- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
ՄԶՄԿ-ն հրատարակել է հինգերորդ Լրատուն, որը ներկայացնում է 2011թ. հունվար-մարտ ամիսներին Կենտրոնի գերակայությունները, գործունեությունը և ընթացիկ ծրագրերի ընտրանին:
Զեկույցը պատրաստվել է «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Արևելյան գործընկերության երկրների հակակոռուպցիոն քաղաքականություններում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ուկրաինայի հանրային քաղաքականության ինստիտուտի (Կիև), Մարդկային
զարգացման միջազգային կենտրոնի (Երևան) և Հանրային քաղաքականության ինստիտուտի (Քիշնև) կողմից, ՖՐԻԴԵ-ի (Մադրիդ) հետ համագործակցությամբ և Սևծովյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, որը Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի ծրագիրն է:
Սույն հաշվետվությունը նպատակաուղղված է ուսումնասիրել ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ծրագրերի, դրանցով հռչակված նպատակների և նախանշված ֆինանսական ու ոչ ֆինանսական արդյունքների ցուցանիշների համապատասխանությունը ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության փաստաթղթով ամրագրված դրույթների հետ: Սույն հաշվետվությունը ՀՀ Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության, դրա նպատակների և դրանից բխող քաղաքականության միջոցառումների և վերլուծության նպատակ չի հետապնդում:
ՄԶՄԿ-ն հրատարակել է չորրորդ Լրատուն, որը ներկայացնում է 2010թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Կենտրոնի գերակայությունները, գործունեությունը և ընթացիկ ծրագրերի ընտրանին:
ՄԶՄԿ-ն հրատարակել է «Արևելք-Արևմուտք խաչմերուկ» հոդվածաշարը, որն ամփոփում է Եվրաֆորում Արևելք-Արևմուտք ցանցի երկրների երիտասարդների մտքերն ու գաղափարները և անդրադառնում է հակամարտությունների կառավարման, մարդու իրավունքների, եվրոպական ինտեգրման և եվրոպական արժեքների տարածման խնդիրներին:
Համայնքային քննարկումներ Հայաստանի Հանրապետության մարզերում.
արդյունքների վերլուծություն
ՄԶՄԿ երրորդ Լրատուն ներկայացնում է 2010թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Կենտրոնի գերակայությունները, գործունեությունը և ընթացիկ ծրագրերի ընտրանին:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: