ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 
15.09.2010

2010թ. սեպտեմբերի 15-ին Եվրոֆորում Արևելք Արևմուտք ցանցի շրջանակներում ՄԶՄԿ-ն կազմակերպել է խաղ-դասընթաց՝ նվիրված Ժողովրդավարության միջազգային օրվան:

 ավելին >>
13.09.2010

Սեպտեմբերի 10-11-ը ՄԶՄԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը մասնակցել է Ռիգա-2010 համաժողովին:

 ավելին >>
07.09.2010

2010թ. սեպտեմբերի 7-ին «Նորսկ Էներջի» ընկերությունն իր հայկական գործընկեր «Հիդրոէներգետիկա» ընկերության և ՄԶՄԿ հետ համագործակցությամբ սկսեց Հայաստանում փոքր ՀԷԿ-երի հատվածի բազմաթիվ մասնակիցների գործունեության խթանմանը և ՀԷԿ-երի տեխնիկական կարողությունների զարգացմանն ուղղված քառամսյա ծրագիր:

 ավելին >>
05.09.2010

2010թ. սեպտեմբերի 4-ին ՄԶՄԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության (ԱԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում կազմակերպված  «Կապեր մարդկանց միջև» խորագրով չորրորդ աշխատանքային խմբի հանդիպմանը:

 ավելին >>
28.07.2010

Հուլիսի 26-ից 28-ը ՄԶՄԿ պատվիրակությունը մասնակցեց Ստամբուլում (Թուրքիա) հրավիրված «Կամրջելով անդունդը» ծրագրի առաջին համաժողովին: Համաժողովը նպատակ ուներ ի մի բերել երկու երկրներում քննարկումների ընթացքում հնչած կարծիքներն ու մտքերը, վեր հանել կողմերի շահերը և ուղենշել նշված ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարները:

 ավելին >>
15.07.2010

Հուլիսի 15-ին ՄԶՄԿ-ն «Կամրջելով անդունդը» ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ-ն շուրջ հարյուր մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Երևանում իրականացրեց հանրային քննարկումներ  «Հայ թուրքական համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների բնագավառում» և «Կրթության և գիտության խնդիրները հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» թեմաներով:

13.07.2010

 ՄԶՄԿ-ն հրավիրում է համաքաղաքային քննարկում «Հայաստան-Թուրքիա. կրթության և գիտության խնդիրները» թեմայով: Քննարկումը տեղի կունենա ս/թ հուլիսի 15-ին ժամը 11:00-ին, Անի Պլազայում: Քննարկմանը հրավիրված են ոլորտի մասնագետներ, պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ:

13.07.2010

Հուլիսի 13-ին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ համագործակցության հուշագիրը ստորագրած չորս կազմակերպությունների'  Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի, Հայաստանյան արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչները քննարկեցին հուշագրի շրջանակներում համատեղ գործունեությանը վերաբերող աշխատանքային հարցեր:

12.07.2010

Հուլիսի 12-ին ՄԶՄԿ փորձագետները Սևծովյան խաղաղաշինական ցանցի հայաստանյան փորձագետների խորհրդի անդամների հետ քննարկեցին հետագա համագործակցությանն առնչվող խնդիրներ:

09.07.2010

2010թ. հուլիսի 8-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Նիդերլանդների Թագավորության Արդարադատության նախարարության Հայրենադարձության և վերադարձի ծառայության հետ կնքեցին համաձայնագիր Նիդերլանդների Թագավորությունից կամավոր կամ հարկադրաբար վերադարձող Հայաստանի քաղաքացիներին վերաինտեգրաման աջակցություն տրամադրելու մասին:

 ավելին >>
<<  <  | 35 | 36 | 37 | 38 | 39 | ... | 47 |  >  >>
Նորությունների արխիվ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։