ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 
01.06.2010

Ս/թ հունիսի 1-ին ՄԶՄԿ փորձագետները Աշխատանքի միջազգային կազմակերպության և Միգրացիայի պետական ծառայության ղեկավարների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության մասնագետների հետ քննարկեցին միգրանտ աշխատավորներին և նրանց ընտանիքներին աջակցելուն,  զբաղվածության մասնավոր գործակալությունների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում միգրացիայի կարգավորման համակարգը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելուն ուղղված ՄԶՄԿ և Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) համատեղ նախաձեռնության խնդիրները:

31.05.2010

Միգրանտ աշխատավորներին և նրանց ընտանիքներին աջակցելու, արտագնա աշխատանքի կազմակերպման գործում հիմնական դերակատարների՝ զբաղվածության մասնավոր գործակալությունների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում միգրացիայի կարգավորման համակարգը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելուն ուղղված ՄԶՄԿ և Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) համատեղ նախաձեռնության խնդիրները ՄԶՄԿ փորձագետները քննարկեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների հետ ս/թ մայիսի 31-ին:

28.05.2010

Հանրապետության տոնի նախօրեին, ս/թ մայիսի 27-ին, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հարյուրավոր գործընկերների մասնակցությամբ մեծ հանդիսավորությամբ նշեց իր տասնամյա հոբելյանը:

 ավելին >>
22.05.2010

Պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների և վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների քսանչորս գործիչներ ՄԶՄԿ հրավերով մայիսի 21-ին մասնակցեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ֆինանսական երաշխիքները»  առանց հղումների քննարկմանը: Քննարկման արդյունքում ՄԶՄԿ-ն մշակել և գործընկերներին է ներկայացրել քաղաքականության համառոտագիր, որը կհրապարակվի նաև մեր պաշտոնական կայքում:

20.05.2010

Ս/թ մայիսի 21-ին, ժամը 16:00-ին ՄԶՄԿ նիստերի դահլիճում տեղի կունենա «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ֆինանսական երաշխիքները» թեմայով առանց հղումների իրավունքի քննարկում:

 ավելին >>
18.05.2010

2010թ. մայիսի 17-18-ին Լիբանանի Զահլե քաղաքաում ՄԶՄԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը և Աշոտ Խուրշուդյանը մասնակցել են «Կամրջելով անդունդը»  Միջին Արևելքի և Կովկասի տարածաշրջանային առաջին կոնֆերանսին:

 ավելին >>
13.05.2010

Պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների և վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների քսանհինգ գործիչներ ՄԶՄԿ հրավերով մայիսի 12-ին մասնակցեցին «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործարար հարաբերություններ. իրողությունը, պոտենցիալը, ցանկությունը և հակամարտությունը տարածաշրջանում» առանց հղումների քննարկմանը:

 ավելին >>
12.05.2010

Մայիսի 12-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: 


 

 ավելին >>
12.05.2010

Պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների և վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների քսանչորս գործիչներ ՄԶՄԿ հրավերով մայիսի 11-ին մասնակցեցին «Բազմալեզու հանրակրթություն. հնարավորությու՞ն, թե մարտահրավեր» առանց հղումների քննարկմանը:

 ավելին >>
10.05.2010

ՄԶՄԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը ս/թ մայիսի 8-9-ը Ժնևի Բարձրագույն հաստատությունում մասնակցել է «Կոսովոյի անկախության հռչակումից և 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո. նոր աշխարհաքաղաքականությունը և դիվանագիտության դերը Կովկասում» խորագրով կոնֆերանսին:

 

 ավելին >>
<<  <  | 38 | 39 | 40 | 41 | 42 | ... | 46 |  >  >>
Նորությունների արխիվ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։