ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 
08.05.2010

Ս/թ մայիսի 12-ին, ժամը 16:00-ին ՄԶՄԿ նիստերի դահլիճում տեղի կունենա «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործարար հարաբերություններ. իրողությունը, պոտենցիալը, ցանկությունը և հակամարտությունը տարածաշրջանում» թեմայով առանց հղումների իրավունքի քննարկում:

 ավելին >>
08.05.2010

Ս/թ մայիսի 11 ժամը 20:00-ին ՄԶՄԿ նիստերի դահլիճում տեղի կունենա «Բազմալեզու հանրակրթություն. հնարավորությու՞ն, թե մարտահրավեր» թեմայով առանց հղումների իրավունքի քննարկում:

 ավելին >>
04.05.2010

2010թ. մայիսի 4-ին ՄԶՄԿ ներկայացուցիչները հանդիպել են «Նորսկ էներջի» նորվեգական ասոցիացիայի խորհդատուներ Իուն Յո Էլլիսոնի և ԷՆ Իռեն Գլիմսդալի հետ:  Ներկաները քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները:

30.04.2010

ՄԶՄԿ գործադիր տնօրենը հանդիպել է Միացյալ նահանգների միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Ջեթինդեր Չիմայի հետ ս/թ ապրիլի 30-ին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաշխարհային արագ փոփոխվող միջավայրում տարածաշրջանային համագործակցության և խաղաղության հաստատման, քաղաքացիական հասարակության զարգացման, արդյունավետ կառավարման և գենդերային բռնության ոլորտներում հայաստանյան հասարակության առջև ծառացող մարտահրավերներն ու ծագող հնարավորությունները: ՄԶՄԿ գործադիր տնօրենը ներկայացրել է վերլուծական կենտրոնի մի շարք ընթացիկ նախաձեռնությունները:

29.04.2010

2010թ. ապրիլի 29-ին ՄԶՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանության Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների խորհրդական տիկին Քեյթ Ուայթի հետ: Ներկաները քննարկել են "Ղարաբաղյան հարցի լուծումը. Որ՞ն է հանրության կարծիքը"  ծրագրի իրականացման ընթացքը: Ծրագիրն իրականցնում են ՄԶՄԿ-ն և նրա գործընկեր «Երիտասարդությունը զարգացման համար» ՀԿ-ն՝ Միացյալ Թագավորության Հակամարտությունների կանխարգելման գլոբալ հիմնադրամի աջակցությամբ:

28.04.2010

2010թ. ապրիլի 26-ին հայաստանյան քաղաքացիական  հասարակության չորս կազմակերպությունների ղեկավարները  ստորագրեցին Համագործակցության հուշագիր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակով միասնական նախաձեռնություններով հանդես գալու մասին:

 ավելին >>
23.04.2010

Պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների և վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների քսանյոթ գործիչներ ՄԶՄԿ հրավերով ապրիլի 23-ին մասնակցեցին «Եվրոպական ինտեգրում. ընկալումից նախաձեռնություններ» առանց հղումների քննարկմանը:

 

 ավելին >>
22.04.2010

Հաշվի առնելով Արևելք/Արևմուտք Եվրաֆորում (Euroforum East/West Network) երիտասարդական ցանցի նշանակությունն ու կայացվածությունը որպես փորձի, գիտելիքների, մշակութային և այլ արժեքների արդյունավետ փոխանակման և համագործակցության հարթակ՝ ՄԶՄԿ հանդես է եկել նոր նախաձեռնությամբ:

 ավելին >>
20.04.2010

ՀՀ Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի շուրջ հիսուն ուսանողներ 2010թ. ապրիլի 10-ին մասնակցեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ հանրային քննարկմանը: ՄԶՄԿ-և Հայկական Ատլանտյան Ասոցիացիայի հետ համագործակցությամբ պարբերաբար կազմակերպում են համանման հանդիպում-քննարկումներ Հայաստանի մարզերում, այս անգամ՝ Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում:

 ավելին >>
20.04.2010

2010թ. ապրիլի 14-18-ը Միավորված ազգերի Բնակչության հիմնադրամը Թբիլիսիում կազմակերպել էր գենդերային բռնության դեմ պայքարում տղամարդկանց դերի և պատասխանատվության վերաբերյալ «Տղամարդիկ խոսում են տղամարդկանց հետ» խորագրով սեմինար, որին մասնակցեցին տարբեր ազգության, տարիքի և մասնագիտության տղամարդիկ: Նրանց բոլորին համախմբել էր մի ընդհանուր գաղափար. պայքարը բռնության դեմ՝ խնդիրը բարձրաձայնելու և բռնության դեմ գործողությունները համատեղ իրականացնելու միջոցով:

 ավելին >>
<<  <  | 39 | 40 | 41 | 42 | 43 | ... | 46 |  >  >>
Նորությունների արխիվ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։