ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 
06.06.2021

Ընտրարշավին մասնակցող հատկապես ծանրակշիռ քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն, որ գործ ունեն պետության և հասարակության անվտանգության հետ, և յուրաքանչյուր արտաքինից հրապուրիչ, բայց իրականում անզգույշ արտահայտություն կամ առաջարկ կարող է անվտանգության սպառնալիքի վերածվել:

Հատկապես այն պայմաններում, երբ համավարակի, պատերազմում պարտության հետևանքով երկիրը և հասարակությունը հայտնվել են ճգնաժամի մեջ, իսկ պետական որոշ ինստիտուտներ գտնվում են փխրուն վիճակում, հանրության մոտ անիրատեսական սպասումների ձևավորումը կարող է կրիտիկական ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական գործընթացների վրա և ուղղակիորեն սպառնալ երկրի անվտանգությանն ու կայունությանը:

 ավելին >>
30.12.2020

Պատերազմից հետո մարդկանց վերադարձն Արցախ կազմակերպելու, ավերված տնտեսությունն ու ենթակառուցվածքները վերականգնել սկսելու, ինչ-որ կերպ Արցախում կյանքը կազմակերպելու համար առաջին հերթին կարիք կա վերականգնելու խաթարված հաղորդակցությունը արցախցիների հետ։ Մարդիկ պետք է ստանան կայուն, ոչ իրարամերժ տեղեկություններ, ստանան դրանք հստակ պարբերականությամբ, որպեսզի ինչ-որ ժամանակ անց սկսեն հավատալ. մի բան, որ խաթարվել է պատերազմից հետո։

 ավելին >>
30.12.2020

Արցախյան երկրորդ պատերազմում բազմաթիվ էին Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման, Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման և մարդու իրավունքների խախտման դեպքերը: Պատերազմի ավարտից հետո Արցախն ու Հայաստանը թևակոխեցին հումանիտար խորը ճգնաժամի փուլ՝ ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձանց կյանքի, առողջության, անվտանգության և նվազագույն կենսապայմանների ապահովման մեծածավալ և տարաբնույթ խնդիրներով:

 ավելին >>
23.12.2020

Պատերազմից հետո Արցախ վերադարձած կամ դեռևս Հայաստանում գտնվող արցախցիների խնդիրները բազմաթիվ են ու բազմապիսի։ Շատ շատերը կորցրել են ամեն ինչ' տուն, ունեցվածք, ապրուստի բոլոր միջոցները. բազմաթիվ մեր հայրենակիցներ պատերազմի օրերին իրենց տները ստիպված են եղել լքել այնպիսի շտապողականությամբ, որ անգամ հագուստ ու անձնական իրեր չեն հասցրել վերցնել։ Եվ այսօր՝ հայրենազրկված, հարազատներ կորցրած, վիրավոր ու դեռ չապաքինված մերձավորներ ունեցող մեր շատ հայրենակիցներ ունեն նաև լրջագույն սոցիալական խնդիրներ և դժվարությամբ են պատկերացնում՝ ինչպես շարունակել ապրել։

 ավելին >>
19.12.2020

Արցախի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերն այսօր վտանգված են:

Նշանակալի կորուստներ կան հանքարդյունաբերության ոլորտում: Խոշորագույն Կաշենի հանքն այլևս ունի ջրի խնդիր. Հանքը սնող ջրի աղբյուրն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ: Ոսկու հանք կար Կովսականում, որը կրկին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Արցախի տնտեսության երկրորդ մեծ ճյուղը էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտն է: Քաշաթաղի և Շահումյանի շրջանի գրեթե բոլոր փոքր ՀԷԿ-երն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ. Արցախի տարածքում մնացել են չնչին հզորություններ:

 ավելին >>
<<  <  | 1 | 2 | 3 | 4 | 5 | ... | 34 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։