- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
ընտրություններում դիտորդական հմտությունների բարձացման դասընթացների մասնակցության համար
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություններում երիտասարդների մասնակցությանը» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդության մասնակցությունը ընտրական գործընթացներում՝ հնարավորություն տալով ծրագրի մասնակիցներին ընտրությունների ժամանակ հանդես գալ որպես անկախ դիտորդներ:
ավելին >>Արդյունավետ կառավարման Կառլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջը հայտարարում է 2012թ. սեպտեմբերի 8-29-ը Բեռլինում եւ Վարշավայում կազմակերպվելիք քոլեջի մասնակցության մրցույթ Ադրբեջանից, Բելառուսից, Թուրքիայից, Հայաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից քսան երիտասարդ ղեկավար ուժերի համար:
ավելին >>Առկա է հայտի միայն անգլերեն տարբերակը: Հայցում ենք ձեր ներողամտությունը:
Առկա է հայտի միայն անգլերեն տարբերակը: Հայցում ենք ձեր ներողամտությունը:
Առկա է հայտի միայն անգլերեն տարբերակը: Հայցում ենք ձեր ներողամտությունը:
Առկա է հայտի միայն անգլերեն տարբերակը: Հայցում ենք ձեր ներողամտությունը:
ավելին >>«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) մեկնարկել են «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից:
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: