ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 
21.12.2004

Հայ-ադրբեջանական ճակատում արդեն շուրջ մեկ տասնամյակ շարունակվող զինադադարը երկու կողմերը յուրովի են մեկնաբանում` վերագրում հօգուտ: Իրավիճակը նպաստավոր է գնահատում հայկական կողմը. Ղարաբաղում նոր սերունդ է աճում, որ չգիտի ինչ բան է Ադրբեջանի կազմում ապրել, ի վերջո` ժամանակակից հայտանիշերով օժտված պետական նոր միավոր է կայանում, որ անպայման պիտի իր դերակատարումն ունենա հնարավոր լուծումներում: Ադրբեջանը գիտակցում է սա և անում հնարավորը դրան խոչընդոտելու համար...

 ավելին >>
12.10.2004

Ակնհայտ է` ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը չի կարող իր տեղը չունենալ: Եթե հակաահա­բեկչական քաղաքականության առանձին ուղղություններում մեր երկրի կողմից քայլեր ձեռնարկվել են, ապա միջազգային կոալիցիաներին, մասնավորապես Իրաքում ընթացող գործըն­թացներին, Հա­յաս­տանի ուղղակի մասնակցությունը լուրջ մտորելու թեմա է: Մի բան պարզ է.  2 մարդ ուղարկել, 30, 50, թե հարյուրներ` կարևոր չէ: Քայլն ազդակ է...

 ավելին >>
27.09.2004

Եվրոպա ասելով, թերևս, կարելի է պատկերացնել եվրոպական արժեքային համակարգի (հիմ­քում հռոմեական իրավունքը, հունական մշա­կույթը, քրսիտոնեական բարոյականությունն ու բողո­քական էթիկան) և մարդու ու սեփականության իրավունքների իրական պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա խարսխված համակարգ, որը ժամանակի ընթացքում ապացուցել է իր կենսունակությունն ու հասել էական նվաճումների...

 ավելին >>
29.06.2004

Արևմտյան հետազոտողները, որպես կանոն, պնդում են, որ Հարավային Կովկասը միշտ էլ գտնվել է Արևմուտքի քաղաքականության գերակայությունների ցանկում: Այնուամենայնիվ աշխարհում միշտ էլ գոյություն ունեն խնդիրներ, այլ հակամարտություններ կամ վտանգներ, որոնք շեղում և թույլ չեն տալիս, որպեսզի իրագործվող արևմտյան քաղաքականությունն ամբողջապես կենտրոնանա Հարավային Կովկասի շուրջ: Իրականությունն այն է, որ մեր տարածաշրջանը միշտ էլ դուրս է մնում արևմուտքի թիվ մեկ գերակայություն լինելուց...

 ավելին >>
19.05.2004

Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության արդի մակարդակի վերաբերյալ գնահատականը կարծես միանշանակ է. եռակողմ հարաբերություններում լուրջ զարգացումներ չեն արձանագրվել, սակայն արձանագրվում են զուգահեռ զարգացումներ միջազգային ամենատարբեր ծրագրերի համատեքստում: Այդ են վկայում Սևծովյան համագործակցությունը, Տրասեկայի և Ինոգեյթի շրջանակներում զարգացումները, Եվրաինտեգրացումը և երեք պետությունների առանձին-առանձին ինտեգրումը միջազգային կառույցներին...

 ավելին >>
<<  <  | 30 | 31 | 32 | 33 | 34 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։