ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 
29.04.2005

«Հայաստանի տնտեսություն» անունով մանկիկն անկողնային հիվանդ է: Թույլ իմունային համակարգը (ինստիտուցիոնալ համակարգը), չպլանավորված սնունդը (եկամուտների քաղաքականությունը) և ստամոքսի խոցը (ոչ մրցակցային, մոնոպոլ շուկաներ) իրենց գործն արեցին. չլսված բան` դեռ տասնհինգամյակը չբոլորած մանչուկի ճնշումը բարձրանում է (արժույթն արժեքավորվում է)...

 ավելին >>
25.04.2005

«Եվրամիությունը եվրոպական ժողովրդավարական պետությունների ընտանիք է», որտեղ նոր աշխարհակարգի ձևավորման հրամայականի ներքո մեծ տեղ է հատկացվում Հարավային Կովկասին: Ձևավորված նոր պայմաններում անվտանգության, տնտեսական և քաղաքական բազմաթիվ նոր խնդիրներ են ծագում: Այդ խնդիրները նաև Հայաստանինն են, իսկ դրանք լուծելու համար անհրաժեշտ գործողությունների ծրագրի մշակման գործընթացն արդեն իսկ մեկնարկված է...

 ավելին >>
13.04.2005

(Համապատասխան քաղաքական կամքի առկայության պայմաններում) Հայաստանի Ընտրական օրենսգիրքը հնարավորություն տալիս է անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքները հնարավորին չափ ճիշտ կարտահայտեն ընտրողների նախապատվությունները և կձևավորեն վստահության ռեսուրս ունեցող իշխանություններ...

 ավելին >>
25.03.2005

«Վեճ ունես` գնա՜ դատարան» պնդումը հիրավի նոր, առավել քաղաքակիրթ գոյաձևի կարգախոսը կարող ենք համարել: Սակայն արդյո՞ք մեկ դուռ ունի այն դարպասը, որից անդին լուծումներն են:Կայացած անկախ դատական համակարգ ունեցող պետություններում դատարանների հետ մեկտեղ գործում են վեճերի այլընտրանքային լուծումներ առաջարկող մի շարք ինստիտուտներ (այդ թվում նաև արբիտրաժի մարմինները)...

 ավելին >>
05.02.2005

Ընդունված է, որ հիփոթեքային վարկավորման ինստիտուտն ընդհանուր առմամբ սոցիալական ոչ ամենաբարձր խմբերի հասցեականությունն ունի: Դա նշանակում է բնակչության մի ստվար խավի գոյություն, որի համար անշարժ գույքն անհասանելի է, սակայն հասանելի է դրա ներկա արժեքը: Սա էլ իր հերթին նշանակում է երկրում կոնկրետ խավի եկամուտների մակարդակի, այդ խավի համար ընդունելի անշարժ գույքի շուկայական գնի և տնտեսության մեջ առկա ֆինանսական միջոցների ժամկետայնության առնվազն համադրելի համակցության հնարավորություն...

 ավելին >>
<<  <  | 30 | 31 | 32 | 33 | 34 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

25.03.2021

Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորություններն ու խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: