- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Սեռի հատկանիշով պտղի խտրական ընտրության կանխարգելման վրա սոցիալական ոլորտում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող պետական քաղաքականության ազդեցությունը գնահատելու նպատակով` կիրառվել են սոցիալական ոլորտի իրավական ակտերի, պետական քաղաքականությունը սահմանող ռազմավարական փաստաթղթերի ու ազգային ծրագրերի վերլուծության, աշխատուժում կանանց մասնակցության և կանանց զբաղվածության ու երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունների ընդլայնման միջազգային փորձի ուսումնասիրության, իրավիճակի և միտումների ամփոփում՝ ոլորտում իրականացված հետազոտությունների զեկույցների և այլ հրապարակումների վերլուծության միջոցով,եզրակացությունների ամփոփում և առաջարկությունների ներկայացման մեթոդները:
Սիրելի Գործընկերներ, ուրախությամբ ներկայացնում ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հերթական հրապարակումը: Այս անգամ, ձեր դատին ենք հանձնում «Հանուն առողջ ընտանիքի» գրքույկը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը՝ 2015թ. մայիսի 14-15-ը Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում ներկայացրել է «Հայաստանյան բարձրագույն կրթական հաստատությունների 2015թ. շտեմարանը»:
ավելին >>Սիրելի Գործընկերներ, ուրախությամբ ներկայացնում ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հերթական հրապարակումը:
Սիրիայից տեղահանված և Հայաստանում ավելի ու ավելի շատ պաշտպանություն փնտրող ընտանիքների, կանանց և երեխաների իրավիճակի վերաբերյալ ավելի փաստարկված և հիմնավոր պատկերացում կազմելու համար ՄԱՓԳՀ-ն դիմել է Հայաստանում գործող հեղինակավոր գիտահետազոտական կենտրոնի՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի մասնագիտական աջակցությանը: Մենք վստահել ենք կենտրոնի հետազոտական խմբին գնահատելու այն տարաբնույթ կարիքները, խնդիրները հաղթահարելու կարողությունները, ռիսկերն ու մարտահրավերները, որոնց այդ ընտանիքները, մասնավորապես՝ կանայք ու երեխաները դիմակայել և դիմակայում են Սիրիայից դեպի Հայաստան իրենց թռիչքից առաջ, ընթացքում և հետո:
2012թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 2-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը 2014 թվականից անդին» ուսումնասիրության հարցաշարը լրացնելու աշխատանքները, որի շրջանակներում խորհրդակցական հանդիպումներ և ֆոկուս խմբեր են անցկացվել լիազոր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև կատարվել է փաստաթղթերի ուսումնասիրություն:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: