- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Երբևիցե փորձե՞լ եք ճշտել հաշվապահությունից, թե ինչքան եկամտահարկ եք վճարում։ Որոշ երկրներում եկամտահարկի տարեկան հաշվետվությունն անձն ինքն է ներկայացնում, և ներկայացնելիս գիտակցում է, թե որքան է վճարել պետությանը հանրային ծառայությունների համար։ «Ես հարկատու եմ»,- քաղաքացու արտաբերած այս խոսքը նրա մեջ արթնացնում է պահանաջատիրոջը, հիշեցում է քաղաքացիական ծառայողին կամ էլ քաղաքական պաշտոնյային, որ նրանք կոչված են ծառայելու քաղաքացուն։ Քաղաքացիական գիտակցությունը ցանկացած քաղաքակիրթ երկրի խարիխսն է։
ավելին >>Հայաստանում ընդունված է աշխատավարձի մակարդակը պայմանավորել, այսպես ասած, «մաքուր» ցուցանիշով՝ «Աշխատավարձս մաքուր այսքան է»։ Աշխատանքի համաձայնությունը ձեռք է բերվում՝ հաշվի առնելով, թե որքան առձեռն եկամուտ կստանա անձը։ Նույնիսկ եթե «կեղտոտ» աշխատավարձ է հայտարարվում, մարդիկ հակված են վերահաշվարկելու և որոշելու ստանալիք միայն տնօրինվող եկամուտը։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հարկային կամ կենսաթոշակային փոփոխություններից հետո ոչ բոլոր գործատուներն են ավտոմատ կիրառում նոր դրույքները։ «Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումից հետո կամավոր միացան շատ մարդիկ»,– այս հայտարարությունը հաճախ ենք լսում։ Սակայն, իրականում, նրանց մեծամասնության դեպքում համակարգին միանալը պայմանավորված է առաջին հերթին գործատուների որոշմամբ։ Գործատուները տարբեր են, գործատու-աշխատող հարաբերությունները տարբեր են, և եղան շատ գործատուներ, ովքեր ճշգրտեցին տրամադրվող աշխատավարձերն այնպես, որ պահպանվի աշխատողների ստանալիք «մաքուր» աշխատավարձը։ Ավելին, կան գործատուներ, ովքեր եկամտահարկի փոփոխությունը նույնպես ճշգրտեցին։ Սակայն կան նաև այնպիսիք, որոնք ոչինչ չարեցին՝ սպասելով կուտակային համակարգի լիարժեք ներդրման հերթական հետաձգմանը։
ավելին >>Օրենքների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը հնարավորություն է ընձեռում խորհրդարաններին հավաստիանալ, որ ընդունված օրենքները աշխատում են և իրապես ապահովում ցանկալի արդյունք։ «Օրենքների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողության իրականացում» նշանակում է խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրության կիրարկման մշտադիտարկում և գնահատում, որն իրականացվում է՝ համադրելով օրենսդրության կիրարկման արդյունքները՝ բարեփոխումից ակնկալվող արդյունքների հետ: Ավելին, այս գործընթացը ենթադրում է նաև վերահսկողություն օրենքի նպատակների, կարգավորումների և իրականության միջև համապատասխանության նկատմամբ: Այն ենթադրում է նաև որոշակի օրենսդրական փոփոխություններ, եթե գնահատման արդյունքում պարզվում է, որ օրենքի կիրարկման առումով խնդիրներ են առաջացել։
ավելին >>Գների մակարդակը չի արտացոլում տնտեսության ու մարդկանց բարեկեցության ամբողջական վիճակը։ Անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել տնտեսության մեջ եկամուտների բաշխման, սոցիալական քաղաքականության, դրա հասցեականության, մենաշնորհների ու շատ այլ հարցեր։ Պարզապես երբ քննադատության թիրախ է դառնում գների հաշվման մեթոդաբանության ու անձնական զգացումների ու վիճակագրության անհամատեղելիությունը, ապա հրատապ հարցերը, որոնք պետք է մտնեն հանրային քաղաքականության օրակարգ, երկրորդական պլան են մղվում։ Բուն խնդիրը թողած՝ հետևանքների դեմ արշավն ի վերջո նպաստելու է միայն մեկ բանի. որ Հայաստանը դոփի տեղում։ Գները փաստ են, փաստի դեմ չեն պայքարում, ինչքան էլ որ դա տհաճ լինի։ Մարդկային հույզերի հետևում կան իրական խնդիրներ, քննարկելի ու լուծելի խնդիրներ...
ավելին >>2018 թվականը հանրային-քաղաքական քննարկումների դաշտում սկսվեց գնաճի մասին բուռն և լայն բանավեճով։ Առիթը՝ հարկային դաշտի փոփոխություններով, մասնավորապես ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված վառելիքի թանկացումն էր հենց հունվարի առաջին օրերից։ Հանրային մտահոգության ալիքն, իհարկե, եկել էր դեռ նախորդ տարեվերջից, երբ առաջին անհրաժեշտության մի քանի պարենային ապրանքներ էին թանկացել։ Քննարկումների հիմնական բաց հարթակը դարձավ խորհրդարանը, առանցքային բարձրաձայնողները՝ քաղաքական գործիչները։
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։