- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2014 թվականի դեկտեմբերի 18-ին, ինֆլյացիոն ճնշման և դրամի արժեզրկման հզոր ալիքի օրերին, Երևանի խոշոր սուպերմարկետներում անձամբ գնագոյացման շտկումներ անող վարչապետ Հովիկ Աբրահամյանը «տեղն էր դնում» արտարժույթի փոխանակման կետերի աշխատողներին, իսկ մեկ օր առաջ էլ հրապարակված ՀՀ վարչապետի հայտարարության մեջ ասվում էր. «ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը»: Պարզ չէր, իհարկե, ինչ գործիքով է ՀՀ կառավարությունը հավատարիմ մնում մի քաղաքականության, որն իրականացնում է իրենից անկախ Կենտրոնական բանկը, կամ ինչ լծակներ նկատի ուներ վարչապետը, երբ փոխանակման կետերի աշխատակիցներին սպառնում էր լիցենզիայից զրկել։
ավելին >>Ֆինանսական անմատչելիությամբ պայմանավորված՝ բուժօգնության չդիմելու ցուցանիշը Հայաստանում 2016թ. կազմել է 17.2%։ Բժշկական օգնության դիմելու անհրաժեշտության գիտակցման դեպքում բժշկի չդիմած անձանց քանակը վերջին 7 տարում աճել է գրեթե երկու անգամ. եթե 2009թ. չդիմելիության ցուցանիշը կազմել է 19.2%, ապա 2012թ.՝ 35.2%, իսկ 2016թ.՝ 36.8%:
ավելին >>Տարիները մարդկանց հիշողությունից բնականորեն կջնջեն, թե որ կառավարությունը որ տարում ինչքան բյուջե է հավաքել կամ աշխատավարձ տվել։ Անգամ չի հիշվի, թե որքան տնտեսական աճ է արձանագրվել կամ ինչ-որ սակագին փոխվել: Մարդիկ միայն կհիշեն, թե որ կառավարությունը ինչ ինստիտուցիոնալ համակարգ է ներդրել, որը մարդկանց կյանքի որակն է փոխել: Այս տեսանկյունից, օրինակ, բոլորը միշտ կհիշեն, թե որ կառավարությունն է ԱՊՊԱ ներդրել:
Որպես հիմնարար ինստիտուցիոնալ բարեփոխում այսօր սեղանին առկաներից ամենահասունացածը, վերջնամշակվածն ու իրականացման համար պատրաստը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է: Այս տեսանկյունից ներկայի ինտրիգն այն է, թե մարդկանց ապագա հիշողություններում ո՞ր կառավարությունները կմնան որպես կենսական նշանակության այս համակարգը մինչև վերջ ներդնել չկարողացածներ, և ո՞ր կառավարությանն այն հաջողվեց, քանզի, միևնույն է, չներդնելու այլընտրանք կարծես չկա: Նշված համատեքստում գործող կառավարությունն, անշուշտ, շահեկան վիճակում է:
ավելին >>Մարդկային կյանքը արժևորելու և իմաստավորելու գործում կրոնական կազմակերպությունները ռազմավարական դերակատարում ունեն, որն առավել կարևորվում է ընտանիքի, ծնելիության, առողջության, բռնության և համայնքային խնդիրների համատեքստում, ինչպես նաև բնակչության և զարգացման ժամանակակից մարտահրավերներին ընդառաջ: Պտղի սեռի խտրական ընտրության մարտահրավերին հաջողությամբ դիմակայելու երաշխիքներից կարևորագույնը համայնքում հանրային կարծիք ձևավորող առաջնորդների, այդ թվում կրոնական կազմակերպությունների, ռազմավարական համագործակցությունն է: Փոխկապակցվածության ներկա պայմաններում հրամայական է դառնում կրոնական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ), կառավարության և զարգացման միջազգային գործընկերների ջանքերի համատեղումը: Սոցիալական ցանկալի փոփոխությունների հասնելու համար նրանք պետք է ձգտեն փոխգործակցել, և միայն համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հայաստանյան հասարակությունում, համայնքներում և ընտանիքներում գենդերային հավասարակշռություն ապահովել վերարտադրողական որոշումներ կայացնելիս: Նման համագործակցություն կարող է ձևավորվել այն արժեքների, ավանդույթների ու հավատամքի հիման վրա, որոնք ընկած են նաև մի շարք հիմնարար իրավունքների հիմքում: Այն կարող է խարսխվել նաև մարդու արժանապատվության և մարդու իրավունքների համընդհանուր տեսլականի վրա: Կանանց նկատմամբ բռնությունը, ներառյալ դրա վատագույն դրսևորումը՝ աղջիկ երեխայի մանկասպանությունը, մարդու արժանապատվության, հետևաբար մարդու իրավունքների խախտում է:
ավելին >>Սույն համառոտագրի նպատակն է եղել վերլուծել մշտադիտարկված էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերը, որոնք լուսաբանել են պտղի սեռի խտրական ընտրության թեման, և ընդհանուր առմամբ կանանց և աղջիկների արժևորմանը վերաբերող հոդվածները: Մանրակրկիտ ուսումնասիրվել է էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերի բովանդակությունը՝ կանանց կամ տղամարդկանց վերաբերյալ ոչ ճշմարտացի, խեղաթյուրված կամ կանխակալ պնդումները կամ հաղորդումները բացահայտելու համար: Կատարվել է այս բոլոր հարցերի առանձին-առանձին վերլուծություն, չափագրում, ինչպես նաև առանձնացում, ինչը թույլ է տվել վերլուծել լրատվամիջոցի կողմից դիտավորությամբ կամ առանց դիտավորության կարծրատիպային լուսաբանման մակարդակը, որը հանգեցրել է հասարակության մեջ շրջանառվող կանխակալ մտքերի ազատ ներթափանցմանը ներս՝ վերահաստատելով առկա իրավիճակը:
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։