- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Ուղեցույցում ներկայացվում են Գերմանիայի մասին համառոտ տեղեկություններ, այդ երկրում աշխատանք փնտրելու ընթացակարգերը, ինչպես նաև մի շարք անհրաժեշտ նախապատրաստական քայլեր: Մանրամասն ներկայացվում են աշխատանքի և կացության թույլտվություններին առնչվող ընթացակարգերը: Ուղեցույցում թվարկվում են նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հիմնական միջոցներն ու համապատասխան կազմակերպությունները:
ավելին >>Դրամաշնորհառուները, ովքեր մասնակցել են «Քաղաքականության մշակման դռները բացվում են. Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս» հետազոտական ծրագրին հրապարակել են ութ համառոտագիր, որոնք իրենց մեջ ընդգրկում են խնդիրներ ծրագրով նախատեսված երկու տարածաշրջաններից:
Հետազոտություններում անդրադարձ է կատարվում այնպիսի թեմաների, ինչպիսիք են ջրային իրավունքները, աշխատանքային փորձը, արտաքին քաղաքականությունը, քաղաքային զարգացումը և այլն: Հետազոտությունները PASOS-ի նախագծի մի մաս են կազմում, որը ձգտում է հզորացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և բարձրացնել հասարակության մասնակցությունը հանրային քաղաքականության զարգացման ընթացքում:
Ծրագիրը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի կողմից:
ՄԶՄԿ ներկայացուցիչ Աստղիկ Ինջեյանը հանդիսանում է PASOS/UNDEF ծրագրի մասնակից և հրատարակության համահեղինակ:
Հրատարակությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:
Այս զեկուցումը հիմնված է ՄԶՄԿ նախկին հետազոտությունների վրա և կառուցված է ՀԱԳ(Գ)Մ «Գործարար մտքի առաջնորդներ» հետազոտության արդյունքների վրա, որը կենտրանացած է ի թիվս այլոց տրանսպորտային խնդիրների վերհանման վրա: Հետազոտությունը տրամադրում է բիզնես առաջնորդների և նրանց բիզնես համագործակցության մասին պատկերացումների բազային ընդհանուր պատկերը մի շարք ոլորտներում և վեց թիրախային ոլորտներում՝ մասնավորապես տուրիզմ, տրանսպորտ, գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ, թեթև արդյունաբերություն և արտադրություն, շնարարություն/շինանյութ և տեխնիկա: Այս մասնավոր հետազոտության թիրախը տրանսպորտի ոլորտն է իր բոլոր հարակից խնդիրներով: Այս հարցը քննարկելու համար, այն իր մեջ ներառել է հայ և թուրք շահառուների մի ստվար զանգված:
Հրատարակությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:
Այս հետազոտությունն իրականացրել է մի ուսանող, ով մասնագիտացված է քաղաքաքական գիտությունների ուսումնասիրություններում և 2012թ. հուլիս-օգոստոս ամիսներին ներգրավված էր ՄԶՄԿ աշխատանքներում, որպես պրակտիկանտ: Հետազոտությունը հիմնված է տարբեր աղբյուրների վրա, ինչպես օրինակ Ամերիկյան և ԵՄ ուսումնասիրություններ և վստահելի ակադեմիական հետազոտություններ:
Հրատարակությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:
Այս հետազոտությունը «Աջակցություն հայ-թուրքական հարաբերություններին» ծրագրի մաս է կազմում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից, որի նպատակն է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության խմբերի ներգրավմամբ, բիզնես համագործակցության և տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծմամբ և զարգացմամբ, ինչպես նաև մարդկանց միջև փոխըմբռնման բարձրացմամբ հանուն խաղաղության և տարածաշրջանի տնտեսական ինտեգրման: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԶՄԿ-ի, Եվրազիա համագործակցության հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի և ՀԱԳ(Գ)Մ)-ի համատեղ ջանքերով:
Հրատարակությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:
Այս հետազոտությունը «Աջակցություն հայ-թուրքական հարաբերություններին» ծրագրի մաս է կազմում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից, որի նպատակն է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության խմբերի ներգրավմամբ, բիզնես համագործակցության և տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծմամբ և զարգացմամբ, ինչպես նաև մարդկանց միջև փոխըմբռնման բարձրացմամբ հանուն խաղաղության և տարածաշրջանի տնտեսական ինտեգրման համար: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԶՄԿ-ի, Եվրազիա համագործակցության հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի և ՀԱԳ(Գ)Մ)-ի համատեղ ջանքերով:
Հրատարակությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:
Այս հետազոտությունը «Աջակցություն հայ-թուրքական հարաբերություններին» ծրագրի մաս է կազմում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից, որի նպատակն է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության խմբերի ներգրավմամբ, բիզնես համագործակցության և տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծմամբ և զարգացմամբ, ինչպես նաև մարդկանց միջև փոխըմբռնման բարձրացմամբ հանուն խաղաղության և տարածաշրջանի տնտեսական ինտեգրման համար: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԶՄԿ-ի, Եվրազիա համագործակցության հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի և ՀԱԳ(Գ)Մ)-ի համատեղ ջանքերով:
Հրատարակությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:
Վերլուծական հաշվետվություն
ՀՀ Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և ՀՀ 2012թ. պետական բյուջեյի մասին ՀՀ օրենքի համապատասխանության վերաբերյալ
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: