- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
ԵՄ ընդլայնումը նոր լիցք հաղորդեց այդ միության հավակնություններին` դառնալու աշխարհի մակարդակով քաղաքական և տնտեսական հզորագույն դերակատար, սակայն յուրաքանչյուր նոր անդամի ընդգրկում (հատկապես արևելյան հարևանի) հակում ունի իր հետ բերել նոր խնդիրներ թե՜ ներքին, թե՜ արտաքին հարաբերությունների ասպարեզում: Սա իր արտացոլումը գտավ ԵՄ ինստիտուցիոնալ հիմքերի ամրագրման վերջին փորձի փաստացի տապալմամբ` ցույց տալով, որ «Ընդլայնված Եվրոպա» հայեցակարգը խմորվելու զգալի ժամանակ է պահանջելու...
ավելին >>Իրաքի պատերազմի և քրդական հիմնախնդրի շուրջ աճող մտահոգության արդյունքում թուրքական հասարակության մեջ աճում են հակաամերիկյան տրամադրությունները: Իրաքի խնդիրը, թերևս, կարելի է աղետաբեր համարել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների համար: ԱՄՆ զինվորականների և քրդերի միջև դրական հարաբերությունները Թուրքիայում ազգայնականության մեծ ալիք են բարձրացրել, ինչը լուրջ սպառնալիք է երկրի արևմտացման և իբրև աշխարհիկ պետության հիմնօրինակ հանդես գալու համատեքստում...
ավելին >>Կենսաթոշակային բարեփոխումների շուրջ տարիներ շարունակ բանը խոսքից անդին մեզանում չի անցել կամ եթե նույնիսկ ինչ-որ բան էլ արվել է, ապա լոկ «կոսմետիկ նորոգումների» օպերայից: Սա կարծես ընդունում են բոլորը, այդ թվում նաև ոլորտի պատասխանատուները...
ավելին >>Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունում 2005թ. հունիսի 19-ին կայացած խորհրդարանական ընտրությունները քաղաքական միջամտության և իրարանցման ևս մեկ փոթորկոտ ալիքի առիթ հանդիսացան: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ուղղակի, թե անուղղակի շահեր ունեցող տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների ղեկավարների կողմից տարբեր հայտարարություններ հնչեցին...
ավելին >>Խորհրդային Միության փլուզումից հետո արևմուտքի երկրները, արևմտյան կապիտալի վրա հիմնված միջազգային ֆինանսական կազմակերպությունները միլիարդներ ծախսեցին, տեխնիկական ու խորհրդատվական օժանդակություն իրականացրին նորանկախ հանրապետությունները զարգացման «արևմտյան» մոդելի հուն մտցնելու համար...
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։