Հայերեն տարբերակը թարգմանության փուլում է:

2001թ.- գործող

2001թ. ի վեր ՄԶՄԿ-ն իր ուշադրությունը  կենտրոնացրել է ծխախոտի դեմ պայքարի խնդիրներին: Հայաստանում ծխելու ցուցանիշը մշտապես  բարձր է եղել. չափահասների շուրջ մեկ երրորդը կանոնավոր ծխողներ են: Ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների  պատճառով Հայաստանում 35-69 տարիքային խմբի ծխողների շրջանում տարեկան գրանցվում է  շուրջ 3000 մահվան դեպք: Ծխելը բավականին տարածված է պատանիների շրջանում: 2004թ. անդամակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության  Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային՝ Հայաստանում ձևավորվեցին առավել նպաստավոր  պայմաններ ավելի խիստ քաղաքականություն և օրենսդրական դաշտ մշակելու համար: Սակայն  «ծխախոտային լոբբին» չափազանց ամուր  հիմքեր ունի Հայաստանում: ՄԶՄԿ-ն այս բնագավառում առաջատար դիրք է գրավում և  հանդիսանում է 12 նախաձեռնությունների հեղինակ ու իրականացնող: Ծխախոտի դեմ  պայքարի առավել խիստ քաղաքականության  ազդեցությունը  տնտեսության վրա Կենտրոնի հատուկ ուշադրության կենտրոնում է: ՄԶՄԿ-ն նշանակալի  դերակատարում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի  դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ) Հայաստանի անդամակցելու և ծխախոտի ու  դրա արտադրատեսակների վրա հարկերի վերջին ավելացումների հարցում: ՄԶՄԿ մեկական անդամներ  մասնակցել են ԾՊՇԿ «Ծխախոտի ապօրինի առևտրի» և «Ծխախոտի մշակման» արձանագրությունների  մշակման աշխատանքներին՝ ներկայացնելով Եվրոպական տարածաշրջանը: Կենտրոնը հանդես է  եկել բազմաթիվ հրապարակումներով և իրականացրել է նախադեպը չունեցող հետազոտություն՝  Հայաստանում ծխելու տարածվածությունն ուսումնասիրելու նպատակով: ՄԶՄԿ-ն  Շրջանակային կոնվենցիայի դաշինքի և Հայաստանն առանց ծխախոտի դաշինքի անդամ է, վարում  է յուրօրինակ համացանցային կայք` nosmoking.ichd.org հասցեով:

 ավելին >>

2005-2006

2005թ. ՄԶՄԿ-ն  ուշադրությունը սևեռել է Հայաստանում մահացության գլխավոր պատճառներից մեկի՝ քաղցկեղի  վրա: Էականորեն աճել է ոչ վարակիչ հիվանդությունների բացասական ազդեցությունը հանրային  առողջության վրա՝ հայ հասարակությանն ու պետությանը կանգնեցնելով տնտեսական նոր մարտահրավերների  առջև: Քաղցկեղը Հայաստանում մահվան երեք ամենամեծ պատճառներից մեկն է. մահացության  20%-ը քաղցկեղի հետևանք է: Հայաստանում քաղցկեղի կառուցվածքը և ռիսկի գործոնները ցույց  են տալիս, որ, նախ, ազգային կարողությունները բավարար չեն քաղցկեղը կանխարգելելու և  վերահսկելու առումով, երկրորդ. առկա է տեղեկացվածության պակաս հասարակության շրջանում  մահվան ամենամեծ պատճառներից մեկի և դրա ռիսկի գործոնների վերաբերյալ: Հայաստանում  հանրային առողջության քաղաքականությունն ու առողջության առաջնային պահպանության համակարգը  չեն նպաստում քաղցկեղի վաղ ախտորոշման մշակույթի զարգացմանը: Որպես առաջնահերթ խնդիր,  ՄԶՄԿ-ն ուշադրությունը կենտրոնացրել է քաղցկեղի կանխարգելման վրա. քաղցկեղի արդյունավետ  կանխարգելման համատեքստում որպես թիրախ ընտրվել է հասարակական գիտակցության աստիճանը:

 ավելին >>
<<  <  | 1 | 2 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։