ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ // 
06.10.2015

Սիրելի Գործընկերներ, ուրախությամբ ներկայացնում ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հերթական հրապարակումը: Այս անգամ, ձեր դատին ենք հանձնում «Հանուն առողջ ընտանիքի» գրքույկը:

17.07.2015

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը՝ 2015թ. մայիսի 14-15-ը Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում ներկայացրել է «Հայաստանյան բարձրագույն կրթական հաստատությունների 2015թ. շտեմարանը»:

 ավելին >>
09.03.2015

Սիրելի Գործընկերներ, ուրախությամբ ներկայացնում ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հերթական հրապարակումը:

27.01.2014

Սիրիայից տեղահանված և Հայաստանում ավելի ու ավելի շատ պաշտպանություն փնտրող ընտանիքների, կանանց և երեխաների իրավիճակի վերաբերյալ ավելի փաստարկված և հիմնավոր պատկերացում կազմելու համար ՄԱՓԳՀ-ն դիմել է Հայաստանում գործող հեղինակավոր գիտահետազոտական կենտրոնի՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի մասնագիտական աջակցությանը: Մենք վստահել ենք կենտրոնի հետազոտական խմբին գնահատելու այն տարաբնույթ կարիքները, խնդիրները հաղթահարելու կարողությունները, ռիսկերն ու մարտահրավերները, որոնց այդ ընտանիքները, մասնավորապես՝ կանայք ու երեխաները դիմակայել և դիմակայում են Սիրիայից դեպի Հայաստան իրենց թռիչքից առաջ, ընթացքում և հետո: 

28.02.2013

2012թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 2-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը 2014 թվականից անդին» ուսումնասիրության հարցաշարը լրացնելու աշխատանքները, որի շրջանակներում խորհրդակցական հանդիպումներ և ֆոկուս խմբեր են անցկացվել լիազոր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև կատարվել է փաստաթղթերի ուսումնասիրություն:

18.02.2013

Ուղեցույցում ներկայացվում են Գերմանիայի մասին համառոտ տեղեկություններ, այդ երկրում աշխատանք փնտրելու ընթացակարգերը, ինչպես նաև մի շարք անհրաժեշտ նախապատրաստական քայլեր: Մանրամասն ներկայացվում են աշխատանքի և կացության թույլտվություններին առնչվող ընթացակարգերը: Ուղեցույցում թվարկվում են նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հիմնական միջոցներն ու համապատասխան կազմակերպությունները:

 ավելին >>
01.02.2013

Դրամաշնորհառուները, ովքեր մասնակցել են «Քաղաքականության մշակման դռները բացվում են. Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս» հետազոտական ծրագրին հրապարակել են ութ համառոտագիր, որոնք իրենց մեջ ընդգրկում են խնդիրներ ծրագրով նախատեսված երկու տարածաշրջաններից:

Հետազոտություններում անդրադարձ է կատարվում այնպիսի թեմաների, ինչպիսիք են ջրային իրավունքները, աշխատանքային փորձը, արտաքին քաղաքականությունը, քաղաքային զարգացումը և այլն: Հետազոտությունները PASOS-ի նախագծի մի մաս են կազմում, որը ձգտում է հզորացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և բարձրացնել հասարակության մասնակցությունը հանրային քաղաքականության զարգացման ընթացքում:

Ծրագիրը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի կողմից:

ՄԶՄԿ ներկայացուցիչ Աստղիկ Ինջեյանը հանդիսանում է PASOS/UNDEF ծրագրի մասնակից և հրատարակության համահեղինակ:

Հրատարակությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:

24.01.2013

Այս զեկուցումը հիմնված է ՄԶՄԿ նախկին հետազոտությունների վրա և կառուցված է ՀԱԳ(Գ)Մ  «Գործարար մտքի առաջնորդներ» հետազոտության արդյունքների վրա, որը կենտրանացած է ի թիվս այլոց տրանսպորտային խնդիրների վերհանման վրա: Հետազոտությունը տրամադրում է բիզնես առաջնորդների և նրանց բիզնես համագործակցության մասին պատկերացումների բազային ընդհանուր պատկերը մի շարք ոլորտներում  և վեց թիրախային ոլորտներում՝ մասնավորապես տուրիզմ, տրանսպորտ, գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ, թեթև արդյունաբերություն և արտադրություն, շնարարություն/շինանյութ և տեխնիկա:  Այս մասնավոր հետազոտության թիրախը տրանսպորտի ոլորտն է իր բոլոր հարակից խնդիրներով: Այս հարցը քննարկելու համար, այն իր մեջ ներառել է հայ և թուրք շահառուների մի ստվար զանգված:

Հրատարակությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:

24.01.2013

Այս հետազոտությունն իրականացրել է մի ուսանող, ով մասնագիտացված է քաղաքաքական գիտությունների ուսումնասիրություններում և 2012թ. հուլիս-օգոստոս ամիսներին ներգրավված էր ՄԶՄԿ աշխատանքներում, որպես պրակտիկանտ:  Հետազոտությունը հիմնված է տարբեր աղբյուրների վրա, ինչպես օրինակ Ամերիկյան և ԵՄ ուսումնասիրություններ և վստահելի ակադեմիական հետազոտություններ:

Հրատարակությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:

24.01.2013

Այս հետազոտությունը «Աջակցություն հայ-թուրքական հարաբերություններին» ծրագրի մաս է կազմում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից, որի նպատակն է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության խմբերի ներգրավմամբ, բիզնես համագործակցության և տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծմամբ և զարգացմամբ, ինչպես նաև մարդկանց միջև փոխըմբռնման բարձրացմամբ հանուն խաղաղության և տարածաշրջանի տնտեսական ինտեգրման: Ծրագիրը Հայաստանում  իրականացվում է ՄԶՄԿ-ի, Եվրազիա համագործակցության  հիմնադրամի,  Երևանի մամուլի ակումբի և ՀԱԳ(Գ)Մ)-ի համատեղ ջանքերով:

Հրատարակությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:

<<  <  | 2 | 3 | 4 | 5 | 6 | ... | 10 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։