- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
ՀՀ 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի մոդելը պայմանավորում է միջազգային մրցունակության աճով՝ որդեգրելով գիտելիքահենք և նորարարական տնտեսություն ձևավորելու տեսլականը և գիտելիքն ու նորարարությունը հռչակելով տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժ: Աճի մոդելի՝ ընտրված այս ուղղությունն այնքան գրավիչ է, որ առաջին հայացքից պետք է խնդիրների մասին չխոսենք, այլ պարզապես ավելացնենք մեր ջանքերը և դրանք ուղղենք բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ու դառնանք մրցունակ, արագ աճող երկիր։ Այնուամենայնիվ, հեռանկարային կայուն տնտեսական աճ ունենալու համար, անկախ ամեն ինչից, մեր հետևյալ մոտեցումները պարտավոր ենք վերանայել.
• սուբսիդավորումից դեպի մրցակցություն։
ավելին >>Դրամի կտրուկ արժևորումը ռիսկ է, որն արտահանողները չէին պլանավորել։ Ընդհանրապես կտրուկ տատանումները դժվար է կանխատեսել, իսկ նման դեպքերում կարևորվում են օպերատիվ մակարդակում ցուցանիշները դիտարկել կարողանալը, իրավիճակը գնահատելը, դրան ադեկվատ արձագանքելը։ Միշտ չէ, որ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները նպաստում են միմյանց. նրանց և՛ արձագանքման ձևերն են տարբեր, և՛ ազդեցության հորիզոնն է տարբեր, և՛ տնտեսական ցիկլերի ժամանակ կարող են տարբեր՝ փոխադարձ չեզոքացնող կամ փոխլրացնող բնույթ ունենալ, երբ մեկը զսպող քաղաքականություն է վարում, մյուսն՝ ընդլայնող։ Հենց այդ ժամանակ է, որ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ներդաշնակեցումը դառնում է կարևոր, և այսօր էլ դա արդիական է ու կարող է դառնալ փրկօղակ։ Սակայն կարևորագույն հարցը մնում է նույնը՝ ի՞նչ ցուցանիշների նայել և ինչպե՞ս գնահատել։ Փորձենք կատարել այդ վարժությունը՝ պնդելով, որ այս պահին հարկաբյուջետային քաղաքականությունը հրատապորեն պետք է զսպող դառնա, երբ բյուջեն ավելցուկային է պահվում՝ չծախսելու հստակ հանձնառությամբ, և այդ հավելյալ զսպված գումարների չափով ԿԲ-ն կարգավորիչ քայլեր է իրականացնում շուկայում՝ առանց լրացուցիչ գնային ճնշումների։
ավելին >>Հայաստանում արտարժույթի հրավառություն է: Ավելին, Ռուսաստանից Հայաստան տեղափոխված բնակչության կենցաղային և տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ ներկայում տեղի է ունենում ոչ միայն արտարժույթի էական ներհոսք՝ արժևորելով դրամը, այլև ներքին պահանջարկի էական աճ: Այս գործոնների ազդեցությունը մեր բոլորի կյանքում շատ տեսանելի է: Մինչդեռ ցայսօր մենք չունենք մի այնպիսի նորմ, որը, հարկ եղած դեպքում, կսկսի գործել որպես կայունացնող գործոն՝ ապագա առավել վտանգավոր ռիսկերը մեղմելու բուֆեր ստեղծելու համար։
ավելին >>«Ամեն ինչ թանկացել է, օրը 5000 դրամով աշխատելու իմաստը ո՞րն է»։ «Այս աշխատավարձով էլ չի լինում ապրել, բարձրացրե՛ք մեր աշխատավարձը»։ «Ամբողջ օրը չարչարվեմ նույն բանը ստանա՞մ, երբ շաքարավազի գինը եսիմ ինչքան է դարձել արդեն»։ «Ավելի լավ է ես գնամ «յանդեքս» քշեմ, քան այդ գումարով ամբողջ օրը արևի տակ մեջքս ջարդեմ»։
ավելին >>Հայաստանի տնտեսությունն ավելի քան մեկ ու կես տարի սառեցված՝ ոչ բնականոն վիճակում է եղել։ Հետևաբար ներկա փուլը մեծապես իր վրա կրում է մարդկանց ու կազմակերպությունների հետաձգված ծրագրերի կուտակային ազդեցությունները։
Միևնույն ժամանակ Հայաստանի տնտեսությունն արտաքին հատվածից է ներկայում կրում գնաճային ազդեցություն, քանի որ մեր գործընկեր երկրներում գնաճն ընթանում է նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր հունով։ Հետևաբար թե՛ արտաքին հատվածից և թե՛ ներքին տնտեսությունից շարունակում են պահպանվել հիմնականում գնաճային ազդեցությունները, ինչի հետևաքով գնաճը Հայաստանում գտնվում է ծրագրայինից բարձր մակարդակում:
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: