- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Համանուն միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր ՄԶՄԿ կողմից Երևանում 2007թ. 18-19-ը Եվրոպական իրավունքի և ինտեգրացիայի կենտրոնի հետ համագործակցությամբ, Եվրահանձնաժողովի հայաստանյան պատվիրակության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ, մասնակցել են ավելի քան 145 պատվիրակներ պետական և ոչ պետական, միջազգային և տեղական քաղաքացիական ինստիտուտներից, այդ թվում՝ 20 մասնակիցներ արտասահմանյան երկրներից:
Սույն հրապարակման մեջ ամփոփված են համաժողովի ընթացքում հնչած ելույթներն ու զեկույցները:
Հրատարակության մեջ ներկայացվում են Հայաստանում ծխախոտի արտադրության վիճակագրական տվյալները և տրվում է այս արտադրանքի նկատմամբ պահանջարկի էլաստիկության գնահատականը:
Այս հրատարակության մեջ ամփոփվում են «Հայ-թուրքական հասարակական դիվանագիտություն. նոր մտահղացումներ իրականացված ծրագրերի շուրջ» ծրագրի արդյունքները: Դրանում ներկայացվում են Հայաստանում և Թուրքիայում 2001-2004թթ. հասարակական դիվանագիտության ոլորտում իրականացված ծրագրերի ձեռքբերումներն ու ձախողումները, ինչպես նաև՝ մի շարք առաջարկներ շահագրգիռ կողմերի համար:
Գիրքը հրատարակված է հայերեն և անգլերեն:
Հրատարակության մեջ ամփոփվում են հարավկովկասյան երկրների սոցիալական ապահովության և զբաղվածության ազգային քաղաքականությունների և եվրոպական քաղաքական փաստաթղթերի, Եվրախորհրդի և Եվրոպական Միության կոնվենցիաների ու հանձնարարագրերի մոտարկման արդյունքները և առաջարկվում եվրոպական ստանդարտներին ու նորմերին համահունչ առաջիկա երեք տարիների քաղաքականության մշակման ժամանակացույց:
ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) կողմից օժանդակվող համապատասխան ծրագրի շրջանակներում հրատարակվել են տեղեկատվական գրքույկ և բրոշյուր:
ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ կողմից մշակվել և հրատարակվել են քաղցկեղի կանխարգելմանը նվիրված երեք տեղեկատվական թերթիկներ՝ նախատեսված ընտանեկան բժիշկների և լայն հասարակության համար:
2005թ. դեկտեմբերին ՄԶՄԿ կողմից իրականացվեցին համահամայնքնային քննարկումներ Հայաստանի հյուսիսում գտնվող Սառնաղբյուր համայնքում:
Այս աշխատությունում նկարագրվում է համահամայնքային քննարկումների, կայացված որոշումների մոնիտորինգի և արդյունքների ամփոփման ողջ գործընթացը: Մասնավորապես, տրվում է հիմնախնդիրների նկարագրերը, ներկայացվում են միջամտության անհրաժեշտությունը, ակնկալվող հետևանքների մասին առաջ քաշված նախնական հիպոթեզները, միջոցառումների պլանավորման, իրականացման և մոնիտորինգի ողջ ընթացքը, արդյունքների վերլուծությունը և մեկնարկված գործընթացի շարունակականության և արդյունավետության ապահովմանն ուղղությամբ անհրաժեշտ հետագա քայլերը:
«Եվրոինտեգրում. միջոցներ ինտեգրված և խաղաղ բարեկամություն հաստատելու համար» միջազգային համաժողովը կազմակերպվել էր Երևանում՝ 2006թ. հուլիսի 27-30-ը:
Համաժողովին մասնակցել են ՀՀ և արտասահմանյան երկրների պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ:
Հրապարակման մեջ ներառված են համաժողովին ներկայացված ելույթներն ու զեկույցները:
2005թ. նոյեմբերի 21-22-ին ՄԶՄԿ կողմից իրականացվեց «ԵԱՀԿ արժեքներն ու սկզբունքները՝ որպես ԵԱՀԿ շրջանակներում անվտանգության և համագործակցության հիմք» համաժողովը: Այն նվիրված էր ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթի՝ Հելսինկյան խորհրդաժողովի վերջնական ակտի 30-ամյակին և նպատակ էր հետապնդում վերահաստատելու աջակցությունը դեմոկրատական սկզբունքներին:
Հրապարակման մեջ ներառված են համաժողովին ներկայացված ելույթներն ու զեկույցները: Ընթերցողին հնարավորություն է տրվում տեղեկանալ Եվրոպայում, Ռուսաստանում և հարավային Կովկասում ԵԱՀԿ դերի և հեռանկարների մասին:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: