- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Երեխայի սեռի ընտրության դեմ սկզբունքային փաստարկները բազմաթիվ են։ Դրանք շեշտում են առանց բժշկական ցուցման երեխայի սեռի ընտրության հետևանքների վտանգավորությունը հասարակության, հակասականությունն՝ անհատների և ոչ միանշանակությունը` ծառայություն մատուցողների մասնագիտական էթիկայի համար։ Երևույթի հետևանքները ներառում են զավակներին, ինչպես նաև կանանց ու տղամարդկանց պատճառվող վնասները, ոչբժշկական նպատակներով բժշկական միջոցների անհարկի օգտագործումը, խտրականության և սոցիալական անարդարության խորացումը։
ավելին >>Երեխայի սեռի ընտրության իրավական կարգավորման արգելքներն ու սահմանափակումները խնդրահարույց են նաև էթիկայի և խոհափիլիսոփայության հարթության մեջ։ Սակայն, եթե անգամ սեռի ընտրությունը և սեռով պայմանավորված աբորտները էթիկայի առումով անընդունելի են, հարց է՝ արդյո՞ք էթիկայի առումով ընդունելի են հիմնախնդրի իրավական կարգավորման միջոցներն ու անձնական կյանքին ու իրավունքներին հասարակության ու պետության կոշտ միջամտությունը։
ավելին >>Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ պետական քաղաքականության և իրավական կարգավորման շրջանակներում երեխայի սեռի ընտրության և հղիության արհեստական ընդհատման սահմանափակումների կիրառման արդյունավետությունը ցածր է։ Ավելին, նման սահմանափակումները սովորաբար թիրախավորում են առաջին հերթին և առավելապես կանանց ու բուժաշխատողներին, որի արդյունքում այս խնդրի պատասխանատվության բեռը, մեծ հաշվով, դրվում է նրանց ուսերին, մինչդեռ հիմնախնդրի պատճառների կրողը և լուծման պատասխանատուն ողջ հասարակությունն է, նրա մշակույթը և կարծրատիպերը:
ավելին >>Ինչպես վկայում է վերջին երեք տասնամյակների միջազգային փորձը, առանց բժշկական ցուցման երեխայի սեռի խտրական ընտրության արդյունավետ կանխարգելման քաղաքականության գործիքաշարը պիտի ներառի ոչ միայն օրենսդրական տարբեր սահմանափակումներ, արգելքներ և դրանք շրջանցելու համար պատասխանատվություն, այլև երևույթը, դրա պատճառներն ու հետևանքների վտանգավորությունը ներկայացնող հանրային իրազեկման լայն քարոզարշավ, ինչպես նաև աղջիկ երեխայի արժևորմանն ու, ընդհանուր առմամբ, հասարակության մեջ կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները խթանող ծրագրեր և միջոցառումներ։ Ընդ որում, կարևոր է ոչ միայն այս գործիքների առկայությունը պետական քաղաքականության զինանոցում, այլև տարբեր գործիքների ներդաշնակ և հավասարակշռված ներդրումն ու կիրառումը։ Ավելին, վարվող պետական քաղաքականության մեջ հարկավոր է հնարավորինս խուսափել հակասություններից, երբ մի ոլորտում կամ մի գերակա ուղղությամբ վարվող քաղաքականությունը թուլացնում է մյուս ոլորտում կամ ուղղությամբ վարվող քաղաքականության ազդեցությունը։
ավելին >>Հայաստանում ծնելիության մակարդակի շարունակական նվազումը, պտղի սեռի խտրական ընտրությունը կանխելու, ինչպես նաև տնտեսության մեջ կանանց հզորացումը և աշխատուժում կանանց մասնակցությունը խթանելու նպատակով առաջարկվում է ներդնել մինչև երկու տարեկան երեխա խնամող աշխատող մայրերի նպաստների տրամադրման նոր համակարգ։
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։