- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Այս հրապարակումը մշակվել է ՄԶՄԿ կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Հասարակությանը հասնելու ուղիները» (Channel the Outrage) քարոզարշավի շրջանակներում: Դրանում քննարկվում են Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի ստորագրման դրական և բացասական կողմերը։
Գրքույկում ամփոփվում են ՄԶՄԿ (Հայաստան), "ԱՐԵԱԹ" կենտրոնի (Ադրբեջան) և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Վրաստան) կողմից Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի օժանդակությամբ իրականացված համանուն ծրագրի շրջանակներում կատարված հետազոտության հիմնական արդյունքները:
Սույն գրքույկում փորձ է կատարվում հայ հասարակության ուշադրությունը կենտրոնացնել ծխելու վնասակար ազդեցության վրա, դարձնել դա քննարկման առարկա, անդրադառնալ այնպիսի հարցերի, որոնք հազվադեպ են բարձրացվում տեղական մամուլի կողմից և տալ հիմնավորված պատասխաններ, թե ինչու է ծխելը այդքան վտանգավոր, որոնք են պասսիվ ծխելու վտանգները, արդյոք թույլ է թյուր ընկալված՝ «թույլ» սիգարետների վնասակար ազդեցությունը:
Այս հետազոտությունն ամփոփում է մինչև 2002թ. Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում տնտեսական զարգացման միտումներն ու խոչընդոտները: Գրքույկը մշակվել է ՄԶՄԿ (Հայաստան), "ԱՐԵԱԹ" կենտրոնի (Ադրբեջան) և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Վրաստան) կողմից Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի օժանդակությամբ իրականացված համանուն ծրագրի շրջանակներում:
2002թ. հոկտեմբերին ՄԶՄԿ կողմից ՀՀ Շիրակի մարզկենտրոնում՝ Գյումրիում կազմակերպվեց տարածաշրջանային գյուղատնտեսական տոնավաճառ: Հրատարակված սույն տեղեկատուն պարունակում է տեղեկություններ տոնավաճառին մասնակցած կազմակերպությունների և ֆերմերների մասին: Այն նաև հանդիսանում է ուղեցույց ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար:
Հրապարակման նպատակն է հնարավորություն տալ վիճակագրական տվյալներից օգտվողներին ծանոթանալու ազգային հաշիվների համակարգի մեթոդաբանությանը, դրանից օգտվելու և տվյալները կիրառելու յուրահատկությունների հետ: Գրքույկը մշակվել է ՄԶՄԿ մասնագետների կողմից՝ որպես ձեռնարկ օգտագործողների լայն շրջանակի համար:
Սույն հրապարակման նպատակը լիցենզավորման մասին հասարակությանը տեղեկություններ տրամադրելն ու գործընթացները մատչելի ու ըմբռնելի կերպով ներկայացնելն է: Լիարժեք տեղեկությունների պակասը էականորեն խոչընդոտում է լիցենզիա պահանջող տնտեսական որևէ գործունեություն ձեռնարկելը: Շահառուները գրքույկում կարող են գտնել ամբողջական տեղեկություններ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար պահանջվող լիցենզիայի տեսակի, լիցենզիան ձեռք բերելու գործընթացի ու դրա առանձնահատկությունների, ինչպես նաև լիցենզիան տրամադրող պետական մարմնի մասին:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: