- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հայտարարությունը հասանելի է անգլերեն բաժնում։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։
ավելին >>2017թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՄԶՄԿ-ն նախատեսում է իրականացնել սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման նպատակով վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ընդլայնման պետական քաղաքականության բարեփոխումների ծախսերի և տնտեսական օգուտների վերլուծություն։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին՝ խորհրդարանական վերահսկողությունը և ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ խորհրդարանական խմբակցությունների աշխատանքային ծրագրերի նախապատրաստման նպատակով փորձագետ(ներ)ի պաշտոնի համար։
ավելին >>Սույնով հրավիրում ենք ՀՀ-ում գրանցված մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններին (իրավաբանական անձանց) ներկայացնելու հետաքրքրության հայտ ՄԶՄԿ կողմից առանձին ծրագրերի շրջանակներում իրականացված գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով։ Յուրաքանչյուր հաշվետու տարվա գործունեության աուդիտը պետք է մեկնարկի հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվար ամսին, իսկ աուդիտի հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է նույն տարվա ապրիլի 30-ը։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Բնակչության հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ կողմից իրականացվում են վերլուծական-հետազոտական աշխատանքներ՝ սոցիալական ապահովության, առողջապահության ոլորտներում վարվող պետական քաղաքականության, աշխատաշուկայում կանանց մասնակցության հնարավորություններն ընդլայնելու և դրան զուգահեռ երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելու հնարավորություններն ընդլայնելու, աղջիկ և տղա երեխաների հավասար արժևորման, ինչպես նաև սեռի խտրական ընտրության երևույթը կանխարգելելու գործում պետական և ոչ պետական դերակատարների դերի բացահայտման և սեռով պայմանավորված խտրականությունը բացառելու ուղղություններով։
ավելին >>«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) հետ համագործակցությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ծրագրի շրջանակներում մշակվում են «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները» խորագրով հետազոտության զեկույցն ու «Ձեռնարկ պտղի սեռով պայմանավորված խտրականության կանխարգելման ուղղված հոգևոր ծառայողների համար» գրքույկը։ Նյութերը հրատարակելու նպատակով նախատեսվում է իրականացնել դրանց ձևավորման և էջադրման աշխատանքներ, որոնց մանրամասն նկարագրությունը ներկայացված է ստորև։
ավելին >>Հայտարարությունը հասանելի է անգլերեն բաժնում։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության («Սեյվ դը Չիլդրեն Նիդերլանդներ»), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ» կազմակերպության (ՍԴՉ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ շարունակում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի իրականացումը:
ավելին >>«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ համագործակցությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
2016թ. հունիս – դեկտեմբեր ամիսների ընթացքում ՄԶՄԿ-ն նախատեսում է իրականացնել էլեկտրոնային լրատվամիջոցների մոնիթորինգ՝ լրատվամիջոցների հրապարակումներում և հաղորդումներում կանանց և տղամարդկանց, տղաների և աղջիկների արժևորման վրա ազդող գործոնները վեր հանելու, երեխայի սեռի խտրական ընտրության վրա ազդող գործոնները բացահայտելու, գենդերային առումով խրտական և կանխակալ լրագրողական պրակտիկան կանխարգելելու ուղիները նախանշելու և համապատասխան առաջարկներ մշակելու նպատակով։
ավելին >>«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրի շրջանակներում ձևավորվել է «Տեղական մասնակցության և ոչ-խտրականության» փորձի և գիտելիքի փոխանակման ցանց (այսուհետև՝ Փոխցանց), 11 աշխատանքային խմբերի մասնակցությամբ՝ մեկական խումբ յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում։
Փոխցանցի անդամների փորձն ամբողջականացնելու և գործընկերների հետ կիսվելու, ինչպես նաև մարզային աշխատանքային խմբերի միջև փոխգործակցություն ապահովելու նպատակով ՄԶՄԿ-ն նախատեսում է կազմակերպել երեք ընդլայնված արտագնա հանդիպում-աշխատաժողով։ Առաջին ընդլայնված արտագնա երկօրյա հանդիպում-աշխատաժողովը տեղի կունենա 2016թ. հուլիսի 1-2 Աղվերանում: Հանդիպում-աշխատաժողովներին հրավիրվում են մասնակցելու Փոխցանցի այն անդամները, որոնք համայնքային քարոզարշավների, բնակչության հետ հանդիպումների, մասնագիտական աշխատանքային գործունեության ընթացքում խնդիրը հասցեագրելու ճանապարհին կուտակել են արժեքավոր փորձ, քաղել են դասեր և պատրաստ են ներկայացնել դրանք Փոխցանցի գործընկերներին:
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: