- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հայերեն տարբերակը թարգմանության փուլում է:
2001թ.- գործող
2001թ. ի վեր ՄԶՄԿ-ն իր ուշադրությունը կենտրոնացրել է ծխախոտի դեմ պայքարի խնդիրներին: Հայաստանում ծխելու ցուցանիշը մշտապես բարձր է եղել. չափահասների շուրջ մեկ երրորդը կանոնավոր ծխողներ են: Ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների պատճառով Հայաստանում 35-69 տարիքային խմբի ծխողների շրջանում տարեկան գրանցվում է շուրջ 3000 մահվան դեպք: Ծխելը բավականին տարածված է պատանիների շրջանում: 2004թ. անդամակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային՝ Հայաստանում ձևավորվեցին առավել նպաստավոր պայմաններ ավելի խիստ քաղաքականություն և օրենսդրական դաշտ մշակելու համար: Սակայն «ծխախոտային լոբբին» չափազանց ամուր հիմքեր ունի Հայաստանում: ՄԶՄԿ-ն այս բնագավառում առաջատար դիրք է գրավում և հանդիսանում է 12 նախաձեռնությունների հեղինակ ու իրականացնող: Ծխախոտի դեմ պայքարի առավել խիստ քաղաքականության ազդեցությունը տնտեսության վրա Կենտրոնի հատուկ ուշադրության կենտրոնում է: ՄԶՄԿ-ն նշանակալի դերակատարում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ) Հայաստանի անդամակցելու և ծխախոտի ու դրա արտադրատեսակների վրա հարկերի վերջին ավելացումների հարցում: ՄԶՄԿ մեկական անդամներ մասնակցել են ԾՊՇԿ «Ծխախոտի ապօրինի առևտրի» և «Ծխախոտի մշակման» արձանագրությունների մշակման աշխատանքներին՝ ներկայացնելով Եվրոպական տարածաշրջանը: Կենտրոնը հանդես է եկել բազմաթիվ հրապարակումներով և իրականացրել է նախադեպը չունեցող հետազոտություն՝ Հայաստանում ծխելու տարածվածությունն ուսումնասիրելու նպատակով: ՄԶՄԿ-ն Շրջանակային կոնվենցիայի դաշինքի և Հայաստանն առանց ծխախոտի դաշինքի անդամ է, վարում է յուրօրինակ համացանցային կայք` nosmoking.ichd.org հասցեով:
ավելին >>2005-2006
2005թ. ՄԶՄԿ-ն ուշադրությունը սևեռել է Հայաստանում մահացության գլխավոր պատճառներից մեկի՝ քաղցկեղի վրա: Էականորեն աճել է ոչ վարակիչ հիվանդությունների բացասական ազդեցությունը հանրային առողջության վրա՝ հայ հասարակությանն ու պետությանը կանգնեցնելով տնտեսական նոր մարտահրավերների առջև: Քաղցկեղը Հայաստանում մահվան երեք ամենամեծ պատճառներից մեկն է. մահացության 20%-ը քաղցկեղի հետևանք է: Հայաստանում քաղցկեղի կառուցվածքը և ռիսկի գործոնները ցույց են տալիս, որ, նախ, ազգային կարողությունները բավարար չեն քաղցկեղը կանխարգելելու և վերահսկելու առումով, երկրորդ. առկա է տեղեկացվածության պակաս հասարակության շրջանում մահվան ամենամեծ պատճառներից մեկի և դրա ռիսկի գործոնների վերաբերյալ: Հայաստանում հանրային առողջության քաղաքականությունն ու առողջության առաջնային պահպանության համակարգը չեն նպաստում քաղցկեղի վաղ ախտորոշման մշակույթի զարգացմանը: Որպես առաջնահերթ խնդիր, ՄԶՄԿ-ն ուշադրությունը կենտրոնացրել է քաղցկեղի կանխարգելման վրա. քաղցկեղի արդյունավետ կանխարգելման համատեքստում որպես թիրախ ընտրվել է հասարակական գիտակցության աստիճանը:
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: