- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
ՄԶՄԿ օժանդակությամբ հրատարակված բրիտանական «Հաշտության պաշարներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ԱԿՈՐԴ հանդեսի հաջողված համարներից մեկի հայերեն թարգմանությունը, իրենից ներկայացնում է միջազգային անդրադարձ խաղաղության հաստատման նախաձեռնություններին: Հանդեսի այս համարը, որն անվանվել է «Առաջնորդների հնարավորությունների սահմանափակումները. էլիտաները և հասարակությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության հաստատման գործընթացում» ընթերցողին է ներկայացնում շահերի տարբեր խմբերի մոտեցումները, խաղաղաղության հաստատման գործընթացի հեռանկարներն ու հակամարտության հետևանքների վերլուծությունները:
Այս փոքրածավալ հրապարակումն ամփոփում է ՄԶՄԿ կողմից իրականացված հետազոտության արդյունքները, բացահայտում է Հայաստանում ծխախոտի նկատմամբ հարկերի ավելացման անհրաժեշտությունը՝ առաջարկելով հարկերի հնարավոր բարձրացման տարբեր սցենարներ:
Տպագրվել է հայերեն և անգլերեն
Սույն զեկույցում ամփոփվում են ՄԶՄԿ կողմից ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության ու ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ և Հարավային Կովկասի թմրամիջոցների դեմ ծրագրի օժանդակությամբ իրականացված հետազոտության արդյունքները: Զեկույցը ներկայացնում է Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման ներկա իրավիճակը, հասարակական վերաբերմունքը ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման նկատմամբ, այդ թվում՝ թմրամոլների հանդեպ: Այն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում:
Յոհան Գալթունգի հեղինակած սույն գիրքը թարգմանվել է հայերեն ՄԶՄԿ կողմից: Այն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ճանաչվել է որպես ուսումնական ձեռնարկ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար:
Ռոջեր ֆիշերի և Ուիլիամ Ուրիի կողմից հեղինակած սույն գիրքը թարգմանվել է հայերեն ՄԶՄԿ կողմից: Այն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ճանաչվել է որպես ուսումնական ձեռնարկ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար:
Այս հրապարակման մեջ դոկտոր Սառա Բիրչը շոշափում է ընտրական լիարժեքության և ընտրությունների որակի բարելավման հարցերը՝ կենտրոնանալով Եվրոպայի նախկին սոցիալիստական ճամբարի և Խորհրդային Միության երկրների վրա:
Հետազոտությունը տպագրվել է Հայաստանում Բրիտանական Խորհրդի աջակցությամբ:
«Եվրասիա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող տարածաշրջանային համագործակցության համանուն ծրագրի գործընկերներն էին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Հայաստանից, Կազմակերպական և տեխնիկական զարգացման ընկերությունը Ադրբեջանից և Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը Վրաստանից: Ծրագրի արդյունքում հրապարակված սույն գրքույկում ներկայացվում է էներգետիկային ոլորտում իրականացված հետազոտության հիմնական արդյունքները:
Սույն աշխատությունում ներկայացվում են ծխախոտի հարկման առանձնահատկությունները, այս ոլորտում միջազգային փորձը, ինչպես նաև՝ Հայաստանում ծխախոտի հարկի բարձրացման անհրաժեշտության հիմնավորումները:
Այս գրքույկը ներառում է ՄԶՄԿ կողմից իրականացված տնտեսական հետազոտությունների արդյունքները: Դրանում նկարագրում է հակածխախոտային ավելի խիստ քաղաքականության հնարավոր տնտեսական հետևանքները Հայաստանում:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: