- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2008թ. աշունը նշանավորեց Հայաստանի տնտեսության թվով երրորդ խոշոր ճգնաժամի սկիզբը: Ուստի հերթական տնտեսական արհավիրքը մեր երկիրը դիմավորեց ոչ միայն համաշխարհային ճգնաժամերի դասերն աչքի առջև, այլև տնտեսական ճգնաժամերին արձագանքելու սեփական փորձը ուսերին: Ներկա ճգնաժամին դիմակայելու Հայաստանի կառավարության ջանքերի արդյունավետությունը միանշանակորեն կշահի նախորդ ճգնաժամերին մեր պետության արձագանքի փորձը հաշվի առնելու պարագայում...
ավելին >>Չնայած նախորդ ավելի քան մեկ ու կես տասնամյակում, քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված բազմաթիվ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին, Հայաստանում քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, զարգացման մակարդակը հեղինակավոր աղբյուրները շարունակաբար ցածր են գնահատում...
ավելին >>Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների տևողությամբ ղարաբաղյան պատերազմն արնաքամ արեց երկու ժողովուրդներին, քայքայեց տնտեսությունները: Հակամարտության արդյունքում տարածաշրջանում մեծացավ գլոբալ ուժային կենտրոնների ազդեցությունը, իսկ երկրները հայտնվեցին քաղաքական անկայունության մարտահրավերների բովում...
ավելին >>Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեն: Բյուջետային գործընթացում ծրագրերը, այս կամ այն կերպով, ներկայացվել են սկսած 90-ականների վերջից, սակայն համակարգային առումով դրանց ներդրումը սկսվել է 2002 թվականից...
ավելին >>Արևմուտքում միգրացիայի խնդիրներն այլևս անբաժանելի են այլատյացության, անհանդուրժողականության և խտրականության հարցերից: Աշխատուժի պակասը լրացնելու համար շատ երկրներ բացեցին դռները տնտեսական միգրանտների համար: Նման երկրներում ձևավորվեցին ուրույն կյանքով ապրող համայնքներ:
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։