- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Բնակչության հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ կողմից իրականացվում են վերլուծական-հետազոտական աշխատանքներ՝ սոցիալական ապահովության, առողջապահության ոլորտներում վարվող պետական քաղաքականության, աշխատաշուկայում կանանց մասնակցության հնարավորություններն ընդլայնելու և դրան զուգահեռ երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելու հնարավորություններն ընդլայնելու, աղջիկ և տղա երեխաների հավասար արժևորման, ինչպես նաև սեռի խտրական ընտրության երևույթը կանխարգելելու գործում պետական և ոչ պետական դերակատարների դերի բացահայտման և սեռով պայմանավորված խտրականությունը բացառելու ուղղություններով։
ավելին >>«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) հետ համագործակցությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ծրագրի շրջանակներում մշակվում են «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները» խորագրով հետազոտության զեկույցն ու «Ձեռնարկ պտղի սեռով պայմանավորված խտրականության կանխարգելման ուղղված հոգևոր ծառայողների համար» գրքույկը։ Նյութերը հրատարակելու նպատակով նախատեսվում է իրականացնել դրանց ձևավորման և էջադրման աշխատանքներ, որոնց մանրամասն նկարագրությունը ներկայացված է ստորև։
ավելին >>Հայտարարությունը հասանելի է անգլերեն բաժնում։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության («Սեյվ դը Չիլդրեն Նիդերլանդներ»), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ» կազմակերպության (ՍԴՉ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ շարունակում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի իրականացումը:
ավելին >>«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ համագործակցությամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
2016թ. հունիս – դեկտեմբեր ամիսների ընթացքում ՄԶՄԿ-ն նախատեսում է իրականացնել էլեկտրոնային լրատվամիջոցների մոնիթորինգ՝ լրատվամիջոցների հրապարակումներում և հաղորդումներում կանանց և տղամարդկանց, տղաների և աղջիկների արժևորման վրա ազդող գործոնները վեր հանելու, երեխայի սեռի խտրական ընտրության վրա ազդող գործոնները բացահայտելու, գենդերային առումով խրտական և կանխակալ լրագրողական պրակտիկան կանխարգելելու ուղիները նախանշելու և համապատասխան առաջարկներ մշակելու նպատակով։
ավելին >>«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրի շրջանակներում ձևավորվել է «Տեղական մասնակցության և ոչ-խտրականության» փորձի և գիտելիքի փոխանակման ցանց (այսուհետև՝ Փոխցանց), 11 աշխատանքային խմբերի մասնակցությամբ՝ մեկական խումբ յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում։
Փոխցանցի անդամների փորձն ամբողջականացնելու և գործընկերների հետ կիսվելու, ինչպես նաև մարզային աշխատանքային խմբերի միջև փոխգործակցություն ապահովելու նպատակով ՄԶՄԿ-ն նախատեսում է կազմակերպել երեք ընդլայնված արտագնա հանդիպում-աշխատաժողով։ Առաջին ընդլայնված արտագնա երկօրյա հանդիպում-աշխատաժողովը տեղի կունենա 2016թ. հուլիսի 1-2 Աղվերանում: Հանդիպում-աշխատաժողովներին հրավիրվում են մասնակցելու Փոխցանցի այն անդամները, որոնք համայնքային քարոզարշավների, բնակչության հետ հանդիպումների, մասնագիտական աշխատանքային գործունեության ընթացքում խնդիրը հասցեագրելու ճանապարհին կուտակել են արժեքավոր փորձ, քաղել են դասեր և պատրաստ են ներկայացնել դրանք Փոխցանցի գործընկերներին:
ավելին >>Հայտարարությունը հասանելի է անգլերեն բաժնում։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։
Առկա է հայտի միայն անգլերեն տարբերակը: Հայցում ենք ձեր ներողամտությունը:
Հայտարարությունը հասանելի է անգլերեն բաժնում։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։
ավելին >>Էստոնական «Պրաքսիս» կազմակերպությունն (http://praxis.ee) Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ և Մարդկային զարգացման միջազգային կենտորնի կազմակերպչական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ շահերի պաշտպանության և մասնակցային կարողությունների զարգացում» ծրագիրը:
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։