- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։
ավելին >>Որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության համապարփակ գնահատումն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագրի շրջանակում 2022-2023թթ.։ Գնահատման շրջանակներում իրականացվել է նաև քանակական հարցում, և սույն զեկույցը ներկայացնում է քանակական հարցման արդյունքների վերլուծությունը (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>«Որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության համապարփակ գնահատումը» իրականացրել է ՄԶՄԿ-ն 2022թ. հուլիս-2023թ. մարտ ընթացքում՝ որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածությանը (ԵՆՈԿ) միտված հանրային քաղաքականության մշակման և դրան առնչվող որոշումների կայացման, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունների մշակման և իրականացման համար փաստային հենք ստեղծելու նպատակով: Գնահատման զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է միայն անգլերենով, իսկ համառոտագիրը՝ նաև հայերենով։
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք:
ավելին >>
Հայաստանի Հանրապետությունում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ մարզային համայնքներում 2021թ. փետրվարին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք:
ավելին >>
Գյուղատնտեսական գործունեությամբ եկամուտների ավելացման և պարենային անվտանգության բարձրացման հնարավորությունների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը ՀՀ երեք մարզերում 2020թ. սեպտեմբերին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: Վերլուծությունը մշակվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ:
ավելին >>Սույն վերլուծության նպատակն է ներկայացնել Քննիչ հանձնաժողովիգործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից գրավոր տեղեկություններ ստանալու, հանձնաժողովի հրավերով՝ իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու հետ կապված օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև այդ անձանց կողմից օրենքի պահանջները չկատարելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները:
ավելին >>Արդի քաղաքականության ձևավորման գործում գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում հանրության հետ հաղորդակցության շարժընթացը: Ուստիև՝ իշխանությունների հաջողությունը մեծապես պայմանավորված է հասարակության լայն զանգվածների հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակությամբ: Սույն ուղեցույցը կօգնի պատգամավորներին իրենց նպատակներն իրագործելու և խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ճանապարհին ավելի որակյալ հաղորդակցություն հաստատել պետական և ոչ պետական մարմինների, ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների ևիրենց ընտրողների հետ:
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։