մոմենտում IX) 2006թ. ապրիլին վերապատրաստում են անցել «Առաջնորդների ցանցեր. կայունության ապահովում և խթանում» թեմայի շրջանակներում: Դասընթացի ընթացքում գործնական քննարկում է ծավալվել «Մոմենտում» ցանցի կայունության ապահովման և դրա հետագա գործունեության խնդիրների շուրջ:

Քաղաքական տարբեր ինստիտուտներ ներկայացնող և տարբեր քաղաքական հայացքների հետևորդ տասներկու երիտասարդ առաջնորդներ (Մոմենտում XI) 2008թ. մայիսին Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ) մասնակցեցին Մերսի Քորփսի կողմից կազմակերպված «Առաջնորդություն, բանակցություններ և քաղաքական վերլուծություններ» թեմայով վերապատրաստման դասընթացին: Դասընթացի ընթացքում ձեռք բերած հմտություններն ու գիտելիքներն օժանդակեցին մասնակիցներին վերլուծելու 2008թ. փետրվարյան ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական ճգնաժամը և առաջադրելու անհրաժեշտ քայլեր այն հաղթահարելու ուղղությամբ:

 «Մոմենտում» ցանցի զարգացումը

ՄԶՄԿ-ն, որպես «Մոմենտում» ցանցի համակարգող, ՍԻԷՄՋԻ-ի և Մերսի Քորպսի հետ սերտ համագործակցությամբ և «Մոմենտում» ծրագրի ղեկավար Արթուր Մարտիրոսյանի առաջնորդությամբ (ՍԻԷՄՋԻ) մշտական ուշադրության կենտրոնում են պահում ցանցի անդամների միջև հաղորդակցության և համագործակցության խնդիրը: Այս նպատակով պարբերաբար նախաձեռնում են տարբեր միջոցառումներ, որոնց շրջանակներում ցանցի անդամները գործնական հնարավորություն են ստանում կիսվելու առկա խնդիրների կամ հնարավորությունների մասին և մեկտեղելու ջանքերը՝ դրանք հաղթահարելու կամ դրանցից օգտվելու ուղղությամբ:

2001թ. գարնանը ՄԶՄԿ նախաձեռնությամբ Ծաղկաձորի օլիմպիական ճամբարում տեղի ունեցավ հավաք Մոմետումի առաջին երեք խմբերի անդամների մասնակցությամբ: Հավաքը նպատակ ուներ ձևավորել համագործակցող թիմ, վերանայել Մոմենտում ծրագրի նպատակները, քննարկել «Մոմենտում» ցանց ակտիվացնելու համար անհրաժեշտ գործողությունները և առաջնորդության ու բանակցությունների մշակույթի փոփոխության առաջնայնությունները:

Ավելի ուշ՝ 2001թ. օգոստոսին, ՄԶՄԿ-ն Երևանում կազմակերպեց սեմինար Մոմենտումի բոլոր ձևավորված խմբերի համար: «Մոմենտում» ծրագրի ղեկավար Արթուր Մարտիրոսյանը մասնակիցներին ներկայացրեց Կուբայի հրթիռային ճգնաժամի վերլուծությունը, հիմնվելով «13 օր» ֆիլմի վրա, ինչպես նաև տրվեցին դասեր քաղաքականության վերլուծություն և հաղորդակցության թեմաներով: Նշված դասախոսությունը մշակվել էր ՍԻԷՄՋԻ-ի կողմից, և նպատակ էր հետապնդում օժտել ունկնդիրներին խնդիրների վերլուծության և ախտորոշման նոր գործիքներով, փոխանցել նրանց շահերի վերլուծության նոր հմտություններ, ինչպես նաև խորացնել գիտելիքները անորոշության և ճգնաժամի պայմաններում հաղորդակցման դերի և դրա կարևորության մասին:

Մոմենտումի անդամների համար ՄԶՄԿ կողմից կազմակերպված հաջորդ սեմինարը, որը նվիրված էր հաղորդակցման հմտություններ զարգացնելուն, տեղի ունեցավ 2001թ. նոյեմբերին: Դասընթացի ընթացքում իրականացվեց 9/11 ողբերգական իրադարձությունների և ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ամերիկյան կառավարության ձեռնարկած միջոցառումների վելուծություն:

2002թ. հունվարին ՄԶՄԿ-ն, Մոմենտում IV խմբի մասնակցությամբ, անցկացրեց աշխատանքային հանդիպում «Սցենարների մշակում» թեմայով: Մասնակիցները ներկայացրեցին սահմանադրական բարեփոխումների շուրջ իրականացված վերլուծությունը, որը մշակվել էր իրենց կողմից դեռևս Քեմբրիջում՝ ՍԻԷՄՋԻ կենտրոնում վերապատրաստման ընթացքում:

2002թ. ապրիլին ՄԶՄԿ գրասենյակում կայացավ սեմինար «Մոմենտում» խմբերի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին կարծրատիպերի և ինքնության խնդիրները՝ հայտնի պրոդյուսեր Սրդջան Դրագոյեվիչի «Գեղեցիկ գյուղ, գեղեցիկ բոց» ֆիլմի հիման վրա:

«Մոմենտում» հինգ խմբերի անդամները 2002թ. ապրիլի 24-ին մասնակցեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երթին: Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան այցելելուց հետո՝ Մոմենտումի անդամները մասնակցեցին ՄԶՄԿ-ի կողմից հրավիրված սեմինարին «Մարդկանց համոզելու հմտություններ» թեմայով, որի ընթացքում վերլուծվեց «12 զայրացած մարդիկ» ֆիլմը: Քննարկում ծավալվեց նաև Թեհլերյանի դատավարության շուրջ՝ դիտարկելով այն որպես մարդկանց դեպի սեփական կողմը թեքելու հմտությունը ներկայացնելու լավագույն օրինակ: Սեմինարի ավարտից հետո «Մոմենտում» ցանցի անդամներից բաղկացած մի խումբ մեկնեց ԼՂՀ՝ մասնակցելու «Մոմենտում»  ցանցի զարգացման հեռանկարները թեմայով» կլոր սեղանին:

ՄԶՄԿ նախաձեռնությամբ 2002թ. նոյեմբերին Դիլիջանում տեղի ունեցավ «Մոմենտում» ցանցի հաջորդ հավաքը: «Մոմենտում» ցանցի ղեկավար Արթուր Մարտիրոսյանի կողմից ներկայացվեցին հաղորդակցության շրջանակման խնդիրները: Մասնակիցներն անցկացրեցին «Իսկական սիրավեպ» ֆիլմի քննարկում և թիմի ձևավորմանն ուղղված մի շարք վարժություններ:

2003թ. փետրվարին «Արլեքս ինթերնեյշընըլը» հյուրընկալեց Մոմենտում ցանցի անդամներին՝ «Հարմարվողական առաջնորդություն» թեմայով աշխատանքային քննարկման ընթացքում, որի շրջանակներում իրականացվեց «Մալքոլմ X» ֆիլմի վերլուծությունը:

2003թ. Մոմենտում ցանցի անդամների համար կազմակերպվեց մերձեցման երեկո, որին մասնակցեցին նաև նոր ձևավորված և վերապատրաստման դասընթացներից վերադարձած Մոմենտում VI խմբի (իրավաբաններ) անդամները:

2003թ. դեկտեմբերին Ծաղկաձորում Մոմենտումի հաջորդ հավաքին ՍԻԷՄՋԻ ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանի և ՄԶՄԿ ներկայացուցիչ Աշոտ Խուրշուդյանի կողմից ներկայացվեցին «Զգացմունքների վերահսկում և  եռաչափ մոտեցում բանակցություններին» թեմաները:

Հաջորդ հավաքը տեղի ունեցավ  Զանգեզուրում 2004թ. հուլիսին: Մոմենտումի անդամները քննարկեցին Հայաստանի ապագայի վերաբերյալ «Հայաստան 2020» ծրագրի շրջանակներում մշակված զարգացման հնարավոր սցենարների հետազոտության նախնական արդյունքները:

Ավելի վաղ, 2004թ. ապրիլին, Երևանում իրականացվեց «Մոմենտում» ցանցի առաջին համաժողովը, որտեղ ներկայացվեց կարիքների վերլուծության հայեցակարգը: Մոմենտումի անդամները քննարկեցին նաև ցանցի գործունեության ապագա ծրագրերը:

2005թ. փետրվարին Մոմենտումի անդամները հավաքվեցին Ծաղկաձորում՝ քննարկելու ցանցի զարգացման ծրագրերը: ՄԶՄԿ կողմից ներկայացվեց «Բանակցային ոճերը» տեսության վերջին զարգացումները:

2008թ. հունիսին Մոմենտումի ավելի քան հիսուն անդամներ հանդիպեցին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ԼՂՀ զարգացմանն օժանդակելու առաջնահերթություններին ծանոթանալու և երկրի բարձրագույն ղեկավարության հետ դրանք քննարկելունպատակով: Մոմենտումի անդամները հանդիպեցին ԼՂՀ նախագահի և ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի հետ և քննարկեցին Մոմենտում ցանցի անդամների մասնագիտական կարողությունները  ի շահ ԼՂ հասարակության և պետականության զարգացման ներդնելու հնարավորությունները:

 

Վերապատրաստման ծրագրի ընդլայնում

«Մոմենտում» ծրագրի շրջանակներում ձևավորված վերապատրաստման ունակություններն ու կարողությունները թույլ տվեցին ՄԶՄԿ-ին՝ մտածել դրանք «Մոմենտում» ծրագրի շրջանակներից դուրս օգտագործելու և հանրապետությունում առաջնորդության մշակույթի վերափոխմանը նպաստելու ուղղությամբ:

ԱՄՆ զարգացման գործակալության օժանդակությամբ և Կրթությամբ զարգացման ակադեմիայի հետ համագործակցությամբ ՄԶՄԿ կողմից կազմակերպվել և իրականացվել են մի շարք դասընթացներ՝ նվիրված առաջնորդությանը, բանակցություններ վարելու և հաղորդակցության խնդիրներին:

2002թ. հայաստանյան քաղաքական կուսակցությունների շուրջ հիսուն ներկայացուցիչներ ՄԶՄԿ և ՍԻԷՄՋԻ կողմից համատեղ կազմակերպված դասընթացների ընթացքում ստացան բանակցությունների և փոխհամաձայնության վրա հիմնված առաջնորդության հմտություններ: Դասընթացի հիմնական նպատակը տարբեր կուսակցությունների ջանքերի համատեղման և խթանման ճանապարհով կոալիցիայի ձևավորումն էր՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարության կայացման:

2002թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կրթության ոլորտի հիսունվեց մասնագետներ՝ դասախոսներ, ուսուցիչներ և այլն, մասնակցել են ՄԶՄԿ-ի և ՍԻԷՄՋԻ-ի կողմից համատեղ իրականացված դասընթացին՝ նվիրված ժողովրդավարական առաջնորդության հիմնաքարը հանդիսացող քաղաքացիական կրթությանը: Դասընթացն իր նպաստն ունեցավ Հայաստանի կրթական ոլորտի զարգացման գործում՝ տրամադրելով մասնակիցներին կրթության ոլորտի կառավարման և ժողովրդավարական առաջնորդության նոր գիտելիքներ և հմտություններ:

2003թ. հուլիսին հայաստանյան հիսունվեց ՀԿ-ների ներկայացուցիչներ մասնակցեցին ՄԶՄԿ-ի, «Արլեքս ինթընեյշնլի» և ՍԻԷՄՋԻ-ի կողմից համատեղ իրականացված «Բանակցություններ, առաջնորդություն և հաղորդակցություն» թեմայով մեկշաբաթյա դասընթացին: Շահառուների ընտրություն իրականացվեց Կրթությամբ զարգացման ակադեմիայի օժանդակությամբ: Դասընթացի շրջանակներում իրականացվեց ՀԿ ներկայացուցիչների բանակցային և առաջնորդական ունակությունների հզորացում՝ նպատակ հետապնդելով դարձնել նրանց առօրյա գործունեությունն առավել արդյունավետ և դինամիկ:

2004թ.  Հայաստանի տարբեր համայնքների ավագանիների քսանհինգ ներկայացուցիչներ մասնակցեցին ՄԶՄԿ-ի և ՍԻԷՄՋԻ-ի եռօրյա խտացված դասընթացներին: Ավագանու անդամներին տրամադրվեցին խնդիրները վերլուծելու, երկխոսությունը խթանելու, վստահություն ներշնչելու և ձևավորելու, հաղորդակցությունը դյուրին դարձնելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են նրանց կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները բարելավելու, հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք սերմանելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքային խնդիրներին արձագանքելու պատրաստակամությունը, նրանց գործունեության արդյունավետությունն ու տեղական ինքնակառավարման թափանցիկությունը խթանելու համար:

2005թ. ընթացքում ՀՀ սոցիալական ապահովության նախարարության և սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների ավելի քան հարյուր հիսուն բարձր և միջին աստիճանի պաշտոնյաներ մասնակցեցին ՄԶՄԿ-ի և ՍԻԷՄՋԻ-ի կողմից իրականացված առաջնորդության թեմայով դասընթացին: Մասնակիցները ստացան անցումային շրջանի անբարենպաստ սոցիալական ազդեցությունները մեղմելուն ուղղված գիտելիքներ և հմտություններ: Վերապատրաստման ընթացքում կարևորվեցին ողջ սոցիալական անվտանգության և առողջապահական համակարգի հիմնական ասպեկտների կայունությունն ապահովելու ջանքերը և խոցելի խմբերին խիստ անհրաժեշտ ծառայությունների տրամադրման անհրաժեշտությունը:

2000թ. ի վեր ՄԶՄԿ-ն ջանքեր է ներդնում` նպաստելու ավտորիտար առաջնորդության մշակույթը ժողովրդավար և նպատակաուղղված առաջնորդության մշակույթի վերափոխելու գործին: Խորհրդային հասարակությունում հիմնախնդիրների հաղթահարման գերիշխող մոտեցմանը, որն իրենից ներկայացնում էր «զրոյական հանրագումարով խաղ», անհրաժեշտորեն պիտի փոխարինման գային առավել կառուցողական՝ խնդիրների խմբային քննարկման և համագործակցությամբ շահելու մեթոդները: Շուկայական տնտեսություն և ժողովրդավորություն կառուցելու համար անհրաժեշտ է կայացնել ժողովրդավարական, բազմակարծություն պարունակող քաղաքական նոր մշակույթ, որն իր մեջ կպարունակի նաև խնդիրների լուծման ամենատարբեր մոտեցումների հիմնական գործիքակազմերի ամբողջություն: Նոր մշակույթը Հայաստանի երիտասարդ առաջնորդներին հասանելի դարձնելու և համապատասխան հմտություններ հաղորդելու նպատակով ՄԶՄԿ-ն, համագործակցելով Կոնֆլիկտների կառավարման խմբի (ՍԻԷՄՋԻ, որը ներկայում գործում է Mercy Corps-ի կազմում) հետ, նախաձեռնեց «Մոմենտում» ծրագիրը: ՍԻԷՄՋԻ -ն շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1984թ.՝ նպատակ հետապնդելով զարգացնել և լայն կիրառության մեջ ներդնել Հարվարդի իրավաբանական դպրոցի «Հարվարդի բանակցությունների ծրագրի» մշակած խնդրի համատեղ լուծման տեխնոլոգիաները:
«Մոմենտում» ծրագրի նպատակն է օգնել տարածաշրջանի երիտասարդ և առաջադեմ որոշում կայացնողներին ձեռք բերել իրենց երկրները ժողովրդավար և բարգավաճ դարձնելու, համաշխարհային տնտեսական և քաղաքական մրցակցության մեջ իրենց ուրույն տեղն ապահովելու համար անհրաժեշտ առաջնորդական հմտություններ, ինչպես նաև կիրառել նոր բանակցային և առաջնորդության հմտությունները միջտարածաշրջանային համագործակցության փոխշահավետ ծրագրերի մշակման և իրականացման համար: Ծրագրի նպատակներն իրագործելու համար ԱՄՆ-ում կազմակերպվել և իրականացվել են պատշաճ ծրագրված ու մշակված մի շարք աշխատանքային հանդիպումներ և ուսուցում, տրվել է հետևողական օժանդակություն և ձևավորվել սոցիալական ցանց: Իրականացված աշխատանքի շնորհիվ «Մոմենտում» ծրագիրը Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների երիտասարդ առաջնորդներին օժտել է համապատասխան հմտություններով, գիտելիքներով ու կապերով, ծանոթացրել քաղաքականության և ռազմավարության մշակման, ինչպես նաև ինքնակառավարման առավել արդյունավետ մոդելներին:
2000թ. ապրիլից ի վեր ՍԻԷՄՋԻ -ն ՄԶՄԿ-ի հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների, Քարնեգի հիմնադրամի, Հայաստանում ԱՄՆ Զարգացման գործակալության օժանդակությամբ մշակել և Հայաստանում հաջողությամբ իրականացրել են «Մոմենտում» ծրագրի յոթ փուլ: Ծրագրի հիմնական ձեռքբերումներից մեկը Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների հարյուրից ավելի նոր գիտելիքներով ու մտածելակերպով օժտված երիտասարդ առաջնորդների սոցիալական գործուն ցանցն է:
Ծրագրի մասնակիցների ընտրության ընթացքում մեծ ուշադրություն էր դարձվում թեկնածուների պատրաստակամությանը՝ օժանդակելու գործընկերոջն ինչպես ծրագրի ընթացքում, այնպես էլ դուրս: Այս մոտեցումը թույլ պիտի տար ՄԶՄԿ-ին և իր գործընկերներին ձևավորել հասարակական մի ցանց, որը մեծապես կօժանդակեր մշակույթի վերափոփման գործընթացին: Ծրագրի հիմնական խնդիրներից մեկը հանրային և հասարակական ոլորտների տարբեր շերտերից կադրերի անհրաժեշտ կրիտիկական զանգվածի ձևավորումն էր: Ծրագրի յուրաքանչյուր փուլում շահառուների համար տեղերում կազմակերպվել են վերապատրաստման երկու դասընթացներ՝ հիմնական ծրագրով, որից հետո նրանք մասնակցել են առավել խորացված վերապատրաստման Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ):
Մոմենտումի յուրաքանչյուր խմբի ուսումնական ծրագիրը մշակելիս հաշվի էր առնվում մասնակիցների մասնագիտությունը և երկրին բնորոշ խնդիրները, ծրագրի մեջ ներառվում էին դրանց կարգավորման ուղղությամբ միջազգային հաջողված փորձի տիպային օրինակներ: Հնարավորության դեպքում խնդիրները ներկայացվում էին մասնակիցների կողմից դերային խաղերի միջոցով, այլ դեպքերում հիմնախնդրի քննարկումն ու վերլուծությունն իրականացվում էր ուսուցանողների կողմից: Ծրագրի շրջանակներում մասնակիցների հետ իրենց փորձով, գիտելիքներով ու հմտություններով են կիսվել փորձառու առաջնորդները, զարգացող ժողովրդավարական հասարակություններում բարեփոխումներ նախաձեռնած և հաջողած անհատները, առանձին ոլորտների մասնագետները: Համատեղ ուսուցում է կազմակերպվել որոշումների կայացում և միջմշակութային հարաբերություններ թեմաներով: Ուսուցումն իրականացվել է ինտերակտիվ և մասնակցային մեթոդներով:

 ավելին >>
<<  <  | 1 | 2 | 3 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։