- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հետազոտական-վերլուծական (Think Tank) կենտրոնների միջազգային վարկանիշային հետազոտություններում այս տարի ևս ճանաչվեց լավագույններից մեկն աշխարհում:
ավելին >>ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը դեկտեմբերի 9-ից 13-ը կազմակերպել էր ֆինանսական սեմինար տեղական ՀԿ-ների համար:
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի (www.ulisses.am) շրաջնակներում 2013թ․ նոյեմբերի 16-19-ը կազմակերպել էր հայաստանյան պետական, համայնքային և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների այց Իտալիայի Հանրապետության Պուլիայի մարզի, Լեչեյի նահանգի Նարդո համայնք։ Այցի նպատակ էր եվրոպական և հայկական համայնքների միջև միջհամայնքային համագործակցության օրակարգում բարձրացնել աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին սոցիալական, իրավական և տեղեկատվական օժանդակության, հայրենիքի հետ կապի գործուն ու վստահելի մեխանիզմների մշակման և ներդրման հարցերը, այդ համագործակցության շրջանակներում ներգրավել քաղաքացիական հասարակության ներուժը:
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ս/թ նոյեմբերի 29-ին կազմակերպել էր «Սոցիալական ապահովության շուրջ համաձայնագրերը՝ որպես միգրանտների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության գործիք» խորագրով սեմինար:
ավելին >>Հայկական պատվիրակության այցը Իտալիա: Միգրանտներին և նրանց ընտանիքներին աջակցության խնդիրները հայաստանյան և եվրոպական քաղաքների միջև միջհամայնքային համագործակցության օրակարգում
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում 2013թ. նոյեմբերի 8-ին կազմակերպել էր կլոր սեղան հանդիպում «Աշխատանքային միգրանտների սոցիալական իրավունքների փոխադրելիության խնդիրները» թեմայով:
ավելին >>Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների ավելի քան քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով նոյեմբերի 7-ին մասնակցեցին «Ինչպիսի՞ հանրակրթական համակարգ ու գործընթաց ենք ցանկանում տեսնել Հայաստանում 2020 թվականին» թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը:
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում մշակեց և գործարկեց աշխատանքի տեղավորման և զբաղվածության ծառայություններ մատուցող կազմակերպություններին օժանդակող ՈՒԼԻՍՍԵՍ էլեկտրոնային համակարգը:
ավելին >>Եվրոպական միության, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ) հետ սերտ համագործակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) իրականացնում է «Մասնակցային,պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքներին խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների ու գիտելիքների զարգացում» ծրագիրը, որը մաս է կազմում ավելի մեծ մի ծրագրի՝ «Հավասար իրավունքների և հավասարհնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում»:
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրաջնակներում 2013թ․ հոկտեմբերի 7-9-ը կազմակերպել էր Լեհաստանում շրջանառու աշխատանքային միգրացիայի կազմակերպման և կառավարման ոլորտում շահագրգիռ պետական, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների փորձի փոխանակման այց Հայաստան: Լեհական պատվիրակությունը ներկայացնում էր Լեհաստանի Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարությունը և օտարերկրյա աշխատողների հավաքագրմամբ մասնագիտացած Լեհաստանի առաջին ընկերություններից մեկը՝ ԻսթՎեսթԼինք ընկերությունը:
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։