2015-2017

Stickers.jpg

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում երեխայի սեռի խտրական ընտրության մակարդակի նվազեցմանը։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է հասնել երեխայի սեռի խտրական ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների նվազագույնը 15%-անոց դրական փոփոխության, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատման՝ առնվազն 10 տոկոսով։

 ավելին >>
<<  <  | 1 | 2 | 3 | 4 | 5 | ... | 6 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.04.2017

17.02.2017

Զանգվածային լրատվության առցանց միջոցներում սեռի ընտրության թեմայի մշտադիտարկում

Սույն համառոտագրի նպատակն է եղել վերլուծել մշտադիտարկված էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերը, որոնք լուսաբանել են պտղի սեռի խտրական ընտրության թեման, և ընդհանուր առմամբ կանանց և աղջիկների արժևորմանը վերաբերող հոդվածները: Մանրակրկիտ ուսումնասիրվել է էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերի բովանդակությունը՝ կանանց կամ տղամարդկանց վերաբերյալ ոչ ճշմարտացի, խեղաթյուրված կամ կանխակալ պնդումները կամ հաղորդումները բացահայտելու համար: Կատարվել է այս բոլոր հարցերի առանձին-առանձին վերլուծություն, չափագրում, ինչպես նաև առանձնացում, ինչը թույլ է տվել վերլուծել լրատվամիջոցի կողմից դիտավորությամբ կամ առանց դիտավորության կարծրատիպային լուսաբանման մակարդակը, որը հանգեցրել է հասարակության մեջ շրջանառվող կանխակալ մտքերի ազատ ներթափանցմանը ներս՝ վերահաստատելով առկա իրավիճակը:

 ավելին >>
24.08.2016

Իրական պատմություններ

Պատմությունները մշակվել են «Տեղական մասնակցության և ոչ խտրականության» փորձի և գիտելիքի փոխանակման ցանցի (Փոխցանց) անդամների մասնակցությամբ 2015-2016թթ. ընթացքում իրականացված աշխատանքային հանդիպումների ընթացքում:

 

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

24.08.2016

Համայնքային քննարկումներ Երևանում ( մարզերում ՀՀ ՊՆ ծրագրերի շուրջ

Երևանում և 5 մարզերում իրականացրած հանրային քննարկման վերաբերյալ «Պոստֆակտում» հեռուստածրագրի տեսանյութը։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

04.05.2017

Հայաստանի Հանրապետությունում երեխայի սեռի խտրական ընտրության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականության և ծրագրերի Մշտադիտարկման զեկույց

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը պետական մարմիններում քաղաքականության մշակման պատասխանատուների, քաղաքացիական հասարակության, գիտակրթական համայնքի և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի, տեղական համայնքերի, Փոխցանցի անդամների և միջազգային զարգացման գործընկերների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականության և ծրագրերի Մշտադիտարկման երկրորդ զեկույցը: