ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 
03.11.2018

Գյուղատնտեսական գործունեությամբ եկամուտների ավելացման և պարենային անվտանգության բարձրացման հնարավորությունների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսություն» ծրագրի շրջանակներում, ՀՀ երեք մարզերի քաղաքային համայնքներում 2018թ. օգոստոսին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք:

27.09.2018

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նոր հետազոտությունը՝ «Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման նպատակով վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ընդլայնման պետական քաղաքականության բարեփոխումների ծախսերի և իրատեսականության վերլուծությունը»։ Վերլուծության նպատակը «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը, համայնքներին և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ձեռնարկություններին և այլ առանցքային շահառուներին փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման գործընթացում խորհրդատվություն տրամադրելն է։

Վերլուծությունն իրականացվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանն ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակներում:

 ավելին >>
04.05.2017

Պետական քաղաքականության սույն վերլուծությունը մշակվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման ծրագրի» իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի միջև սերտ համագործակցության արդյունքում։ Այն հասարակության առջև ծառացած ամենավտանգավոր մարտահրավերների հաղթահարման գործում մասնագետների, հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների, զարգացման միջազգային գործընկերների և շահագրգիռ այլ կառույցների միջև համագործակցության հաջողված ջանքերից մեկն է վերջին տարիներին։ Վերլուծության զեկույցը և դրանում տեղ գտած տվյալները, տեղեկությունները, փաստերը, եզրակացություններն ու առաջարկները կդառնան երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի կարևորագույն խնդիրներից մեկի՝ աշխատուժում կանանցմասնակցության բարձրացմանը և ընտանեկան կյանքն ու աշխատանքը համադրելուն ուղղված՝ երեխայի վաղ մանկության շրջանի խնամքի ու զարգացման ծառայությունների համակարգի զարգացման պետական քաղաքականության մշակման և իրականացման, ծառայությունների մոդելների ներդրման, հետագա անելիքների ուրվագծման ամուր և հուսալի հիմքը։

04.05.2017

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը պետական մարմիններում քաղաքականության մշակման պատասխանատուների, քաղաքացիական հասարակության, գիտակրթական համայնքի և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի, տեղական համայնքերի, Փոխցանցի անդամների և միջազգային զարգացման գործընկերների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականության և ծրագրերի Մշտադիտարկման երկրորդ զեկույցը:

04.05.2017

Այս գիրք-ուղեցույցը նպատակ ունի հնարավորինս հստակ, պարզ և հիմնավորված օրինակներով գործնական միջոցներ առաջարկել համայնքներում իրենց ծառայությունը բերող հոգևորականներին՝ արդյունավետ կերպով ուղղորդելու այն հավատացյալներին, որոնք բախվել են կամ կարող են բախվել այս երևույթին՝ նպաստելով հոգևոր և բարոյական արժեքներին հավատարիմ ընտանիքի կազմությանն ու կայացմանը:

04.05.2017

Հետազոտության նպատակն է պարզել Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածությունը, ինչպես նաև դրա հիմնական պատճառները, այդ թվում՝ հիմնախնդրի հասարակական ընկալումները: Հետազոտության հիմնական խնդիրն է պարզել սեռերի անհամամասնության պատճառները՝ ուսումնասիրելով տղա կամ աղջիկ երեխայի գերապատվության պատճառների շրջանակը, հղիությունների պատմություններն ու դրանց արդյունքները, երեխայի սեռը որոշելու համար նախածննդյան փուլում անցկացվող ստուգումները և դրանց արդյունքները:

06.03.2017

Սույն համառոտագրի նպատակն է եղել վերլուծել մշտադիտարկված էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերը, որոնք լուսաբանել են պտղի սեռի խտրական ընտրության թեման, և ընդհանուր առմամբ կանանց և աղջիկների արժևորմանը վերաբերող հոդվածները: Մանրակրկիտ ուսումնասիրվել է էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերի բովանդակությունը՝ կանանց կամ տղամարդկանց վերաբերյալ ոչ ճշմարտացի, խեղաթյուրված կամ կանխակալ պնդումները կամ հաղորդումները բացահայտելու համար: Կատարվել է այս բոլոր հարցերի առանձին-առանձին վերլուծություն, չափագրում, ինչպես նաև առանձնացում, ինչը թույլ է տվել վերլուծել լրատվամիջոցի կողմից դիտավորությամբ կամ առանց դիտավորության կարծրատիպային լուսաբանման մակարդակը, որը հանգեցրել է հասարակության մեջ շրջանառվող կանխակալ մտքերի ազատ ներթափանցմանը ներս՝ վերահաստատելով առկա իրավիճակը:

Զեկույցում քննարկվող եզրակացություններում վերհանվել են խնդրո առարկա լրատվամիջոցների ուժեղ և թույլ կողմերը և առաջարկվել քաղաքականության միջոցառումներ՝ ի վնաս որևէ սոցիալական խմբի գործող ոչ դիտավորյալ շրջանակման լրատվամիջոցներ ներթափանցումը կանխելու և շահագրգիռ կողմերին հասարակությանը հուզող թեմաների լուսաբանումը հնարավորինս առավել ճշգրիտ և հավաստի ձևով նախատեսելու հնարավորություն ընձեռելու համար:

17.02.2017

Այս զեկույցը պարունակում է առաջարկներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչներին, կառավարությանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին, միջազգային զարգացման կառույցներին։ Զեկույցը գործիքակազմ է առաջարկում պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարում կառուցողական քաղաքական երկխոսություն ծավալելու նպատակով։ Այն, մասնավորապես, կենտրոնանում է հանրային քաղաքականության այն ասպեկտների վրա, որոնք խթանում են հասարակության մեջ, ընտանիքում, ծնողների մոտ աղջիկ երեխայի՝ տղա երեխային հավասար արժեվորումը։

24.08.2016

Պատմությունները մշակվել են «Տեղական մասնակցության և ոչ խտրականության» փորձի և գիտելիքի փոխանակման ցանցի (Փոխցանց) անդամների մասնակցությամբ 2015-2016թթ. ընթացքում իրականացված աշխատանքային հանդիպումների ընթացքում:

 

 ավելին >>
20.05.2016

Սեռի հատկանիշով պտղի խտրական ընտրության կանխարգելման վրա առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող պետական քաղաքականության ազդեցությունը գնահատելու նպատակով կիրառվել են առանց բժշկական ցուցման երեխայի սեռի ընտրության սահմանափակման միջազգային փորձը և մասնագիտական էթիկան, առողջապահության ոլորտի իրավական կարգավորման, պետական քաղաքականության ու ծրագրերի վերլուծությունը, եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման մեթոդները:

<<  <  | 1 | 2 | 3 | 4 | 5 | ... | 10 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

25.03.2021

Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորություններն ու խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: