- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Ժողովրդավարությունը սոսկ հռչակագրային հասկացություն չէ. այն նախ և առաջ օրենքի գերակայությունն է, մարդու իրավունքների պաշտպանվածությունը և էլի շատ ու շատ առաջնահերթություններ, որ կոչված են ապահովել մարդկանց բարեկեցիկ և արժանավայել համակեցությունը: Սրանք նաև այն գերակայություններ են, որ դրված են ԵԱՀԿ գործունեության հիմքում...
ավելին >>ՀՀ Կառավարությունն իր կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հայեցակարգում ամրագրում է, որ կենսաթոշակային համակարգը նախկին տեսքով պահպանելը ոչ միայն կարող է խորը ճգնաժամի հանգեցնել, այլև երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը խոչընդոտել: Այսօր իրավամբ կարող ենք արձանագրել, որ կենսաթոշակային համակարգին մեզանում համակողմանի անդրադարձ, ըստ էության, մինչև այսօր չի կատարվել: Արդյունքում այն շարունակում է դոփել հիմնականում մերժված, իսկ ներկայում նաև կենսաթոշակային «արդարությունը» խաթարող սկզբունքներով...
ավելին >>Պետական ամենատարբեր զարգացման ծրագրեր մշակելով, միջազգային կոնվենցիաների միանալով, նորանոր օրենքներ ու նորմատիվ ակտեր ընդունելով` մենք ամրագրում ենք հանրային կյանքի խաղի կանոնները, կանոններ, որ պիտի իրողություն դարձնեն ապագայի այն տեսլականը, որ մենք ընտրում ենք իբրև մեր զարգացման նպատակ...
ավելին >>«Ի՞նչ առավելություն կա եվրոպացի լինելու մեջ, որ ուզում ենք եվրոպացի դառնալ: Սա պարզապես բարդույթ է»: «Ես հայերին որպես եվրոպացիներ երբեք չեմ կարող պատկերացնել: Մենք ասիացի էլ չենք, ինչ-որ «ուրիշ» տեսակ ենք»: «Առանց ընտրելու արդեն Եվրոպա ենք դարձել: Մեզ չհարցրեցին էլ»: «Ի՞նչ է Եվրոպան: Հասարակությունը պետք է տեղեկանա Եվրոպայի մասին, այլապես այն մեզ մոտ ընկալվում է որպես այլանդակություների համախումբ»: «Եվրոպան մեզ կարգելի մեր ազգային ԽԱՇ-ն ուտել, քանի որ այն չի համապատասխանում եվրոչափանիշներին»...
ավելին >>ԵՄ ընդլայնումը նոր լիցք հաղորդեց այդ միության հավակնություններին` դառնալու աշխարհի մակարդակով քաղաքական և տնտեսական հզորագույն դերակատար, սակայն յուրաքանչյուր նոր անդամի ընդգրկում (հատկապես արևելյան հարևանի) հակում ունի իր հետ բերել նոր խնդիրներ թե՜ ներքին, թե՜ արտաքին հարաբերությունների ասպարեզում: Սա իր արտացոլումը գտավ ԵՄ ինստիտուցիոնալ հիմքերի ամրագրման վերջին փորձի փաստացի տապալմամբ` ցույց տալով, որ «Ընդլայնված Եվրոպա» հայեցակարգը խմորվելու զգալի ժամանակ է պահանջելու...
ավելին >>2019 հոկտեմբերի 15-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:
ավելին >>2019 սեպտեմբերի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:
Միջոցառմանը մասնակցում էին պետական (տարածքային) կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները, համապատասխան ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունները, ԶԼՄ և ՔՀԿ ներկայացուցիչները: Աշխատաժողովն իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
ավելին >>Գյուղատնտեսական գործունեությամբ եկամուտների ավելացման և պարենային անվտանգության բարձրացման հնարավորությունների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը ՀՀ երեք մարզերում 2020թ. սեպտեմբերին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: Վերլուծությունը մշակվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ: