- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Գրքի մեջ ամփոփված են «Արևելյան գործընկերություն. արդյո՞ք այն նոր փուլ է ազդարարում եվրաինտեգրման գործընթացում» համաժողովին ներկայացված ելույթներն ու զեկույցները:
ՄԶՄԿ-ն հրատարակել է հերթական Լրատուն, որը ներկայացնում է 2010թ. ապրիլ-հունիս ամիսներին Կենտրոնի գերակայությունները, գործունեությունը և ընթացիկ ծրագրերի ընտրանին:
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանից, Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից հասարակ բնակչության ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով,«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ, Հա յաս տան) և Երիտասարդությունը հանուն զարգացման (ԵՀԶ, Ադրբեջան) հասարակական կազմակերպությունները, Հակամարտութ յունների կանխման գլոբալ հիմնադրամ (ՄԹ) տրամադրած օժանդակությամբ, կազմակերպեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման տարբեր սցենարների շուրջ համաքաղաքային քննարկումներ Հայաստանում,Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում 2008-2009 թվականներին:
ՄԶՄԿ տասնամյակին նվիրված գիրքը ներկայացնում է Կենտրոնի կողմից տասնամյա պատմության ընթացքում կատարված աշխատանքները:
ՄԶՄԿ լրատուն հրապարակվում է 2010թ. ապրիլից: Լրատուն նպատակ ունի բարելավել մեր հաղորդակցությունը Հայաստանում և տարածաշրջանում քաղաքացիական հասարակության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև զարգացմանն աջակցող կառույցների՝ մեր գործընկերների հետ: Հուսով ենք, որ Լրատուն օգտակար կլինի Ձեզ համար, հնարավորություն կընձեռի տեղեկանալ մեր ընթացիկ աշխատանքին, կներկայացնի մեզ ու մեր գործունեությունը:
Դեվիդ Ֆիլիփսի «Բարձրաձայնելով անցյալը» գրքի հայերեն թարգմանությունը հրապարակվել է ՄԶՄԿ կողմից: Աշխատության մեջ ներկայացվում են 2001-2004թթ. Հայաստանում և Թուրքիայում հասարակական դիվանագիտության ոլորտում իրականացված ծրագրերը, դրանց ձեռքբերումներն ու անհաջողությունները, ներկայացվում են հաշտեցման գործընթացից քաղված դասերը:
ՄԶՄԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի հեղինակած սույն աշխատությունը հրապարակվել է Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության (Crisis Management Initiative) կողմից «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրին. ռեգիոնալ մոտեցումները կոնֆլիկտի լուծմանը» ծրագրի շրջանակներում:
Մասնագետների և ընթերցող լայն հասարակության ուշադրությանը ներկայացվող սույն օժանդակ ձեռնարկը նախատեսված է մասնակցային ժողովրդավարության և տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման դասընթացներում կիրառելու նպատակով:
Գրքում զետեղված են հանրապետության բոլոր մարզերի տաս համայնքներում իրականացված տեղական բյուջեների քննարկումների, դրանց արդյունքում որոշումների կայացման, իրականացված ծրագրերի, հարկերի հավաքագրման և համայնքային այլ խնդիրների վերաբերյալ տասը նախադեպերի ուսումնասիրություններ:
Համանուն միջազգային համաժողովը տեղի ունեցավ Երևանում 2008թ. հոկտեմբերի 28-29-ը՝ ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, Մեծ Բրիտանիայի Միջազգային զզարգացման դեպարտամենտի, Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի, ԵԱՀԿ-ի և Երևանում ԵԽ տեղեկատվական գրասենյակի աջակցությամբ: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են եվրաինտեգրման հարցերով զբաղվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Բուլղարիայից և Ռումինիայից: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են նաև ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ԵՄ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, ԵԽ:
Սույն հրապարակման մեջ ամփոփվում են համաժողովին ներկայացված ելույթներն ու զեկույցները:
«Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների զարգացմանը» ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ կողմից մշակվել և հրապարակվել են տեղեկատվական թերթիկներ և բուկլետներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար անկանոն միգրացիայի և վերադարձի հարցերով խորհրդատվություն ստանալու նոր հնարավորությունների մասին տեղեկություններ տրամադրելու նպատակով:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: