- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2001թ.- գործող
2001թ. ի վեր ՄԶՄԿ-ն իր ուշադրությունը կենտրոնացրել է ծխախոտի դեմ պայքարի խնդիրներին: Հայաստանում ծխելու ցուցանիշը մշտապես բարձր է եղել. չափահասների շուրջ մեկ երրորդը կանոնավոր ծխողներ են: Ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների պատճառով Հայաստանում 35-69 տարիքային խմբի ծխողների շրջանում տարեկան գրանցվում է շուրջ 3000 մահվան դեպք: Ծխելը բավականին տարածված է պատանիների շրջանում: 2004թ. անդամակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային՝ Հայաստանում ձևավորվեցին առավել նպաստավոր պայմաններ ավելի խիստ քաղաքականություն և օրենսդրական դաշտ մշակելու համար: Սակայն «ծխախոտային լոբբին» չափազանց ամուր հիմքեր ունի Հայաստանում: ՄԶՄԿ-ն այս բնագավառում առաջատար դիրք է գրավում և հանդիսանում է 12 նախաձեռնությունների հեղինակ ու իրականացնող: Ծխախոտի դեմ պայքարի առավել խիստ քաղաքականության ազդեցությունը տնտեսության վրա Կենտրոնի հատուկ ուշադրության կենտրոնում է: ՄԶՄԿ-ն նշանակալի դերակատարում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ) Հայաստանի անդամակցելու և ծխախոտի ու դրա արտադրատեսակների վրա հարկերի վերջին ավելացումների հարցում: ՄԶՄԿ մեկական անդամներ մասնակցել են ԾՊՇԿ «Ծխախոտի ապօրինի առևտրի» և «Ծխախոտի մշակման» արձանագրությունների մշակման աշխատանքներին՝ ներկայացնելով Եվրոպական տարածաշրջանը: Կենտրոնը հանդես է եկել բազմաթիվ հրապարակումներով և իրականացրել է նախադեպը չունեցող հետազոտություն՝ Հայաստանում ծխելու տարածվածությունն ուսումնասիրելու նպատակով: ՄԶՄԿ-ն Շրջանակային կոնվենցիայի դաշինքի և Հայաստանն առանց ծխախոտի դաշինքի անդամ է, վարում է յուրօրինակ համացանցային կայք` nosmoking.ichd.org հասցեով:
ավելին >>2002-2004
Տարածաշրջանում հանուն խաղաղության և կայունության համագործակցությունը խթանելու ուղղությամբ իրականացված առաջին նախաձեռնություններից մեկը գյուղատնտեսության ոլորտում տարածաշրջանային համագործակցության համար համապատասխան հարթակ ձևավորելու ՄԶՄԿ ծրագիրն էր: Մտահղացումը նպատակ էր հետապնդում ծառայեցնել տարածաշրջանի երկրների գործարար համայնքների շահերն ու երկրների շուկաները խաղաղության կերտման և անվտանգության ապահովման գործին:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։