ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 
10.12.2006

ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ կողմից մշակվել և հրատարակվել են քաղցկեղի կանխարգելմանը նվիրված երեք տեղեկատվական թերթիկներ՝ նախատեսված ընտանեկան բժիշկների և լայն հասարակության համար:

12.09.2006

2005թ. դեկտեմբերին ՄԶՄԿ կողմից իրականացվեցին համահամայնքնային քննարկումներ Հայաստանի հյուսիսում գտնվող Սառնաղբյուր համայնքում:
Այս աշխատությունում նկարագրվում է համահամայնքային քննարկումների, կայացված որոշումների մոնիտորինգի և արդյունքների ամփոփման ողջ գործընթացը: Մասնավորապես, տրվում է հիմնախնդիրների նկարագրերը, ներկայացվում են միջամտության անհրաժեշտությունը, ակնկալվող հետևանքների մասին առաջ քաշված նախնական հիպոթեզները, միջոցառումների պլանավորման, իրականացման և մոնիտորինգի ողջ ընթացքը, արդյունքների վերլուծությունը և մեկնարկված գործընթացի շարունակականության և արդյունավետության ապահովմանն ուղղությամբ անհրաժեշտ հետագա քայլերը:

30.07.2006

«Եվրոինտեգրում. միջոցներ ինտեգրված և խաղաղ բարեկամություն հաստատելու համար» միջազգային համաժողովը կազմակերպվել էր Երևանում՝ 2006թ. հուլիսի 27-30-ը:
Համաժողովին մասնակցել են ՀՀ և արտասահմանյան երկրների պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ:
Հրապարակման մեջ ներառված են համաժողովին ներկայացված ելույթներն ու զեկույցները:

13.05.2006

2006թ-ին, Հայաստանում ՄԲ դեսպանատան աջակցությամբ, ՀՀ մարզերում ՄԶՄԿ-ն իրականացրեց համաքաղաքային քննարկումներ «ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները» թեմայով:
Սույն հրապարակման մեջ ներկայացվում են քննարկումների արդյունքները, քննարկումների մասնակիցների կարծիքներն՝ առանց խմբագրության:

02.02.2006

2005թ. նոյեմբերի 21-22-ին ՄԶՄԿ կողմից իրականացվեց «ԵԱՀԿ արժեքներն ու սկզբունքները՝ որպես ԵԱՀԿ շրջանակներում անվտանգության և համագործակցության հիմք» համաժողովը: Այն նվիրված էր ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթի՝ Հելսինկյան խորհրդաժողովի վերջնական ակտի 30-ամյակին և նպատակ էր հետապնդում վերահաստատելու աջակցությունը դեմոկրատական սկզբունքներին:
Հրապարակման մեջ ներառված են համաժողովին ներկայացված ելույթներն ու զեկույցները: Ընթերցողին հնարավորություն է տրվում տեղեկանալ Եվրոպայում, Ռուսաստանում և հարավային Կովկասում ԵԱՀԿ դերի և հեռանկարների մասին:

26.01.2006

ՄԶՄԿ օժանդակությամբ հրատարակված բրիտանական «Հաշտության պաշարներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ԱԿՈՐԴ հանդեսի հաջողված համարներից մեկի հայերեն թարգմանությունը, իրենից ներկայացնում է միջազգային անդրադարձ խաղաղության հաստատման նախաձեռնություններին: Հանդեսի այս համարը, որն անվանվել է «Առաջնորդների հնարավորությունների սահմանափակումները. էլիտաները և հասարակությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության հաստատման գործընթացում» ընթերցողին է ներկայացնում շահերի տարբեր խմբերի մոտեցումները, խաղաղաղության հաստատման գործընթացի հեռանկարներն ու հակամարտության հետևանքների վերլուծությունները:

14.12.2005

Այս փոքրածավալ հրապարակումն ամփոփում է ՄԶՄԿ կողմից իրականացված հետազոտության արդյունքները, բացահայտում է Հայաստանում ծխախոտի նկատմամբ հարկերի ավելացման անհրաժեշտությունը՝ առաջարկելով հարկերի հնարավոր բարձրացման տարբեր սցենարներ:
Տպագրվել է հայերեն և անգլերեն

25.11.2005

Սույն զեկույցում ամփոփվում են ՄԶՄԿ կողմից ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության ու ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ և Հարավային Կովկասի թմրամիջոցների դեմ ծրագրի օժանդակությամբ իրականացված հետազոտության արդյունքները: Զեկույցը ներկայացնում է Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման ներկա իրավիճակը, հասարակական վերաբերմունքը ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման նկատմամբ, այդ թվում՝ թմրամոլների հանդեպ: Այն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում:

18.06.2005

Սույն գրքույկում համառոտ ներկայացվում են ՄԶՄԿ գործունեությունը 2000-2005թթ. ընթացքում և որոշ մանրամասներ Կենտրոնի մասին:

19.04.2005

Յոհան Գալթունգի հեղինակած սույն գիրքը թարգմանվել է հայերեն ՄԶՄԿ կողմից: Այն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ճանաչվել է որպես ուսումնական ձեռնարկ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար:

<<  <  | 5 | 6 | 7 | 8 | 9 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.10.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 հոկտեմբերի 15-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

 ավելին >>
24.09.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 սեպտեմբերի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

Միջոցառմանը մասնակցում էին պետական (տարածքային) կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները, համապատասխան ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունները, ԶԼՄ և ՔՀԿ ներկայացուցիչները: Աշխատաժողովն իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

07.05.2019

Համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրները ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքներում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսություն» ծրագրի և դրա «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի քաղաքային համայնքներում 2019թ. ապրիլ ամսին իրականացված համահամայնքային քննարկումների շարք՝ համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրների և այլընտրանքների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով իրականացված վերլուծությունը: