- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2006 - 2010
Մեծ թիվ չեն կազմում քաղաքացիական հասարակության այն նախաձեռնությունները, որոնց շրջանակներում հայերն ու ադրբեջանցիները հավաքվում են մեկ սեղանի շուրջ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խնդիրները: Հաճախ նման մտահղացումները սահմանափակվում են երրորդ երկրներում տեղի ունեցող հանդիպումներով և համաժողովներով, որոնց վերջնարդյունքը դառնում է հայ և ադրբեջանցի մասնակիցների միջև անձնական հարաբերությունների ձևավորումը:
ավելին >>2002-2008
Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) բարեփոխումների օրակարգը նպատակ է հետապնդում բարելավել ֆինանսական կարգապահությունն ու ռեսուրսների բաշխման և օգտագործման արդյունավետությունը: Այդ նպատակն ամրագրված է ՀՀ Կառավարության հիմնական ծրագրային փաստաթղթերում, օրինակ՝ Միջնաժամկետ ծախսերի ծրագրում (ՄԺԾԾ): Կառավարության բարեփոխումների օրակարգը ներառում է հանրային ֆինանսների կառավարման համակարգը, այդ թվում՝ ՄԺԾԾ-ն և ծրագրային բյուջետավորման, գանձապետական, ներքին և արտաքին աուդիտի, հաշվապահական համակարգերի բարեփոխումները և այլն: Այդ բարեփոխումները չեն կարող դիտարկվել առանձին-առանձին, քանզի հանդիսանում են ՀՖԿ համակարգում ինքնուրույն, սակայն ներշաղկապված գործընթացներ: ՄԶՄԿ-ն հայաստանյան այն հիմնական ինստիտուտներից մեկն է, որ 2002թ. ի վեր ոչ միայն բարձրաձայնում է հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին, այլև քաղաքական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բարեփոխումների գործընթացին: ՄԶՄԿ ջանքերով 2002-2008թթ. ընթացքում վերոհիշյալ բարեփոխումների մեջ են ներգրավվել ՀՖԿ համակարգի բոլոր կարևորագույն տարրերը:
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։