- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2014-2017
ԿԱՍԿԱԴ հետազոտական ծրագիրն իրականացվում է ինը կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության՝ վերլուծությունների, տեխնիկական զարգացման և ցուցադրման յոթերորդ շրջանակային ծրագրով:
Ծրագրի նպատակն է համախմբել և համադրել մինչև այժմ Կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ իրականացված հետազոտությունները՝ ուսումնասիրելով սոցիալական մարտահրավերների, քաղաքական զարգացումների և հակամարտությունների միջև կապերը, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Կովկասի և իր հարևան երկրների միջև փոխազդեցությունները:
ավելին >>2007-2009
ՄԶՄԿ-ն ԵՄ ֆինանսական օժանդակությամբ և Բրիտանական խորհրդի ու ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության հետ համագործակցությամբ էական ներդրում է ունեցել Հայաստանում միգրացիոն կառավարման քաղաքականության մշակման և համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում: «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում գործընկերների համագործակցությունը ծավալվել է միմյանց փոխլրացնող երեք ուղղություններով. քաղաքական երկխոսության կայացում, հանրային իրազեկության բարձրացում և վերադարձողներին վերաինտեգրման օժանդակություն:
2008-2010
Գենդերային բռնությունը կանխարգելելու և հավասար հնարավորություններ զարգացնելու առաջնահերթությունը դեռևս ընկալման և Հայաստանի Հանրապետության քաղաքական փաստաթղթերում ներառման անհրաժեշտություն է զգում: Այդ պատճառով չափազանց կարևոր է այդ խնդիրների նկատմամբ ինչպես հասարակական համապատասխան պահանջարկի ձևավորումը, այնպես էլ այդ հարցերում քաղաքականություն կերտողների և հանրային ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացումը:
2008թ. սեպտեմբերից ի վեր ՄԶՄԿ կազմավորել և առաջնորդում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոնսորցիումը, որը նպատակ է հետապնդում ձևավորել Հայաստանում գենդերային բռնության նվազմանը և այս ոլորտում երկրի ստանձնած պարտավորությունների իրականացմանը նպաստող միջավայր: Կոնսորցիումում ՄԶՄԿ գործընկերներն են Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, «Տաթև 95» հոգեբանական օգնության և խորհրդատվության կենտրոնը, Հայաստանում բժիշկ ուսանողների գիտական ասոցիացիան, որոնց նախաձեռնությունը ուղղված Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարին 2008թ. ի վեր ֆինանսավորվում է Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Նախաձեռնության շահառուների ցանկում փախստականներին, այդ թվում գենդերային բռնության զոհ դարձածներին ներգրավելու նպատակով կոնսորցիումին օժանդակում է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունը:
Զարգացմանն ուղղված ՄԶՄԿ գործունեության հիմնական առանցքներից մեկը հանրային և քաղաքացիական հասարակության հայաստանյան և տարածաշրջանային ինստիտուտների՝ քաղաքականության մշակման և վելուծական ունակությունների հզորացումն է: Որպես միջոց, ՄԶՄԿ-ն օգտվում է վերապատրաստումների, ուսումնական շրջագայությունների, քննարկումների, փորձագիական ներուժի և մասնագիտական ցանցերի հնարավորություններից: Կառավարությանն ու ոչ կառավարական ինստիտուտներին քաղաքականության մշակման ուղղությամբ օժանդակելու ՄԶՄԿ փորձը ներառում է ոլորտների մի ողջ բազմազանություն և սպեկտոր՝ տնտեսական զարգացում, հանրային ֆինանսների կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար, միգրացիայի կառավարում և սփյուռքի հետ գործակցություն, կրթություն և հանրային առողջություն և այլն:
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: