- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Համայնքային քննարկումների շարք Աշտարակ (Արագածոտնի մարզ), Ռինդ (Վայոց Ձորի մարզ), Հացիկ (Շիրակի մարզ), Սարուխան (Գեղարքունիքի մարզ), Նոր Խարբերդ (Արարատի մարզ), Մարգահովիտ (Լոռու մարզ), Արևիկ (Արմավիրի մարզ), Աշոտավան (Սյունիքի մարզ) և Արզական (Կոտայքի մարզ) համայնքներում տեղական բյուջեներում ներառված կապիտալ ծախսերի ուղղությունների շուրջ։ Քննարկումներն իրականացվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության դերի ավելացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Հանրային քննարկումներ ՄԶՄԿ ձևաչափով Թբիլիսիում (Վրաստան) դպրոցներում բռնության տարածվածության թեմայով։
«Քաղաքականության ազդեցությունը որոշումների կայացման գործընթացի վրա» ծրագրի շրջանակներում կազմակերպված համայնքային քննարկումների շարք, ներառյալ. մեկ քննարկում Երևանում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ, երեք քննարկումներ Տավուշի մարզի Ազատամուտ, Խաշթառակ և Լուսահովիտ համայնքներում Համահայկական հիմնադրամի Գյուղատնտեսության զարգացման ծրագրի շուրջ։
Համայնքային քննարկումներ Իջևանում (Տավուշի մարզ), Վանաձորում (Լոռու մարզ), Եղեգնաձորում (Վայոց Ձորի մարզ) և Երևանում ՀՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի նախագծի վերաբերյալ։
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: