- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2014-2017
ԿԱՍԿԱԴ հետազոտական ծրագիրն իրականացվում է ինը կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության՝ վերլուծությունների, տեխնիկական զարգացման և ցուցադրման յոթերորդ շրջանակային ծրագրով:
Ծրագրի նպատակն է համախմբել և համադրել մինչև այժմ Կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ իրականացված հետազոտությունները՝ ուսումնասիրելով սոցիալական մարտահրավերների, քաղաքական զարգացումների և հակամարտությունների միջև կապերը, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Կովկասի և իր հարևան երկրների միջև փոխազդեցությունները:
ավելին >>2001-2005
ՄԶՄԿ-ն տարաբնույթ ծրագրերի շրջանակներում մշտական ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանում ժողովրդավարության ու տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը՝ հասցեագրելով իր նախաձեռնությունները տեղական ինքնակառավարման ինստիտուտների կարողությունների հզորացմանը, տեղական իշխանության մարմինների պարտականությունների ու լիազորությունների մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում համայնքի մասնակցության խթանմանը:
Հայաստանում անկախացումից ի վեր ձևավորվել են ժողովրդավարության հիմնական ինստիտուտները: ՀՀ օրենսդրությունը հստակորեն ամրագրում է տեղական ինքնակառավարման համակարգի իրավական հիմքերը, սահմանում Հայաստանի ավելի քան 930 համայնքների տեղական իշխանության ներկայացուցչական և գործադիր ինստիտուտները: Սակայն տեղական ժողովրդավարությունը շարունակում է լինել հանրապետությունում իրագործվող ժողովրդավարական վերափոխումների Աքիլեսյան գարշապարը: Չնայած ՀՀ կառավարության, զարգացման գործընկերների և քաղաքացիական հասարակության հետևողական ջանքերին՝ տեղական ինքնակառավարման ժողովրդավարացման ուղղությամբ էական առաջընթաց չի արձանագրվում: Տեղական ժողովրդավարությանն ու Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը խոչընդոտող գործոններից մեկը, թերևս, համայնքի անդամներին հանրային ծառայություններ մատուցելու տեղական ինքնակառավարման մարմինների թույլ կարողություններն են: Հատկանշական է, որ համայնքի անդամների բավարարվածությունը տեղական իշխանությունների կողմից մատուցած ծառայությունների որակից և ծավալից, իր հերթին, բավական ցածր է:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: