- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հայաստանի կենտրոնական բանկը կուտակել է 2.2 միլիարդ դոլարի պահուստ։ Սա այն գումարն է, որը Հայաստանին կարող է ցանկացած ցնցումից ապահովագրել։ Ներմուծման համապատասխան ծածկույթը հետևողականորեն պահելը խիստ կարևոր է, քանի որ Հայաստանի տնտեսության կառուցվածքում այլ ռեսուրսներ չկան։ Հընթացս անհրաժեշտ է շարունակել այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք կայուն կմեծացնեն խնայողությունները. այս հարցում էլ, անշուշտ, անփոխարինելի է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման դերը։
ավելին >>2016 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 320 հազար տոննա վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 միլիարդ դրամ արժողությամբ: Մանրածախ գներով (հարկերը ներառյալ) կստացվի, որ Հայաստանում վաճառվում է շուրջ 220 միլիարդ դրամի վառելիք։ Այժմ հիպոթետիկ ենթադրենք, որ վառելիքի գները 20 տոկոսով բարձրացան։ Որքանո՞վ սա կազդի ինֆլյացիայի վրա։ Մասնագետները կխոսեն սպառողական զամբյուղից, դրանում վառելիքի պարունակության կշռից և այլ հաշվարկման մեթոդներից ու նրբություններից։ Սակայն մոտավոր, բայց ամենապարզ պատկերացնելու ձևը հետևյալն է. Հայաստանի բնակչությունը մեկ տարվա ընթացքում սպառում է 3,8 տրիլիոն դրամի ապրանքներ և ծառայություններ։ Վառելիքի գնի 20 տոկոս ավելացում դրա սպառման վրա ծախսվող գումարը կավելացնի 44 միլիարդ դրամով, ինչը կկազմի մեր բնակչության համախառն սպառողական ծախսերի 1.1 տոկոսը միայն։
ավելին >>Անցյալ տարի ԱՄՆ-ում հրապարակվեցին կարագի սպառման և սրտանոթային հիվանդությունների միջև կապը հերքող գիտական հետազոտության արդյունքները։ Մինչ այդ մասնագետները բարձրաձայնում էին ուղիղ հակառակը՝ պնդելով, որ կարագը բարձրացնում է խոլեսթերինը, և պետք է հեռու մնալ այն օգտագործելուց։
Իհարկե, գիտական այս աշխատանքը մեծ արձագանք չէր ստանա, եթե հանրահայտ «Թայմ» ամսագիրը դրա արդյունքը չդարձներ շապիկի լուր՝ հայտարարելով «կարագ կերեք» (Eat Butter)։ Կարագի սպառումն սկսեց կտրուկ աճել աշխարհի շատ երկրներում, արտադրողները չհասցրեցին բավարարել աննախադեպ արագ ավելացող պահանջարկը և գները սկսեցին թռիչքաձև աճել։
ավելին >>Բանկերի միջնորդությունը հասկանալու համար օգտագործվող հիմնական ցուցանիշը տոկոսադրույքների «սպրեդն» է՝ միջնորդության գինը, որը Հայաստանում վերջին հինգ տարիներին էականորեն նվազել է։ Սակայն վերոնշյալ հաշվարկում չենք տեսնում տոկոսով արտահայտած այն ծախսերը, որոնք բանկը պետք է անի ու ընդգրկված են սպրեդի մեջ. բանկն ավանդ մի մասը պետք է պահուստավորի (ծախսը չաշխատող փողն է), մի մասը վարչական ծախսերն են, մի մասը հարկերն են, մի մասը՝ բանկի շահույթը, սակայն մի մասն էլ վարկային ռիսկն է՝ դուրս գրվող անհուսալի վարկերը։ Ահա այս ամենից հետո էլ բանկը որոշում է իր վարկային տոկոսադրույքը։ Թվերը ցույց են տալիս, որ սպրեդի կառուցվածքում իջել են բանկի գործառնական ծախսերը, իջել է շահույթը, սակայն աճել է վարկային ռիսկը։ Ընդ որում, շինարարական վերելքի տարիներին՝ 2005-2008 թվականներին սպրեդի մեջ ահռելի մաս էր կազմում շահույթը։ Այն ժամանակ շատերը վարկ էին վերցնում բարձր տոկոսներով՝ պահանջարկը մեծ էր։
ավելին >>017 թվականի զարգացումները վկայում են՝ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության պետական քաղաքականության, իրավական կարգավորման նախագծերի մշակման, ընդունման և կիրարկման, ինչպես նաև հասարակական նախաձեռնությունների հաջողության համար կենսական է ոչ միայն քաղաքականության իրականացման և համապատասխան ծառայությունների տրամադրման համար պատասխանատու մարմինների և հասարակական կառույցների կարողությունների զարգացումը, այլև քաղաքականության հաղորդակցության ժամանակին և արդյունավետ կազմակերպումը։
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։