ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 
08.04.2010

Ապրիլի 8-ին ՄԶՄԿ-ն հյուրընկալեց Հայաստանում Միավորված ազգերի մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տիկին Դաֆինա Գերչևային: Հեղինակավոր կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը և ՄԶՄԿ-ի ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության դասերը և գալիք նախաձեռնությունների հնարավորությունները:

 

01.04.2010

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրը լուրջ մարտահրավեր է ժողովրդավարության կայացմանը թե՛ անցումային հասարակություններում, թե՛ Եվրամիության տարածաշրջանում: Փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում տեղյակ չեն իրենց իրավունքներին, ուստի և հաճախ ի վիճակի չեն պաշտպանել սեփական շահերը: Միաժամանակ, չճանաչված պետությունները հայտնվում են տարածաշրջանային ինտեգրման լուսանցքում և չեն օգտվում զարգացման միջազգային նախաձեռնություններից:

 ավելին >>
30.03.2010

«Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակման նպատակով վարչապետի 2010թ. մարտի 30-ի որոշմամբ ստեղծվել է Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, որի անհատական կազմում ներառվել է նաև ՄԶՄԿ ներկայացուցիչը:

 ավելին >>
28.03.2010

Հանրային իշխանության մարմինների՝ այդ թվում ոստիկանության, առողջապահության, տեղական ինքնակառավարման ավելի քան 340 ծառայողներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից մասնակցեցին ՄԶՄԿ կողմից կազմակերպված «Գենդերը և գենդերային բռնությունը» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստման 15 դասընթացների ընթացքում ծառայողները տարբեր դերային խաղերի, քննարկումների, ֆիլմերի դիտումների միջոցով հնարավորություն ունեցան հարստացնելու գենդերային բռնության մասին իրենց գիտելիքներն ու զարգացնելու համապատասխան հմտությունները:

 ավելին >>
26.03.2010

ՄԶՄԿ-ն, համագործակցելով տեղական երեք կազմակերպությունների հետ, գենդերային բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելու նպատակով կազմակերպել է դասընթացներ, դրանցում ներգրավելով ընտանեկան բռնության ենթարկվող ու մշտական հոգեբանական ցնցումների մեջ գտնվող շուրջ 250 կանանց և աղջիների:

 ավելին >>
06.03.2010

Առնվազն 1650 դպրոցականներ ու ուսանողներ, ուսուցիչ-ուսուցանողներ, լրագրողներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, երիտասարդ առաջնորդներ, կանայք և տղամարդիկ Հայաստանի ավելի քան վաթսուն քաղաքային և գյուղական համայնքներից ինչ-որ չափով փոխել են իրենց վերաբերմունքը և նոր գիտելիքներ ստացել գենդերային բռնության վերաբերյալ ՄԶՄԿ և գործընկերների կողմից կազմակերպված իրազեկվածության բարձրացման միջոցառումներին:

 ավելին >>
27.02.2010

Շուրջ 200 երիտասարդներ Գյումրիում և Վանաձորում 2010թ. փետրվար-մարտ ամիսներին մասնակցեցին ՄԶՄԿ-ի և Հայկական ատլանտյան ասոցիացիայի (ՀԱԱ)կողմից կազմակերպված ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ հանրային քննարկումներին:

 ավելին >>
21.02.2010

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից իրականացված «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» եռամյա ծրագրի հիմնական արդյունքները, ձեռքբերումները և քաղված դասերը ամփոփվեցին 2010թ. փետրվարի 19-ին տեղի ունենցած ծրագրի ավարտական խորհրդաժողովում:

 ավելին >>
07.02.2010

2001-2004թթ. Թուրքիայում և Կովկասում ժողովրդական դիվանագիտության ոլորտում մի շարք ծրագրեր ղեկավարած Դեյվիդ Ֆիլիպսը հայ ընթերցողին ներկայացրեց իր «Բարձրաձայնելով անցյալը» գրքի հայերեն թարգմանությունը: Գրքում նա պատմում է hայ-թուրքական ժողովրդական դիվանագիտության նախաձեռնության ընթացքում ձեռք բերած փորձի և քաղած դասերի մասին:

 ավելին >>
06.02.2010

Ավելի քան հիսուն երիտասարդներ և փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից և Ուկրաինայից 2010թ փետրվարի. 4-6-ը մասնակցեցին «Հարավային Կովկասի երիտասարդական ֆորում: ՆԱՏՕ-ի անվտանգության հայեցակարգը. ո՞րն է մեր դերը» տարածաշրջանային սեմինարին, որը կազմակերպել էին ՀԱԱ-ն և ՄԶՄԿ-ն՝ Նորվեգիայի ատլանտյան հանձնաժողովի օժանդակությամբ:

 ավելին >>
<<  <  | 40 | 41 | 42 | 43 | 44 | ... | 46 |  >  >>
Նորությունների արխիվ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։